«Նիկոլայ Ժուկովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
| բնագիր անուն = Николай Жуковский
}}
'''Նիկոլայ Եգորովիչ Ժուկովսկի''' ({{lang-ru|Николай Егорович Жуковский}}, ({{ԱԾ}}), [[գիտնական]], մեխանիկայի ու մաթեմատիկայի մասնագետ, «ռուսական ավիացիայի հայր»։ Ժուկովսկին ինքը երբեք օդաչու չի եղել։ Բայց իր երկարատև կյանքի մեծ մասը նա նվիրաբերեց այն բանին, որ մարդկանց թռչել սովորեցնի։ [[Վլադիմիր (քաղաք)|Վլադիմիր]] քաղաքի մոտ գտնվող [[Օրեխովո]] գյուղի բնակիչները, ուր ամռանը, սովորաբար, հանգստանում էր Նիկոլայ Եգորովիչը, հաճախ էին նրան տեսնում տարօրինակ զբաղմունքի մեջ։ Մեկ էլ տեսար պրոպելլեր ունեցող նետեր կարձակեր ու կհետևեր, թե ինչպես են դրանք թռչում, մեկ էլ հեռադիտակով երկար կդիտեր թռչունների թռիչքը։ Կամ էլ մեջքին կկապեր փայտե ձողերի վրա ձգված լաթե թևեր և ամբողջ թափով կսլանար հեծանիվով։ Տեսնում էին նաև, թե ինչպես նա որսի ժամանակ ուշադիր զննում ու չափում էր խփված թռչնի թևերը։ Իսկ [[Մոսկվա]]յի համալսարանում, ուր Նիկոլայ Եգորովիչը պրոֆեսոր էր, նա մի մեծ խողովակ էր տեղադրել, որի մեջ օդափոխիչն օդի ուժեղ հոսք էր ստեղծում (այդպիսի խողովակն անվանում են աերոդինամիկական խողովակ)։ Նիկոլայ Եգորովիչն այդ խողովակում ինքնաթիռի տարբեր թևերի մոդելներ էր փորձարկում։ Այդ փորձերի, դիտումների ու մաթեմատիկայի օգնությամբ Ժուկովսկին հասկացավ, թե ինչպես պետք է կառուցված լինեն մարդուն օդ բարձրացնելու ունակ ծանր մեքենայի թևերը։ Նա դարձավ «աերոդինամիկա» գիտության հիմնադիրը։ Դա գիտություն է այն մասին, թե ինչպես պետք է ինքնաթիռներ կառուցել և դրանցով թռչել։
 
== Ծանոթագրություններ ==