«Սուշմա Սվարաջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Սուշմա Սվարաջը ծնվել է [[1952 թվական]]ի փետրվարի 14-ին [[Հարյանա]]յում<ref>{{cite web|url=http://global.britannica.com/EBchecked/topic/1949332/Sushma-Swaraj|title=Sushma Swaraj|encyclopedia=Encyclopædia Britannica}}</ref>՝ [[բրահամաններ|բրահամանյան]] ընտանիքում<ref>{{cite news |url=http://archive.tehelka.com/story_main49.asp?filename=Ne110611Push.asp |title=The push for a Swaraj party |work=Tehelka |accessdate=19 December 2013 |archive-url=https://web.archive.org/web/20131212072023/http://archive.tehelka.com/story_main49.asp?filename=Ne110611Push.asp |archive-date=12 December 2013 |url-status=dead }}</ref>։ Նրա հայրը եղել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի ականավոր գործիչ<ref>{{cite news|title=Indian FM Sushma Swaraj's parents hailed from Lahore – Pakistan – Dunya News|url=http://dunyanews.tv/en/Pakistan/312217-Indian-FM-Sushma-Swarajs-parents-hailed-from-Laho|accessdate=18 December 2015|work=dunyanews.tv|publisher=Dunya News|archive-url=https://web.archive.org/web/20151212110213/http://dunyanews.tv/en/Pakistan/312217-Indian-FM-Sushma-Swarajs-parents-hailed-from-Laho#|archive-date=12 December 2015|url-status=live}}</ref>։ Սուշմա ՍՍվարաջն ավարտել է [[Չանդիգարհ]] Փենջաբիի համալսարանը և սկսել աշխատել [[Հնդկաստանի գերագույն դատարան]]ում։ Ուսման ժամանակ ակտիվ մասնակցել է Ռաշտրիա սվայամսևակ սանգհի հետ կապված ուսանողական շարժմանը և [[Ինդիրա Գանդի]]ի կառավարության դեմ ուղղված ցույցերին։ 1977 թվականին ընտրվել է Հարյանա նահանգի օրենսդրական ասամբելա և շրջանային կառավարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1996 թվականին ընտրվել է [[Հնդկաստանի խորհրդարան]]ի ստորին պալատ՝ [[Լոկ սաբհա]], իսկ Բհարատիա ջանատա փարթիի կառավարություն գալուց հետո Վաջապայիի կառավարությունում ստացել է տեղեկատվության նախարարի պաշտոն։ 1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին ամիսներին Սուշմա Սվարաջը գլխավորել է Դելիի կառավարությունը։ 1999 թվականին փորձել է վերընտրվել խորհրդարան, բայց պարտվել է [[Սոնյա Գանդի]]ին։ 2000 թվականի ընտրությունների արդյունքում [[Ուտար Պրադեշ]] նահանգից ընտրվել է խորհրդանարանի վերին պալատ՝ [[Ռաջյա սաբհա]]։ Բհարատիա ջանատա փարթիի կառավարությունում կրկին զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը, իսկ 2003 թվականից մինչև 2004 թվականը՝ առողջապահության նախարարի պաշտոնը։ 2004 թվականին Բհարատիա ջանատա փարթին ընտրություններում պարտվել է [[Հնդկական ազգային կոնգրես]]ին Վաջպայիի կառավարությունը ստիպված էր հեռանալ աշխտանքից։
 
2009 թվականին Սուշմա Սվարաջը կրկին ընտրվել է Լոկ սաբհա և խորհրդարանի ստորին պալատում զբաղեցրել է ընդդիմության առաջնորդի պաշտոնը։ 2014 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններում Բհարատիա ջանատի փարթիի հաղթանակից հետո կառավարությունում ստացել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ Ինդիրա Գանդիից հետո դառնալով արտաքին գործերի գերատեսչության երկրորդ կին-առաջնորդը<ref>{{cite web|url=https://lenta.ru/articles/2014/06/03/modicabinet/ |title=Индийский слон шагает правой |author=Алексей Куприянов |date=2014-06-04 |publisher=Лента.Ру|lang=ru|accessdate=2019-01-04}}</ref>։