«Ներսեհապատի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → , ը ։ → ը։
Տող 17.
}}
 
'''Ներսեհապատի ճակատամարտ''', [[Մարզպանական Հայաստան]]ի և [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել [[Վահանանց պատերազմ]]ի ժամանակ՝ [[482 թվական]]ին։ Այս ճակատամարտին նախորդել է [[Ակոռիի ճակատամարտ (481)|Ակոռիի ճակատամարտը]], որտեղ հայերը հաղթանակի էին հասել պարսիկների նկատմամբ և կարողացել երկրից հեռացնել հակառակորդի ուժերը ։ուժերը։ 482 թվականին [[Մարզպանական Հայաստան|Հայաստան]] է ներխուժում Արտներսեհը, որը իր ուժերը կենտրոնացնում է հիմնականում [[Հեր]] և [[Զարևանդ (գավառ)|Զարևանդ]] գավառներում։ Հայոց իշխանական զորքը շտապ առաջխաղացում է ցուցաբերում՝ փորձելով թույլ չտալ պարսիկներին ներխուժել երկրի [[Միջնաշխարհ]]։ Ճակատամարտը տեղի է ունենում [[Ավարայրի դաշտ]]ից քիչ հեռու գնվող [[Ներսեհապատ]] գյուղում, որտեղ պարսիկները նախահարձակ են լինում։ Սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հակահարված տալ հակառակորդին և հաղթանակ տոնել։ Հաղթանակից հետո [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]] արքունիք կարողանում է փախչել և Հայաստան վերադառնալ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] եղբայր՝ [[Վարդ Մամիկոնյան|Վարդը]], որը գերության մեջ էր գտնվում։ Պատերազմի նպատակը հայերի կրոնափոխումն էր, որից Սասանյանները հրաժարվեցին [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի պայմանագրով]]<ref name="ՄՀ2">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=79-85}}</ref>։
 
== Նախապատմություն ==
Տող 23.
[[Պատկեր:Wachtang_I._Gorgassali.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Wachtang_I._Gorgassali.jpg|alt=|ձախից|մինի|Վախթանգ Գորգասալ]]
 
Արևելյան [[Վիրք|Վրաստանում]] թագավոր [[Վախթանգ Գորգասալ]] ապստամբում է պարսիկների դեմ և սպանում [[Աշուշա Բդեշխ|Աշուշա]] բդեշխի որդուն՝ պարսից դրածո բդեշխ [[Վազգեն բդեշխ|Վազգենին]]։ Նա նաև [[Վարդան Մամիկոնյան]]ի փեսան էր՝ [[Շուշանիկ]]ի ամուսինը։ Նա ուրացել էր [[քրիստոնեություն]]ը և ընդունել [[զրադաշտականություն]], ապա փորձել էր ստիպել, որ [[Վարդան Մամիկոնյան|Վարդանի]] աղջիկը՝ [[Շուշանիկ]]ը, նույնպես կրոնափոխ լինի, բայց նա չէր ուրացել և նահատակվել էր դրա համար: Այս սպանությունից հետո ոչ միայն [[Վիրք|Վրաստանում]], այլ նաև [[Հայկական մարզպանություն|Հայաստանում]] սկսվեց ապստամբություն։ 481 թվականին հայ նախարարները [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] ղեկավարությամբ հավաքվում են [[Շիրակ (գավառ)|Շիրակ գավառ]]ում և որոշում ապստամբել: Ստեղծվում է նոր կառավարություն՝ երկրի մարզպան է դառնում [[Սահակ Բ Բագրատունի|Սահակ Բագրատունի]]ն, իսկ սպարապետ՝ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]]։ Այս ամենի հետևանքով Ատրվշնասպը [[Ատրպատական]]ում զորք է հավաքում և ներխուժում [[Հայկական մարզպանություն|Հայաստան]]<ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=113}}</ref>։
 
[[Ատրվշնասպ]]ի զորքի թիվը հասնում էր 7 հազարի, իսկ հայ ապստամբներինը՝ 400-ի։ Հայ ապստամբներին առաջնորդում էր [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] եղբայրը՝ Վասակը, որը հասկանալով, որ անհնար է բաց տեղանքում պարսիկների այսպիսի թվային առավելության դեպքում հաղթանակ տոնել, ընտրում է մի հարմար տեղանք՝ [[Արարատ|Մասիսի]] լանջին գտնվող [[Ակոռի|Ակոռի գյուղը]]։ Տեղի ունեցած [[Ակոռիի ճակատամարտ (481)|ճակատամարտում]] հայերը լիակատար հաղթանակ են տոնում, սպանվում է նաև պարսից հրամանատար [[Ատրվշնասպ]]ը, իսկ Վասակը հանդիսավոր վերադառնում է [[Դվին]]<ref name="ՄՀ2" /><ref>{{Cite book|title=Լեո «Հայոց Պատմություն: Միջին դարեր» երկրորդ հատոր|last=|first=|publisher=«Հայաստան» հրատարակչություն|year=1967|isbn=|location=Երևան|pages=114}}</ref><ref name="ՄՀ2"></ref>։
 
== Ճակատամարտ ==
Տող 43.
{{քաղվածք|Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը սկսեց ըստ պատշաճի կազմակերպել ճակատի յուրաքանչյուր թևը: Կենտրոնական կողմը բազմաքանակ այրուձիով տվեց մարզպան ու քաջ ասպետ Սահակի ձեռքը: Աջ թևում կարգեց Բարշղ Վահևունուն, Բաբգեն Սյունիին, Ատոմ Գնունիին և Փապակ Պալունիին` յուրաքանչյուրի այրուձիով ու այլ հավելվածով: Իսկ ձախակողմը հանձնեց ուխտասեր Կամսարականներին` Վահանին, Ներսեհին, Հրահատին, և իր սիրելի եղբայրներին: Աջ կողմում, գնդերի յուրաքանչյուրից մեկական այրուձիով ինքն էր լինելու: Ուրիշ ավագ տղամարդկանցից էլ կազմեց մի ջոկ` ընտիր այրուձիով, Վրեն Վանանդեցու գլխավորությամբ, որի մոտ ուղարկեց ոստանիկ Արտակունյաց Պապին` Բաբոցի որդուն:|Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ}}
 
Առաջինը նախահարձակ են լինում պարսիկները։ Ատրներսեհը փորձում էր այդպիսով վերացնել հայոց զորքի՝ տեղանքի բարենպաստությունից ստացած առավելությունը։ Հակառակորդի անսպասելի գործողություններից հայերը մի պահ անակնկալի են գալիս։ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]] նախօրոք կազմել էր մարտավարությունը, ըստ որի՝ նշել էր, թե որ ջոկատներն էին առաջինը մտնելու մարտի մեջ։ Այս պատճառով որոշ խուճապ է սկսվում, որի հետևանքով խախտվում է հայոց զորքի կենտրոնական գնդի մարտակարգը։ Սակայն հայոց սպարապետը կարողանում է շտկել ամեն ինչ և բեկում է մտցնում ճակատամարտի ընթացքի մեջ<ref name="ՄՀ2">< /ref
 
{{քաղվածք|Հայոց զորավար Վահան Մամիկոնյանը զորացավ սրտով, երեսը խաչակնքեց ու երկու Կամսարականների հետ միասին հարձակվեց իրենց հասած թշնամիների վրա: Իսկ նրանք, առանց դիմադրելու, այլ իրենց թևը միանգամից սաստիկ տեղահան անելով` փախուստի մատնեցին: Եվ այն թևն առնելով` մյուսն էլ քաշեցին կենտրոնի վրա: Հայոց զորավար Վահան Մամիկոնյանի քաջերը երկու թևերի թշնամական զորքերն առաջներն արած տարան դեպի փոքր լանջակողմը և քաջ զինվորների անթիվ բազմություն դիաթավալ անելով, ջախջախեցին ու սաստիկ արյունահեղություն արին: Եվ միայն Խոռյան Վինը, ուրիշ երկու նիզակակիցների հետ միասին, շուռ էր եկել, խիզախորեն դիմադրում էր: Այնտեղ էլ Հայոց քաջ զորավար Վահան Մամիկոնյանն իր հզորությամբ սպանեց նրան: Եվ Շիրակի տեր Ներսես Կամսարականն էլ` Ատրվշնասպ Տապյանին, իսկ մյուսներից էլ յուրաքանչյուրը շատ քաջերի գետնատարած տապալելով` կոտորեցին:|Ղազար Փարպեցի, Պատմություն հայոց, Գ, Գլուխ ՀԱ}}