«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Հայկական դրամի պատմությունը բաժանված է մի քանի փուլի՝ Անտիկ ժամանակներից մինչև ցարական ժամանակաշրջան, Առաջին հանրապետության ժամանակաշրջան, ԽՍՀՄ ժամանակաշրջան, Երրորդ հանրապետության ժամանակաշրջան։
 
== ՀՀՀայաստանի ազգային արժույթ ==
{{main|Հայկական դրամ}}
[[Պատկեր:Dramsign-oiriginal-idea.jpg|90px|մինի|ձախից]]
Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է։ [[ԱՊՀ]]-ի ամենակայուն արժույթներից է (2001 թ.-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Հայկական դրամի խորհրդանշանն է նշանը։
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթի արդյունքում ընտրվում են [[Կարեն Կոմենդարյան]]ը և նկարիչ [[Ռուբեն Արուտչյան]]ի առաջարկած [[Հայկական դրամի խորհրդանշան|Դրամի գրաֆիկական խորհրդապատկերները]]։
 
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև [[ԱՄՆ]]-ի [[Սան Ֆրանցիսկո]] քաղաքում տեղի ունեցած [[ԱՐՄԹԵՔ-2007]] բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։
30 621

edits