«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
{{Հիմնական|Քաղկեդոնի ժողով|Դվինի եկեղեցական ժողով (506)|Դվինի եկեղեցական ժողով (554)}}
Հայ եկեղեցու անկախացման առաջին քայլերը արվել էին դեռ [[Պապ թագավոր]]ի ժամանակ, երբ կաթողիկոս ձեռնադրվելու համար հայոց հոգևոր հովիվը այլևս չէր գնում Կեսարիա: Քաղկեդոնի ժողովը մերժելով՝ հայ եկեղեցին կատարեց անկախացման երկրորդ քայլը: Պարսկական տիրապետության տարիներին այն ստիպված էր ոչ միայն դիմակայել զրադաշտականների ձուլման քաղաքականությանը, այլև թույլ չտալ ուղղափառ եկեղեցուն միջամտել իր գործերին:
[[Պատկեր:Yovhan Mandakuni.jpg|մինի|ձախից|[[Հովհաննես Ա Մանդակունի]]]]
 
[[Միջերկրական ծով]]ի ափերին և [[Առաջավոր Ասիա]]յում ապրող հասարակությունները 5-րդ դարի սկզբին արդեն քրիստենություն էին ընդունել: Հռոմեական կայսրությունը դադարել էր գոյություն ունենալ. 395 թվականին այն բաժանվել էր [[Բյուզանդական կայսրություն|արևելյան]] և [[Արևմտյան Հռոմեական կայսրություն|արևմտյան]] հատվածների: Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ Հռոմը և Կոստանդնուպոլիսը փորձում էին պահպանել հոգևոր ազդեցիկությունը: Այդ պատճառով հաճախ գումարվում էին եկեղեցական ժողովներ: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից 451 թվականին հրավիրվել է [[Քաղկեդոնի ժողով]]ը: Դրանում քննվում է Հիսուս Քրիստոսի աստվածային և մարդկային բնույթը: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։ Այդ տարի Հայաստանում դեռևս թարմ էր Ավարայրի ճակատամարտի հետքը. հույները և հռոմեացիները չէին սատարել հայերին, որի պատճառով հայ եկեղեցին երես էր թեքել նրանցից: Վահանանց պատերազմից հետո Դվին է տեղափոխվում ոչ միայն նորանշանակ տանուտեր և մարզպան [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանը]], այլև հայոց կաթողիկոս [[Հովհաննես Ա Մանդակունի]]ն: Այդպիսով, կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել էր [[Դվին (քաղաքատեղի)|Դվին]]<ref>[http://www.irates.am/hy/jwOx1TQVHGJOkoBp0BmdEEIbrt Հայոց կաթողիկոսական աթոռները]</ref>: