«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 51.
Մեծ Հայքի 387 թվականի [[Հայաստանի առաջին բաժանում|բաժանմամբ]] հայոց ծայրամասային աշխարհները՝ [[Գուգարք նահանգ|Գուգարք]], [[Ուտիք]], [[Արցախ նահանգ|Արցախ]], [[Փայտակարան]], [[Պարսկահայք]], [[Կորճայք]] նահանգներն ու [[Հայկական Միջագետք]]ը անցան հարևան քաղաքական միավորներին, իսկ [[Ծոփք]], [[Աղձնիք]] և [[Բարձր Հայք]] աշխարհները [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրությանը]]<ref>Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. [http://www.padaread.com/?book=48963&pg=45 Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 45.]</ref>: Պարսկական հատվածում շարունակվեց թագավորական իշխանությունը մինչև 428 թվականը, երբ պետական կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկական մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, Արարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: [[Մարդպետունիներ|Մարդպետական]] նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան [[Արծրունիներ]]ին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ [[Բագրատունիներ]]ի ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում ([[Հաշտեանք]], [[Աղիովիտ]], [[Առբերանի]]) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի և այլն): [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] տան միակ ժառանգի՝ [[Մամիկոնյաններ]]ի հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները ([[Բագրևանդ]] գավառը և այլն) անցան Մամիկոնյաններին: [[Աղբիանոսյաններ|Աղբիանոսյան]] տոհմի կալվածքները ([[Տարոն (գավառ)|Տարոն]] և [[Հարք]] գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը<ref>Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, [http://akunq.net/am/?p=8246 Մեծ Հայքի գավառներ. Տարոն]</ref>: [[Գողթան]] գավառի եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ:
[[Պատկեր:Հայաստանը 527-591-թթ.jpg|մինի|աջից|330px|Հայաստանը 527-591 թվականներին]]
Մինչև 5-րդ դարի կեսը հայոց մարզպանի նստավայրը [[Արտաշատ (մայրաքաղաք)|Արտաշատն]] էր, ապա՝ [[Դվին (քաղաքատեղի)|Դվինը]]: Վերջինիս մայրաքաղաք լինելու փաստն ամրագրվում է այդտեղ գտնված սասանյան դրամներով<ref>[http://disdocs.com/product_info.php?products_id=197 History and coin finds in Armenia, Coins from Duin, Capital of Armenia (4-13th c.), Inventory of Byzantine and Sasanian Coins in Armenia (6th-7th c.).] ISBN 90-74623-23-9.</ref>: Սասանյան պետության մյուս մարզպանների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում՝ որպես մեծ և փոքր նախարարական տիրույթների համակարգ։ Դրանց գլուխ էր կանգնած նախարարը, որը համարվում էր տանուտեր։ Այդ իշխանություններն իրենց հերթին բաժանվում էին գավառների, որոնք ղեկավարվում էին մայր տոհմից ճյուղավորված ավատատիրական նոր տները (սեպուհներ): Նրանց իրավասության ներքո գտնվող տարածքները կոչվում էին «սեպհականություն»<ref>[[Սուրեն Երեմյան|Ս. Տ. Երեմյան]], [[Բաբկեն Առաքելյան|Բ. Ն. Առաքելյան]], [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.2/book/Binder1.pdf Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էջ 168]</ref>: Հայ ժողովրդի ինքնության պահպանման համար խիստ կարևոր էր 405 թվականի [[հայ գրերի գյուտ]]ը<ref>Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, [https://akunq.net/am/?p=27729 Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը]</ref>: Դրանով քրիստոնեությունն ավելի ամրապնդվեց հայերի շրջանում՝ հեռանալով Պարսկաստանից, հաստատեց իր ուրույն տեղը քրիստոնյա երկրների շարքում՝ չձուլվելով Բյուզանդիային<ref>Կարեւորագույն պայմանագրերը Հայաստանում սկզբից մինչև XIV դարը, [https://drive.google.com/file/d/1kR8Qp0aH4S0AkLK9yUQF6TJciOOtp5vC/view էջ 27]</ref>:
գլուխ էր կանգնած նախարարը, որը համարվում էր տանուտեր։ Այդ իշխանություններն իրենց հերթին բաժանվում էին գավառների, որոնք ղեկավարվում էին մայր տոհմից ճյուղավորված ավատատիրական նոր տները (սեպուհներ): Նրանց իրավասության ներքո գտնվող տարածքները կոչվում էին «սեպհականություն»<ref>[[Սուրեն Երեմյան|Ս. Տ. Երեմյան]], [[Բաբկեն Առաքելյան|Բ. Ն. Առաքելյան]], [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.2/book/Binder1.pdf Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էջ 168]</ref>:
 
Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Դա ինքնավար մի երկիր էր, որի փաստական տերն ու տնօրենը հայ նախարարներն էին, իսկ հայկական բանակը հայոց սպարապետի տնօրինության տակ էր, որը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները: Պահպանվում էին գրեթե բոլոր, այդ թվում՝ մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր հայոց կաթողիկոսը: Ինքնավարության բարձր կարգավիճակ ունեին նաև [[Վրաց մարզպանություն|վրաց]] և [[Աղվանից մարզպանություն|աղվանից]] մարզպանությունները <ref>Ա. Մ. Վարդանյան, [http://lraber.asj-oa.am/635/1/2010-1-2__101_.pdf Աղվանից մարզպանության կազմավորումը]</ref>: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Ավելին, առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428-441) հետո [[Հազկերտ II]]-ը (439-457) հայոց մարզպան նշանակեց ազդեցիկ իշխան [[Վասակ Սյունի (մարզպան)|Վասակ Սյունուն]] (441-451)<ref>Հ. Ա. Խաչատրյան, [http://lraber.asj-oa.am/6636/1/48.pdf Հայոց մարզպանների կառավարման հարցի շուրջ]</ref>:
Տող 58 ⟶ 57՝
== Պայքար պարսից տիրապետության դեմ ==
{{Հիմնական|Վարդանանց պատերազմ|Վահանանց պատերազմ}}
Պարսից արքունիքի հանդուրժողական վերաբերմունքը հայերի հանդեպ պայմանավորված էր Սասանյան Պարսկաստանի՝ երկու ճակատներով մերթընդմերթ պատերազմներով. արևմուտքում [[Բյուզանդական կայսրություն]]ն էր, արևելքում՝ քուշանները: Դեռ թագավորության գոյության տարիներին՝ 422 թվականին, պարսիկները նորաստեղծ Բյուզանդիայի հետ կնքել էին 50-ամյա խաղաղության պայմանագիր: Հայաստանի ինքնավարությունից դժգոհ պարսից արքունիքը երբեմն անցել է վճռական քայլերի: 442 թվականին հայկական զորաբանակը սպարապետ [[Վարդան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ ուղարկվել է Միջին Ասիա՝ [[քուշաններ]]ի դեմ պատերազմելու<ref>Ժասմեն Էլչիբեկյան, [http://lraber.asj-oa.am/5702/1/1976-8(85).pdf Հայ միջնադարյան սկզբնաղբյուրները քուշանների մասին]</ref>։
 
Ռազմական ճնշմանը հաջորդում են տնտեսությանն ուղղված քայլերը. 447 թվականին, «նոր աշխարհագիր» (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով, պարսիկ պաշտոնյա Դենշապուհն այցելել է Հայաստան: Նա հազարապետության պաշտոնից հեռացնում է Վահան Ամատունուն, ապա պաշտոնազրկում հայոց կաթողիկոսին. հազարապետի և մեծ դատավորի տեղում նշանակվում են պարսիկներ: Երկու տարի անց՝ 449 թվականին, պարսից արքունիքը հատուկ հրովարտակով հայերից պահանջել է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել [[զրադաշտականություն]]։ Հրովարտակը ստորագրված է եղել Հազկերտի անմիջական խորհրդականը՝ Միհրներսեհ հազարապետը: Հայ նախարարներից որոշները արձագանքեցին դրական. մարզպան Վասակ Սյունու փեսա Վարազվաղանն ընդունել է հեթանոսությունը: Արտաշատում գումարված համազգային ժողովը, այդուհանդերձ, մերժել է պարսից արքունիքի պահանջները: Արդյունքում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կանչվել են [[Տիզբոն]]։ Հաշվեհարդարից խուսափելու համար նրանք դիմել են առերես հավատափոխության և 449 թվականի աշնանը վերադարձել հայրենիք<ref>[[Հայկազ Ժամկոչյան|Հ. Գ. Ժամկոչյան]], [[Աշոտ Աբրահամյան (պատմաբան)|Ա. Գ. Աբրահամյան]], [[Ստեփան Մելիք-Բախշյան|Ս. Տ. Մելիք-Բախշյան]], [[Սերոբ Պողոսյան|Ս. Պ. Պողոսյան]] «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», [https://drive.google.com/file/d/1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd/view էջ 265-275]</ref>։ 450 թվականին սկսում է [[Վարդան Մամիկոնյան]]ի գլխավորած՝ [[Վարդանանց պատերազմ]]ը: Դրա գլխավոր իրադարձությունը 451 թվականի մայիսի 26-ի [[Ավարայրի ճակատամարտ]]ն էր: Թեև այն ավարտվեց հայերի պարտությամբ, սակայն կասեցրեց թշնամու կրոնափոխության ծրագիրը:
 
Քառորդ դար անց պարսից արքա Պերոզը վերադառնում է Հայաստանի ձուլման քաղաքականությանը: Արդյունքում 481-484 թվականներին տեղի է ունենում [[Վահանանց պատերազմ|մեկ այլ պատերազմ]]՝ [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյան]]ի գլխավորությամբ: Տանելով մի քանի հաղթանակներ՝ հայ ավագանին պարսից արքունիքին ստիպում է դուրս բերել զորքերը: Նոր գահ բարձրացած Վաղարշ շահը վերստին հաստատել է մարզպանական Հայաստանի ինքնավարությունը։ 485 թվականին սպարապետ Վահան Մամիկոնյանը ճանաչվել է նաև Հայաստանի տանուտեր և հայոց մարզպան, որին 505 թվականին հաջորդել է կրտսեր եղբայրը՝ Վարդ Մամիկոնյանը։ Այդ իրավիճակը մարզպանական Հայաստանում պահպանվել է մինչև 6-րդ դարի երկրորդ կեսը<ref>[[Լեո]], «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ [https://drive.google.com/file/d/1HUpfGCsnR3klV8XiKSYgJltiH-z19XK6/view էջ 128-140]</ref>։
 
== Հայաստանի մարզպանների ցուցակը ==
Տող 71 ⟶ 74՝
|-
| [[Վասակ Սյունի]]
| 442441-451
| նշանակվել է [[Հազկերտ Բ]] շահի կողմից
|-