«Ախալքալաքի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
չ clean up, փոխարինվեց: {{գույն|Վրաստան}} → {{հիմնական գույն}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|գույն1 = {{հիմնական գույն|Վրաստան}}
|հայերեն անվանում = Ախալքալաքի շրջան
|բնօրինակ անվանում = {{lang-ka|ახალქალაქის მუნიციპალიტეტი}}
Տող 159.
Ախալքալաքի շրջանի տարածքը կազմել է [[Մեծ Հայք]]ի '''[[Գուգարք նահանգ|Գուգարք]]''' նահանգի''' [[Ջավախք]]''' (վրացերեն՝ ჯავახეთი՝ Ջավախեթի) գավառի մի մասը[[387 թվական|։ 387 թվական]]ի [[Հայաստանի առաջին բաժանում|'''Հայաստանի''' առաջին բաժանում]]ից հետո Սասանյանները Գուգարքի մյուս գավառների հետ միասին Ջավախքը միացրին Վրաց մարզպանությանը։ IX դարում Ջավախքի հարավային մասը՝ Գոգշենը, միացվել է հայ [[Բագրատունիների թագավորություն|'''Բագրատունիների''' թագավորությա]]ն, իսկ Ախալքալաք քաղաքը շարունակել է մնալ Վրաստանի կազմում։ Վիրա-աբխազաց Բագրատ Գ Բագրատունի (975–1014 թթ.) թագավորը 1008–1012 թվականներին կառուցեց Ախալքալաքի աշտարակները և դռները, իսկ Բագրատ Դ–ի (1027–1074 թթ.) օրոք՝ 1044–1047 թվականներին կառուցվեցին քաղաքի պարիսպները։ Ախալքալաքը այնուհետև որպես վարչական կենտրոն փոխարինել է Ծունդա քաղաքին (հայերը կոչում էին Քաջատուն, այժմ՝ Սուլդա գյուղ)։
 
Հնագույն ժամանակներից Ախալքալաքով էր անցնում Ախալցխայից Կումայրի (այժմ՝ '''[[Գյումրի]]''') ամրոցի կողքով դեպի Այրարատ տանող մայրուղին։ 1065 թվականին թուրք–սելջուկները ասպատակեցին Ախալքալաքը։
 
Ախալքալաքը, իբրև խոշոր առևտրա–արհեստագործական կենտրոն, ծաղկում է ապրել XI–XII դարերում։ XII–XIV դարերում Ախալքալաքը [[Ջավախք]]ի հետ միասին Թմոգվի ամրոցում ('''[[Թմբկաբերդ|Թմկաբերդ]]ում''') նստող Ջավախքի [[Զաքարյաններ]]ի ժառանգական կալվածքն էր։ Նրանց իշխանության օրոք քաղաքն ուներ ինքնավարություն։ 1266 թվականին Ախալքալաքի գավառը Ախալցխայի հետ միասին կազմել է կիսանկախ Սամցխե–Սաաթաբագոյի իշխանությունը։ 1637 թվականին Ախալքալաքի գավառի հետ միասին գրավեցին թուրքերը և դարձրին Ախալցխայի փաշայության մի սանջակը։ [[Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)|'''1806–1812 թվականների''' ռուս–թուրքական պատերազմ]]ի ժամանակ ռուսները գրավեցին Ախալքալաքը, սակայն, 1812 թվականի Բուխարեստի հաշտության պայմանագրով նորից վերադարձրին '''[[Թուրքիա]]յին'''։ 1828 թվականի հուլիսի 23-ին ռուսական զորքերը գեներալ''' [[Իվան Պասկևիչ]]ի''' հրամանատարությամբ գրավեցին '''[[Ախալքալաք]]ը''', իսկ '''[[1829 թվական]]ի''' '''սեպտեմբերի 2-ի''' '''[[Ադրիանապոլսի պայմանագիր|Ադրիանապոլս]]ի'''[[Ադրիանապոլսի պայմանագիր| հաշտության պայմանագրով]] քաղաքը շրջանի հետ միասին միացվեց '''[[Ռուսաստան]]ին'''։ Պատերազմի ժամանակ Ախալքալաքը ավերվել էր, իսկ բնակիչները հեռացել էին քաղաքից։ 1829–1830 թվականներին Կարին''''''ի (Էրզրումի), մասամբ՝ Արդահանի և Խնուսի գավառներից հազարավոր հայեր գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալքալաքի շրջակայքում՝ հիմնադրելով մոտ 50 գյուղ։ 1831 թվականին Ախալցխայից տեղափոխված կարնեցիներն ավերված քաղաքի տեղում կառուցեցին ժամանակակից Ախալքալաքը: Հայ արհեստավորները Ախալքալաքում XIX դարի առաջին կեսին հիմնեցին արհեստանոցներ, համքարական կազմակերպություններ։ Ախալքալաքում եղել է մոտ 19 տեսակ արհեստ։ 1860 թվականին Ախալքալաքը դարձավ նոր կազմված Ախալքալաքի գավառի (մինչ այդ մտնում էր Ախալցխայի գավառի մեջ) կենտրոնը և ուներ 2967 բնակիչ, 1893 թվականին՝ 4303 բնակիչ, որից 4084-ը՝ հայեր։ Կարինից գաղթած հայերը 1856 թվականին կառուցեցին Սուրբ Խաչ եկեղեցին, որի զավթում գործում էին ծխական Մեսրոպյան արական (հիմնված 1836 թվականին) և Սանդխտյան իգական (հիմնված '''[[1870 թվական]]ին''') '''դպրոցները'''։ '''[[1889 թվական|1889 թվական]]ին''' բացվեց քաղաքային ուսումնարանը։ 1913–1916 թվականներին Ախալքալաքում լույս է տեսել «Ջավախք» շաբաթաթերթը։
 
1918 թվականի մայիսին Անդրկովկաս կատարած թուրքական արշավանքի պատճառով քաղաքի և գավառի բնակչության ճնշող մեծամասնությունն արտագաղթում է Բակուրիանի անտառներ ու [[Ծալկայի շրջան]]։ Գաղթած 80 հազար հայերից 35-40 հազարը զոհվում է։
Տող 169.
1934-1940 թվականներին Ախալքալաքում գործել է Հայկական պետական թատրոն, '''[[1944 թվական]]ից''' գործել է '''[[Սերգեյ Կիրով]]ի''' անվան մշակույթի տան Հայկական թատերախումբը։
 
Ախալքալաքում և շրջանում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Աբուլի եկեղեցին (X դար), Զրեսկի անապատը, Բարալեթի եկեղեցին (XI դար), Կառնուտը, Ախալքալաքի ամրոցը և այլն։
 
== Գրականություն ==