«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 54.
գլուխ էր կանգնած նախարարը, որը համարվում էր տանուտեր։ Այդ իշխանություններն իրենց հերթին բաժանվում էին գավառների, որոնք ղեկավարվում էին մայր տոհմից ճյուղավորված ավատատիրական նոր տները (սեպուհներ): Նրանց իրավասության ներքո գտնվող տարածքները կոչվում էին «սեպհականություն»<ref>[[Սուրեն Երեմյան|Ս. Տ. Երեմյան]], [[Բաբկեն Առաքելյան|Բ. Ն. Առաքելյան]], [http://serials.flib.sci.am/openreader/Hay%20joxovrdi%20patmutyun_%20h.2/book/Binder1.pdf Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, էջ 168]</ref>:
 
Երկրի կառավարման պաշտոնները՝ մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Դա ինքնավար մի երկիր էր, որի փաստական տերն ու տնօրենը հայ նախարարներն էին, իսկ հայկական բանակը հայոց սպարապետի տնօրինության տակ էր, որը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները: Պահպանվում էին գրեթե բոլոր, այդ թվում՝ մեծ դատավարության գործակալությունը, որը գլխավորում էր հայոց կաթողիկոսը: Ինքնավարության բարձր կարգավիճակ ունեին նաև [[Վրաց մարզպանություն|վրաց]] և [[Աղվանից մարզպանություն|աղվանից]] մարզպանությունները <ref>Ա. Մ. Վարդանյան, [http://lraber.asj-oa.am/635/1/2010-1-2__101_.pdf Աղվանից մարզպանության կազմավորումը]</ref>: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Ավելին, առաջին մարզպան Վեհմիհրշապուհից (428-441) հետո [[Հազկերտ II]]-ը (439-457) հայոց մարզպան նշանակեց ազդեցիկ իշխան [[Վասակ Սյունի (մարզպան)|Վասակ Սյունուն]] (441-451)<ref>Հ. Ա. Խաչատրյան, [http://lraber.asj-oa.am/6636/1/48.pdf Հայոց մարզպանների կառավարման հարցի շուրջ]</ref>:
 
== Պայքար պարսից տիրապետության դեմ ==