«Ագավա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ added Category:Թունավոր բույսեր (CatCompleter via en:Category:Poisonous plants) using HotCat |
|||
Տող 12.
== Նշանակություն և կիրառում ==
Ագավայի շատ տեսակների տերևներից պատրաստում են ճոպաններ, պարաններ, գորգեր, գործվածքներ, իսկ թափոններից ստանում են [[թուղթ]]։ Ագավայի մի քանի տեսակներ արևադարձային շրջաններում օգտագործում են մանրաթել ստանալու համար։ Ավելի թանկ ագավան՝ Agave sisalana Perrine տեսակն է, Ագավա ֆրանսիականը (Agave fourcroydes Lem.) և ագավա կանտալը (Agave cantala Roxb.)։ Ագավայից պատրաստված մանրաթելերը հիմնականում օգտագործում են որպես թիրախ նետով խաղերին։ Ագավայի քաղցր հյութը՝ մուգ կանաչ գույնի (Agave atrovirens Karw. ex Salm-Dyck), և ուրիշ տեսակներինը մինչև ծաղկելը պատրաստում են ալկոհոլային խմիչքներ, իսկ միջուկից ստանում են ավելի թունդ խմիչքներ՝ տեկիլա և
Որոշ ագավաների [[արմատ]]ներ օգտագործում են բժշկության մեջ։ Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները պարունակում են սապոնին, որը օգտագործում են հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ։ [[Չինաստան]]ում երկու տեսակից ստանում են նյութ, որը ունի հակաբեղմնավորիչ ազդեցություն, բավական է օգտագործել ամիսը 1-2 անգամ։ Ագավա ամերիկականը (Agave americana L.) օգտագործում են հեմատոմիայի բուժման համար։ Ագավա ամերիկականը, ագավա գծավորը (Agave attenuata Salm-Dyck), ագավա Վիկտորիա թագուհու (Agave victoriae-reginae T.Moore) և շատ ուրիշ տեսակներ աճեցվում են որպես տնային և ջերմոցային բույսեր։
|