«Ջորջ Բայրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: , → , oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 7.
 
== Անուն ==
Գորդոն-Բայրոնը երկրորդ անձնանունն է, որը տրվել է նրան մկրտության ժամանակ և համընկնում է մոր օրիորդական ազգանվան հետ։ Բայրոնի հայրը, սակայն, հավակնելով աներոջ շոտլանդական կալվածքներին, օգտագործեց «Գորդոնը» որպես ազգանվան երկրորդ մաս (Բայրոն-Գորդոն)։ Ինքը՝ Ջորջը այդպես էլ երկակի ազգանվամբ գրանցվեց դպրոցում։ 10 տարեկան հասակում, տարեց ազգականներից մեկի մահից հետո Ջորջը դարձավ [[Անգլիա]]յի պեր և ստացավ «բարոն Բայրոն» կոչումը, որից հետո էլ, ինչպես ընդունված է այդ դասի պերերի մոտ, նրա սովորական գործածական անունը դարձավ «լորդ Բայրոն»-ը, կամ ուղղակի՝ «Բայրոն»-ը։ Հետագայում Բայրոնի զոքանչը պոետին կարողություն կտակեց՝ իր Նոել (Noel) ազգանունը կրելու պայմանով։ Թագավորական արտոնագրով լորդ Բայրոնին թույլատրված էր բացառության կարգով Նոել ազգանունը կրել կոչումից առաջ, որը և նա անում էր՝ երբեմն ստորագրելով որպես «Նոել-Բայրոն»։ Դրա համար որոշ աղբյուրներում նրա լրիվ անունը կարող է նշված լինել որպես Ջորջ Գորդոն Նոել Բայրոն, չնայած որ միաժամանակ բոլոր այդ անուններով և ազգանուններով նա երբեք չէր ստորագրում։ [[1813]] թվականի նոյեմբերին Բայրոնն առաջարկություն արեց օրիորդ [[Լեդի Բայրոն|Աննա Իզաբելլա Միլբենկին՝Միլբենկին]]՝ հարուստ բարոնետ Ռալֆ Միլբենկի դստերը, լորդ Ուէնթվորտի թոռնուհուն և ժառանգորդուհուն։ «Փայլուն տարբերակ է, - գրում էր Բայրոնը Մուրին,- չնայած առաջարկն արել եմ ոչ այդ պատճառով»։ Նա մերժվեց, սակայն օրիորդ Միլբենկը ցանկություն հայտնեց նրա հետ նամակագրական կապի մեջ լինել։ [[1814]] թվականի սեպտեմբերին Բայրոնը կրկնեց իր առաջարկությունը, և այն ընդունվեց. [[1815]] թվականի հունվարին նրանք պսակադրվեցին։
 
== Ծագում ==