«Խաղող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։ Այս որթատունկերը 8-15 բողբոջ կրող թփերից ամբողջութամբ են կտրվում, իսկ 2-3 բողբոջ ունեցող թփերից՝ փոքր կտրվածքով<ref name="WSET"/>։
 
Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի ՀանրապետությանՀայաստան]]ի տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը [[Առաջավոր Ասիա]]ն է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ [[Հայաստան]]ում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն<ref>Գրգեարյան, Հարությունյան, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան, 1985թ. էջ 155</ref>:
 
== Կենսաբանական բնութագիր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաղող» էջից