'''Գնդեվազ''', գյուղ [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]]ի [[Վայոց ձորի մարզ]]ում, մարզկենտրոնից 35 կմ արևելք, [[Արփա]] գետի ձախակողմյան սարավանդի վրա՝ Երևան-Ջերմուկ նոր խճուղու ձախ կողմում, ծովի մակարդակից 1850 մետր բարձրության վրա։ Գնդեվազի շուրջ բարձրացող ոչ բարձր լեռները նրա տեղը դարձնում են մի գեղեցիկ ամֆիթատրոն։ Մարզկենտրոնը Եղեգնաձորից հեռու է 30 կմ, մայրաքաղաք Երևանից հեռավորությունը՝ 163 կմ։ Մոտ քաղաքը [[Ջերմուկ (քաղաք)|Ջերմուկն]] է, որից հեռավորությունը 12 կմ է։
2004 թ.-ի տվյալներով գյուղն ունի 990 բնակիչ և հանդիսանում է այդ տարածքի հնագույն բնակավայրերից մեկը։ Գնդեվազը շրջապատված է երեք կողմից գեղեցիկ անտառներով և բարձր սարերով և մի կողմից դեպի [[Արփա]] գետը տանող խորը ձորով։