«Մուշի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
{{քաղվածք|Նույն այդ ժամանակ մեծ պատերազմ էր Բագարատի և Մուսեի միջև: Մուսեն զորք գումարեց` արքունի հարկերը հավաքելու պատրվակով և մտավ Տարոն երկիրը, որպեսզի պատերազմի Բագարատի դեմ: Հավաքելով իր զորքի ամբողջ բազմությունը` եկավ բանակեց Հայոց իշխանի ձմեռոցի մոտ: Ապա զորակարգ ընդունեց, ճակատ հարդարեց և ներսից փակեց ամբողջ դաշտաձև հովիտը: Զինավառվեցին և ամեն տեսակ պատրաստություններ տեսան հայոց զորքի դեմ։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Հայոց իշխատիշխան [[Բագարատ Բագրատունի]]ն օգնության է դիմում իր քեռորդուն՝ [[Աշոտ Ա Արծրունի|Աշոտ Արծրունուն]], որը սկսում է համախմբել Վասպուրականի նախարարական ուժերը։
 
{{քաղվածք|Երբ Հայոց իշխանը տեսավ, որ արաբների զորքը գալիս է պատրաստությամբ, իսկ իրենք սակավաթիվ են, փութապես աղերսագիր ուղարկեց քաջարի Աշոտ իշխանին, որպեսզի, եթե հնար լինի, անձամբ զորքով ու զենքով արագ օգնության հասնի իրեն…|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
Տող 39.
{{քաղվածք|Փութապես, առանց հապաղելու յուրաքանչյուրն այնտեղ հասավ իր զորքով` իշխան Աշոտը և իր եղբայրներ Գուրգենն ու Գրիգորն իրենց զորագնդերով, Արծրունյաց տոհմից նաև Վահանը, Վասակը, Մուշեղը, Ապուպելջը, Գուրգենը, Վասակը, Ապուջափրը, Մուշեղը, Ապումայան, Վասակը, Վահանը, Համազասպը, Գրիգորի որդի Վասակը, Ապումգդեմը, Մեհրուժանը, Գրիգորը: Բոլոր այս 16 այրերը իրենց զորքով Արծրունյաց տոհմից էին: Իսկ Բագրատունյաց տոհմից` Թոռնիկի որդին իր զորքով, Ամատունյաց տոհմից` Շապուհն իր ութ ազգականներով ու իրենց զորքով, Գնունյաց տոհմից` Հազրի որդի Գրիգորն իր վեց ազգականներով և իրենց զորքով, Ընտրունյաց տոհմից` Արտա- վազդը` 7 ազգականներով ու իրենց զորքով, նաև Վասպուրականի իշխանի նախարարներից ուրիշներ` Սմբատ Ապահունին, Գրիգոր Քաջբբերունին, Վահան Հավնունին, Դավիթ սեպուհը, Գազրիկ(յան) Ապուհարազը, Թոդորոս Վարազխը, Խոսրով Վահևունին, Խոսրով Ակեացին, Վարդան Գաբայեղենը, Սմբատ Մարացյանը, ինչ-որ Սահակ Սեպուհ, Պատրիկ Անձևացին, Գևորգ Հարմացին, Դավիթ զորապետը և շատերն ազատ տներից: Յուրաքանչյուրն իր զորքով շարժվեց այստեղ։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Հայոց իշխան Բագարատը, տեղեկալով, որ նախարարների մեծ մասը մի քանի օրերի ընթացքում զորամասերով միանալու են ապստամբությանը, սկսում է նախապատրաստական աշխատանքները։ Այս ընթացքում արաբական բանակը կարողանում է մոտենալ և բանակ դնել [[Մուշ]]ի մոտակայքում, որի պատճառով հայերին օգնության եկող զորամասերի հաղորդակցության ուղիները հայտնվում էինեն վտանգի տակ։ Ստեղծված դրության մեջ Բագարատ Բագրատունին որոշում է արաբների վրա գրոհել, երբ Վասպուրականից եկող ուժերն արդեն մարտադաշտին բավականին մոտ կլինեն։
 
Բագարատը մարտը սկսում է այրուձիու զորամասերըզորամասերի գրոհով, սակայն արաբ զորավարըՄուսան կարողանում է արաբական զորամասերը դասավորել մարտակարգով։ Մարտի դաշտում, օգտագործելով քանակական գերազանցությունը, արաբները կարողանում են կասեցնել հայկական զորամասերի գրոհը, որից հետո Մուսանարաբ զորավարն իր ամբողջ պահեստազորը տանում է հակագրոհի։
 
{{քաղվածք|Զորքերը կռվում էին արդեն միմյանց դեմ, հնչում էին փողերը, ծածանվում դրոշները, գոռում գոչում էին վահանավորները ու նիզակավորները, այրուձին այս ու այն կողմ էր նետվում, ախոյանները հարձակվում էին, կապարճակիրները նետեր էին տեղում:|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
ԱյդԱյս իրավիճակում, երբ արաբ զորավարն իրեն արդեն հաղթող էր համարում, հայերին օգնության է գալիս Աշոտ Արծրունին, իսկ քիչ անց՝ Վասպուրականի ամբողջ զորքը, որոնք հայտնումհայտնվում են արաբների հեծելազորի թիկունքում։
 
{{քաղվածք|Միանգամից, հախուռն ու հանդուգն հարձակմամբ դիմեցին այլազգիների վրա, միմյանց ընդհարվեցին և յուրաքանչյուր այր գետին գլորեց իր ախոյանին: Աշոտ իշխանն աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, ինչ-որ մեկը հարվածեց իր զորականներին: Նա գոչեց առյուծաբար և հարձակվեց ընտիր այրուձիի վրա, ջարդեց նրա աջ թևը, ապա հարձակվեց ձախի վրա: Բոլորին սրի ճարակ դարձրին: Խիզախեցին, որպես կտրիճներ, ձայնեցին ինչպես արծիվներ ու առյուծի կորյուններ և վրա հասան ու պատառոտեցին որսը: Հույժ հանդուգն հարձակման հետևանքով ավելի շատ սպանեցին ձիերի սմբակների տակ դիաթավալ անելով, քան սրով:
Տող 51.
Թշնամիների կողմից չգտնվեց մեկը, որ ի զորու լիներ ընդդիմակայել նրանց։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
[[Աշոտ Ա Արծրունի|Աշոտ Արծրունին]] իր զորամասերի գրոհի միջոցով կարողանում է պարությանպարտության մատնել արաբական բանակի աջ թևին։ Կենտրոնական հատվածը գտնվում էր [[Բագարատ Բագրատունի|Բագարատ Բագրատունու]] հրամանատարության ներքո, որի պատճառով Աշոտ իշխանն օգնության է շտապում հայոց աջ թևին։ Կարճատև դիմադրությունից հետո արաբական զորամասերը նահանջում են դեպի մարտադաշտի եզրի անտառը, որտեղ մարտակարգը չի հաջողվում վերականգնել։ Արաբների նահանջը շարունակվում է մինչև [[Բաղեշ]]։
 
Մուշի մոտակայքում տարածքտարած հաղթանակից հետո Բագարատի զորամասերը պատրաստվում են պաշարում են և պատրաստվում Բաղեշի գրոհին, երբ պաշարումը դադարեցնելու խնդրանքով Բագարատին է դիմում նրա քույրը։
 
{{քաղվածք|(Հայ) իշխանները հետապնդեցին նրանց, ովքեր փախել ընկել էին (Բաղեշի) ամրոցը: Ապա պաշարեցին քաղաքը ու ամրոցը, մինչև որ այնտեղից դուրս եկավ հետիոտն ու հեծեծող մի տիկին և (խնդրեց) բավականանալ կատարած քաջությամբ, որով աստված օժտել էր Աշոտին: Համոզեց ու պաշարումից ազատ արձակեցին նրանց, որովհետև Բագարատի քույրն էր: