«Մուշի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
 
== Ճակատամարտ ==
Արաբ Մուսա իբն-Զուրարի զորավարը սկսում է պատրաստվել հայկական հարձակումների դիմակայելուն՝ շրջանաձև պաշտպանություն կազմակերպելով։
 
{{քաղվածք|Նույն այդ ժամանակ մեծ պատերազմ էր Բագարատի և Մուսեի միջև: Մուսեն զորք գումարեց` արքունի հարկերը հավաքելու պատրվակով և մտավ Տարոն երկիրը, որպեսզի պատերազմի Բագարատի դեմ: Հավաքելով իր զորքի ամբողջ բազմությունը` եկավ բանակեց Հայոց իշխանի ձմեռոցի մոտ: Ապա զորակարգ ընդունեց, ճակատ հարդարեց և ներսից փակեց ամբողջ դաշտաձև հովիտը: Զինավառվեցին և ամեն տեսակ պատրաստություններ տեսան հայոց զորքի դեմ։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Հայոց իշխատ [[Բագարատ Բագրատունի]]ն օգնության է դիմում իր քեռորդուն՝ [[Աշոտ Ա Արծրունի|Աշոտ Արծրունուն]], որը սկսում է համախմբել Վասպուրականի նախարարական ուժերը։
 
{{քաղվածք|Երբ Հայոց իշխանը տեսավ, որ արաբների զորքը գալիս է պատրաստությամբ, իսկ իրենք սակավաթիվ են, փութապես աղերսագիր ուղարկեց քաջարի Աշոտ իշխանին, որպեսզի, եթե հնար լինի, անձամբ զորքով ու զենքով արագ օգնության հասնի իրեն…|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Բավարար ուժեր հավաքելով՝ հայոց իշխան Աշոտը և նրա եղբայրներ Գուրգենն ու Գրիգորն իրենց զորագնդերով, ինչպես նաև Արծրունիների տոհմից այլ իշխաններ գալիս են Բագարատին օգնության։
 
{{քաղվածք|Փութապես, առանց հապաղելու յուրաքանչյուրն այնտեղ հասավ իր զորքով` իշխան Աշոտը և իր եղբայրներ Գուրգենն ու Գրիգորն իրենց զորագնդերով, Արծրունյաց տոհմից նաև Վահանը, Վասակը, Մուշեղը, Ապուպելջը, Գուրգենը, Վասակը, Ապուջափրը, Մուշեղը, Ապումայան, Վասակը, Վահանը, Համազասպը, Գրիգորի որդի Վասակը, Ապումգդեմը, Մեհրուժանը, Գրիգորը: Բոլոր այս 16 այրերը իրենց զորքով Արծրունյաց տոհմից էին: Իսկ Բագրատունյաց տոհմից` Թոռնիկի որդին իր զորքով, Ամատունյաց տոհմից` Շապուհն իր ութ ազգականներով ու իրենց զորքով, Գնունյաց տոհմից` Հազրի որդի Գրիգորն իր վեց ազգականներով և իրենց զորքով, Ընտրունյաց տոհմից` Արտա- վազդը` 7 ազգականներով ու իրենց զորքով, նաև Վասպուրականի իշխանի նախարարներից ուրիշներ` Սմբատ Ապահունին, Գրիգոր Քաջբբերունին, Վահան Հավնունին, Դավիթ սեպուհը, Գազրիկ(յան) Ապուհարազը, Թոդորոս Վարազխը, Խոսրով Վահևունին, Խոսրով Ակեացին, Վարդան Գաբայեղենը, Սմբատ Մարացյանը, ինչ-որ Սահակ Սեպուհ, Պատրիկ Անձևացին, Գևորգ Հարմացին, Դավիթ զորապետը և շատերն ազատ տներից: Յուրաքանչյուրն իր զորքով շարժվեց այստեղ։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Հայոց իշխան Բագարատը, տեղեկալով, որ նախարարների մեծ մասը մի քանի օրերի ընթացքում զորամասերով միանալու են ապստամբությանը, սկսում է նախապատրաստական աշխատանքները։ Այս ընթացքում արաբական բանակը կարողանում է մոտենալ և բանակ դնել Մուշի մոտակայքում, որի պատճառով հայերին օգնության եկող զորամասերի հաղորդակցության ուղիները հայտնվում էին վտանգի տակ։ Ստեղծված դրության մեջ Բագարատ Բագրատունին որոշում է արաբների վրա գրոհել, երբ Վասպուրականից եկող ուժերն արդեն մարտադաշտին բավականին մոտ կլինեն։
 
Բագարատը մարտը սկսում է այրուձիու զորամասերը գրոհով, սակայն արաբ զորավարը կարողանում է զորամասերը դասավորել մարտակարգով։ Մարտի դաշտում, օգտագործելով քանակական գերազանցությունը, արաբները կարողանում են կասեցնել հայկական զորամասերի գրոհը, որից հետո Մուսան իր ամբողջ պահեստազորը տանում է հակագրոհի։
 
{{քաղվածք|Զորքերը կռվում էին արդեն միմյանց դեմ, հնչում էին փողերը, ծածանվում դրոշները, գոռում գոչում էին վահանավորները ու նիզակավորները, այրուձին այս ու այն կողմ էր նետվում, ախոյանները հարձակվում էին, կապարճակիրները նետեր էին տեղում:|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}
 
Այդ իրավիճակում, երբ արաբ զորավարն իրեն արդեն հաղթող էր համարում, հայերին օգնության է գալիս Աշոտ Արծրունին, իսկ քիչ անց՝ Վասպուրականի ամբողջ զորքը, որոնք հայտնում են արաբների հեծելազորի թիկունքում։
 
{{քաղվածք|Միանգամից, հախուռն ու հանդուգն հարձակմամբ դիմեցին այլազգիների վրա, միմյանց ընդհարվեցին և յուրաքանչյուր այր գետին գլորեց իր ախոյանին: Աշոտ իշխանն աչքերը վեր բարձրացրեց և տեսավ, ինչ-որ մեկը հարվածեց իր զորականներին: Նա գոչեց առյուծաբար և հարձակվեց ընտիր այրուձիի վրա, ջարդեց նրա աջ թևը, ապա հարձակվեց ձախի վրա: Բոլորին սրի ճարակ դարձրին: Խիզախեցին, որպես կտրիճներ, ձայնեցին ինչպես արծիվներ ու առյուծի կորյուններ և վրա հասան ու պատառոտեցին որսը: Հույժ հանդուգն հարձակման հետևանքով ավելի շատ սպանեցին ձիերի սմբակների տակ դիաթավալ անելով, քան սրով:
 
Թշնամիների կողմից չգտնվեց մեկը, որ ի զորու լիներ ընդդիմակայել նրանց։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Բ, գլ. Զ}}