«Մուշի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+ 4 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 11.
|Հակառակորդ2 = [[Արաբական խալիֆայություն]]
|Հրամանատար1 = [[Բագարատ Բագրատունի]]
|Հրամանատար2 = Մուսա Իբնիբն-Զուրարի
|Ուժեր1 = անհայտ
|Ուժեր2 = անհայտ
Տող 17.
|Կորուստներ2 =
}}
'''Մուշի ճակատամարտ''', ռազմական բախում [[Արմինիա կուսակալություն|Արմինիա կուսակալության]] և [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] միջև, որը տեղի է ունեցել [[851 թվական]]ին [[Բիթլիսի նահանգ]]ի [[Մուշ]] քաղաքի մոտակայքում։ Հայոց կողմի հրամանատարն էր [[Բագարատ Բագրատունի]]ն, իսկ արաբական կողմինը՝ զորավար Մուս իբն-Զուրարին։ Այս ճակատամարտում հայերը հաղթանակ են տարել<ref name="ՄՀ2—1">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=173-180}}</ref>։
'''Մուշի ճակատամարտ'''
 
== Նախապատմություն ==
{{main|Արմինիայի ապստամբություն (850-855)|Արճուճի ճակատամարտ}}
[[847]] թվականին [[Բաղդադ]]ում գահ է բարձրանում Մութավաքիլ խալիֆը, որը հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբ՝ 849 թվականին ուղարկվում է Աբուսեթ ({{lang-ar|أبو سيد}}) ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի [[իշխանաց իշխան]] Բագարատին ու Վասպուրականի [[գահերեց իշխան]] Աշոտին, ովքեր հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։
[[Պատկեր:Bagratuni flag.svg|մինի|[[Բագրատունիների դրոշ]]|ձախից]]
Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չի ներկայանում ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան է ուղարկում հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված է լինում դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրում է երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել [[Տարոն (գավառ)|Տարոնն]] ու [[Վասպուրական]]ը և բռնությամբ հավաքել հարկերը։
 
Ալա-Ծովափիի ավազակախմբերի նորանոր ասպատակություններին չդիմալանով՝ հայոց իշխան [[Աշոտ Ա Արծրունի|Աշոտ Արծրունին]] զենքի է դիմում։ Հայկական և արաբական զորամասերը բախվում են Արճուճ կոչվող վայրում։ Հայոց իշխանն իր հանկարծակի հարձակումով կարողանում է հաղթել արաբներին։ Այս ճակատամարտից հետո արաբները Մուսա իբն-Զուրարիի գլխավորությամբ շարունակում էին շրջել Հայաստանում։
 
== Ճակատամարտ ==
 
 
== Հետագա դեպքեր ==
851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆն ({{lang-ar|يوسف}}), [[Ատրպատական]]ից մտնելով Հայաստան, կանգ է առնում [[Արծրունիներ]]ի կարևորագույն բերդերից մեկի՝ [[Ադամակերտ]]ի մատույցների մոտ։ Նա տարածվում է Վասպուրականում, ապա իր մոտ է կանչում Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը [[Խլաթ]]ում խաբեությամբ ձերբակալում է Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում [[Բաղդադ]]։
[[Պատկեր:Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG|մինի|[[Սասունցի Դավիթ (արձան, Երևան)]]]]
Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ [[Խութ]] ու [[Սասուն]] գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվում են արաբների վրա ու հաղթանական տանում։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվում է մի սասունցի երիտասարդի կողմից։ Այս դեպքերը իրենց արձագանքն են գտել հայ բանահյուսության մեջ և ստեղծվել է [[Սասնա ծռեր|«Սասնա ծռեր» էպոսը]]։ Այդ միջադեպից հետո արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվում է նաև [[Արմինիա]]յի մյուս երկրներում ([[Վիրք]], [[Աղվանք]])։
 
852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժում է Տարոն։ Այնուհետև ձերբակալում է ապստամբության ղեկավար խշխաններին, սպանում բնակչության որոշ մասին, և մյուսներին գերի վերցնում։ Նույն կերպ վարվում է ապստամբած Վասպուրականի տերերի հետ, սակայն անկարող է լինում ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին դիմադրել։ [[853]] թվականի գարնանը Բուղան ավերում է [[Սյունիք նահանգ|Սյունիքը]], այնուհետև Արևելյան [[Վրաստան]]ը, սակայն այստեղ լեռնականների կողմից սպանվում է։ Բուղան նույն ճակատագրին է արժանանում [[Արցախ նահանգ|Արցախում]], որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ [[Քթիշ (բերդ)|Քթիշ]] ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ պայքարում էին նրա դեմ։
 
855 թվականին Բուղան հետ կանչվում, որը հատկապես ձախողվել էր Վասպուրականում՝ գահերեց իշխան [[Աշոտ-Սահակ Արծրունի|Աշոտի]] ու նրա եղբայր [[Գուրգեն Ա Արծրունի|Գուրգենի]] կողմից և հարկադրված ճանաչել Արծրունիների իշխանությունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/217/219 850-855թթ. ապստամբությունը և Հայաստանի փաստական անկախության հաստատումը]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Արմինիա կուսակալություն]]