«Ազատ քաղաք Դանցիգ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Երբ Կարմիր բանակը մտավ քաղաք 1945 թվականի սկզբին, քաղաքի բնակչության մեծ մասը հիվանդ էր կամ սպանված: Պատերազմից հետո տեղի էթնիկ գերմանացի բնակչության մեծ մասը աքսորվեց կամ տեղահանվեց դեպի արևմուտք, լեհական փոքրամասնությունը վերադարձավ և բնակեցվեց գերմանացիների բնակարաններում:
 
==Հիմնադրում==
 
===Անկախության և ինքնավարության ժամանակաշրջան===
 
Դանցիգը ունի անկախության վաղ պատմություն: Այն առաջատար դիրք ուներ [[Պրուսական միություն|Պրուսական միության]] կազմում ընդդեմ [[Տևտոնական միաբանություն|Պրուսիայի Տևտոնական միաբանության պատության]]: Միությունը պայմանավորվել էր Լեհաստանի թագավոր [[Կազիմիր IV]]-ի հետ, որ Լեհաստանի թագը պետք է ներդրում ունենա Պրուսիայի արևմտյան հատվածներու: Այսպիսով [[Պրուսիայի իշխանություն]]ը մնաց լեհական ազդեցության տակ: Դանցիգը և այլ քաղաքներ ֆինանսավորում էին Լեհաստանի զինված ուժերին և ձեռք էին բերել բարձր մակարդակի ինքնավարություն: Դանցիգը օգտագործում էր ''Լեհական թագավորական քաղաք Դանցիգ'' տիտղոսը:
 
1569 թվականին երբ Պրուսայի իշխանությունները համաձայնեցին մտնել [[Ռեչ Պոսպոլիտա]]յի կազմի մեջ, քաղաքը պահպանեց իր կարգավիճակը: Դանցիգը որպես խորը ջրային նավահանգիստ [[Վիստուլա գետ]]ի և Բալթիկ ծովի խառնարանում դարձավ Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկը 16-րդ և 17-րդ դարերում, քանի որ հացահատիկը Լեհաստանից և Ուկրաինայից Վիստուլայով տեղափոխվում էր Դանցիգ, որտեղից` Արևմտյան Եվրոպա<ref name="Macmillan, Margaret page 211">Macmillan, Margaret ''Paris 1919'', New York: Random House page 211</ref>: Քանի որ հացահատիկի հիմնական սպառողը Հոլանդիան էր, որոնք քաղաքում կառուցում էին հոլանդական տիպի տներ, այն ստացավ հոլանդական ոճ<ref name="Macmillan, Margaret page 211"/>: Դանցիգը սկսեց հայտնի դառնալ որպես «Արևելքի Ամստերդամ»<ref name="Macmillan, Margaret page 211"/>:
 
Չնայած Դանցիգը դարձավ [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի թագավորության]] մաս [[Լեհաստանի երկրորդ բաժանում]]ից հետո 1793 թվականին, Պրուսիան նվաճվեց [[Նապոելոն Բոնապարտ]]ի կողմից 1806 թվականին և 1807 թվականին Նապոլեոնը հռչակեց Դանցիգը կիսանկախ խամաճիկ պետություն [[Առաջին ֆրանսիական կայսրություն|Ֆրանսիական կայսրության]] կազմում, հայտնի որպես [[Ազատ քաղաք Դանցիգ (Նապոլեոնական)|Ազատ քաղաք Դանցիգ]]: Այն տևեց տասը տարի, մինչև այն վերանվաճվեց Պրուսիայի թագավորության կողմից 1814 թվականին [[Լայպցիգի ճակատամարտ]]ում Նապոլեոնի կրած պարտությունից հետո: Քաղաքը մնաց Պրուսիայի կազմում մինչև 1920 թվականը` դառնալով Գերմանական կայսրության մաս 1871 թվականին:
 
 
 
== Ծանոթագրություններ ==