«Քննարկում:Ժողովուրդների մեծ ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 6.
Իրոք, ո՛չ այս, ո՛չ այն տարբերակը բարեհնչուն չեն հայերենում։ Առավել ևս՝ ձեռքիս տակ գտնվող գրականությունում ոչ մի տեղ չհանդիպեցի այդ երկու տարբերակներից որևիցե մեկը։ Այստեղ Rob-ը նշեց անգլերեն անվանումը՝ «Battle of the Catalaunian Plains», թեև անգլերենը ոչ մի առնչություն չունի Ե դարի այս դեպքի հետ և չի կարող նմուշի դեր կատարել։ Դեպքն առնչվում է Հին Հռոմի պատմության հետ, և բուն լեզվով (լատիներեն) շատ պարզ ու հասարակ է՝ «Pugna Catalaunica» («Կատալաունյան ճակատամարտ»)։ Ինչո՞ւ բարդացնել այդ պարզ ու հստակ անվանումը՝ այս կամ այն անկապ լեզվին հարմարեցնելու համար։ [[Մասնակից:Wolf|Wolf]] 08:03, 25 Փետրվարի 2012 (UTC)
: Ինչքան ինձ հայտնի է, «-յան» մասնիկի ավելացմամբ հայերենում ճակատամարտեր անվանել ընդունված չէ: Գրեթե միշտ «-ի» մասնիկն է գործածվում (Ձիրավի, Ավարայրի ճակատամարտ և այլն): Եթե վերանվանելու խնդիր է դրվում, ապա ես ավելի շատ հակված եմ Կատալաունի ճակատամարտ կամ Կատալաունյան/Կատալաունի դաշտերի ճակատամարտ տարբերակներին: --[[Մասնակից:Rob|Rob]] 08:13, 25 Փետրվարի 2012 (UTC)
 
:: Այս պարագայում ''Կատալաունյան դաշտերի ճակատամարտ'' տարբերակը, կարծես թե, ավելի լավ է։ Հատկապես որ «''Կատալաունյան դաշտ''» տեղանունն արդեն հիշատակվում է հայերեն գրականության մեջ (ՀՍՀ, հ.1, էջ 132)։ - [[Մասնակից:Wolf|Wolf]] 08:33, 25 Փետրվարի 2012 (UTC)
Return to "Ժողովուրդների մեծ ճակատամարտ" page.