«Արճուճի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
ուղղումներ
Տող 19.
 
== Նախապատմություն ==
[[847]] թվականին [[Բաղդադ]]ում գահ է բարձրանում Մութավաքիլ խալիֆը, որը հպատակ երկրների նկատմամբ սկսում է վարել խիստ քաղաքականություն։ Դրա նպատակն էր լցնել խալիֆայության դատարկված գանձարանը և վերականգնել նախկին հզորությունը։ Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հարկային լուծը վերականգնելու հանձնարարությամբհանձնարարությամբ՝ 849 թվականին ուղարկվում է Աբուսեթ ({{lang-ar|أبو سيد}}) ոստիկանը։ Նրան տրամադրել էին մեծաքանակ զորքեր, որոնք պետք է աջակցեին Աբուսեթին հարկահավաքության ժամանակ։ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ ոստիկանը մտադրվել էր պաշտոնից հեռացնել Հայաստանի [[իշխանաց իշխան]] Բագարատին ու Վասպուրականի [[գահերեց իշխան]] Աշոտին, ովքեր հայոց սպարապետ Սմբատ Բագրատունու հետ միասին Հայաստանի ամենաազդեցիկ ղեկավար գործիչներն էին։
[[Պատկեր:Bagratuni flag.svg|մինի|[[Բագրատունիների դրոշ]]|ձախից]]
Բագարատ Բագրատունին, հակառակ ընդունված կարգի, չի ներկայանում ոստիկանին, այլ մեծարժեք ընծաների հետ նրան է ուղարկում հավաքված հարկերը։ Արաբ ոստիկանն ստիպված է լինում դրանով բավարարվել և հետ դառնալ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի հարավային նահանգների նախարարները ռազմական դաշինք էին ստեղծել միմյանց հետ և դարձել խիստ վտանգավոր։ Հեռանալով երկրից՝ Աբուսեթն իր հետ տանում էր հայ իշխանների վերաբերյալ տեղի իսլամադավան բնակչության բողոքագրերը։ Այնուամենայնիվ, նա արաբական զորքը տրամադրում է երկու զորավարների՝ կարգադրելով ասպատակել [[Տարոն (գավառ)|Տարոնն]] ու [[Վասպուրական]]ը և բռնությամբ հավաքել հարկերը։
 
Հայաստանում արաբների գործողությունների մասին տեղեկանալով՝ [[Աշոտ Ա Արծրունի|Աշոտ Արծրունին]] նամակով դիմում է արաբ զորավարին, որում խնդրում է նրան վերջ տալ չարագործություններին և սպասիսպասել, մինչև հավաքվեն հարկերն։ Այս նամակն անպաստախան է մնում, և արաբ զորավարը շարունակում է ասպատակել Վասպուրականը։
 
{{քաղվածք|Նա (Ալա-Ծովափին) արհամարհեց իր մոտ առաքվածներին, խելքը չկտրեց ըստ արժանվույն պատասխանել և շարունակեց նույն ձևով շրջել Վասպուրական աշխարհի բոլոր կողմերը: Ապա հասավ Արճուճ գյուղը, մնաց այնտեղ և դիտակներ թողեց բլուրների գագաթներին։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ}}
Տող 34.
{{քաղվածք|Հայկական ուժերի անակնկալներից խուսափելու համար արաբ զորավարը դիտակետեր էր տեղադրել շրջակա բլուրների վրա: Այս հնարքով Աշոտ Արծրունին զրկում էր հակառակորդին անսպասելի մոտենալու և գրոհելու հնարավորությունից: Իր զորամասի կորուստները նվազագույնի հասցնելու և հակառակորդի նկատմամբ վճռական հաղթանակ տանելու համար հայ իշխանը պետք է նաև այլ միջոցների դիմեր:|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ}}
 
Աշոտ իշխանը որոշում էմիէ մի խումբ հայ նախարարների զորամասերը բաժանել երեք մասի, որոնք մարտադաշտին մոտենալու և հակառակորդի վրա գրոհելու համար ինքնուրույն երթուղիներ են ստանում։ Աշոտի Արծրունին ընդհանուր հրամանատարությունից զատ վերցրել էր նաև զորասյուներից մեկի հրամանատարությունը։
 
{{քաղվածք|(Աշոտ Արծրունին) յուրաքանչյուր տոհմից վերցրեց ազատազորքի բազմությունը և զինավառված, այրուձիի ընտիր հեծյալներով հարձակվեց նրա (արաբ զորավարի) վրա:
Տող 42.
Անկանոն ռազմարվեստի պահանջներին հավատարիմ մնալով՝ Աշոտ Արծրունին արաբների վրա է հարձակվում այգաբացին։ Լիակատար հանկարծակիության հասնելու համար Աշոտը զինվորներին հարձակման սկզբից հրամայում է արաբների ընդառաջ վազել մեծ արագությամբ։
 
Արաբական զորքի ճամբարի շուրջը տեղակայված դիտակետերը, նկատելով հայկական զորամասերի առաջխաղացումը, տեղեկացնում են այդ մասին հրամանատարությանը, սակայն հայերի հարձակումը կազմակերպված կերպով անդրադարձելանդրադարձնել չի հաջողվում։ Թեև Ալա-Ծովափիի համար հարձակումը հանկարծակի չէր, առաջխաղացման շնորհիվ հայերը կարողանում են հասնել իրենց նպատակին։
 
{{քաղվածք|Ապա քաջաբար հարձակվեցին, արիագոչ ձայներով դիմեցին թշնամիների վրա: (Մարտն) սկսվեց այգաբացին և ընդամենը մեկ ժամում (Աշոտը) հաղթանակ տարավ և փախուստի մատնեց Ալայի զորքի բազմությանը: Այստեղ, իրարանցումի մեջ սպանվեց նաև Ալայի եղμայրը: Անհնարին չափով արյուն հեղվեց... Իսկ ինքը` Ալան փրկվեց և սակավաթիվ անձանց հետ ճողոպրեց Բերկրիի կողմերը: Հայոց զորքից սպանեցին քչերին` մի քանիսին աննշաններից և վիրավորեցին Գուրգեն իշխանին։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ}}
 
== Հետագա դեպքեր ==
851 թվականին Աբուսեթի որդի Յուսուֆն ({{lang-ar|يوسف}}), [[Ատրպատական]]ից մտնելով Հայաստան, կանգ է առնում [[Արծրունիներ]]ի կարևորագույն բերդերից մեկի՝ [[Ադամակերտ]]ի մատույցների մոտ։ Նա սփռվումտարածվում է Վասպուրականում, ապա իր մոտ է կանչում Բագարատ Բագրատունուն՝ նրան խոստանալով տալ Արմինիայի կառավարչի պաշտոնը։ Սակայն Յուսուֆը [[Խլաթ]]ում խաբեությամբ ձերբակալում է Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում [[Բաղդադ]]։
[[Պատկեր:Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG|մինի|[[Սասունցի Դավիթ (արձան, Երևան)]]]]
Յուսուֆի ավերածություններին ի պատասխան՝ [[Խութ]] ու [[Սասուն]] գավառների լեռնականները Բագարատ Բագրատունու որդիների՝ Աշոտի ու Դավիթի, ինչպես նաև Հովհան Խութեցու գլխավորությամբ հարձակվում են արաբների վրա ու հաղթանական տանում։ Յուսուֆը, որ պատսպարվել էր քաղաքի եկեղեցու գմբեթում, սպանվում է մի սասունցի երիտասարդի կողմից։ Այս դեպքերը իրենց արձագանքն են գտել հայ բանահյուսության մեջ և ստեղծվել է [[Սասնա ծռեր|«Սասնա ծռեր» էպոսը]]։ Այդ միջադեպից հետո արաբների դեմ սկսված ազատագրական պայքարը տարածվում է նաև [[Արմինիա]]յի մյուս երկրներում ([[Վիրք]], [[Աղվանք]]
 
852 թվականին խալիֆի հրամանով թուրք զորավար Բուղան ներխուժում է Տարոն։ Այնուհետև ձերբակալում է ապստամբության ղեկավար խշխաններին, սպանում բնակչության որոշ մասին, և մյուսներին գերի վերցնում։ Նույն կերպ վարվում է ապստամբած Վասպուրականի տերերի հետ, սակայն անկարող է լինում ճնշելու ապստամբությունը, որովհետև հայ իշխանները շարունակում էին դիմադրել։ [[853]] թվականի գարնանը Բուղան ավերում է [[Սյունիք նահանգ|Սյունիքը]], այնուհետև Արևելյան [[Վրաստան]]ը, սակայն այստեղ լեռնականների կողմից սպանվում է։ Բուղան նույն ճակատագրին է արժանանում [[Արցախ նահանգ|Արցախում]], որտեղ Եսայի իշխանի գլխավորությամբ [[Քթիշ (բերդ)|Քթիշ]] ամրոցի պաշտպանները մեկ տարի շարունակ պայքարում էին նրա դեմ։