«Արճուճի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
 
Դետքն այլազգիների զորքին իմաց տվեց, նրանք բորμոքեցին պատերազմ հայերի դեմ, և ընդհարվեցին միմյանց: (Աշոտը) զորքը բաժանեց երեք մասի: Առաջին զորագունդը տվեց Գուրգենի և նրա օգնական Վահան Հավնունու ձեռքը: Երկրորդ զորագունդը հանձնեց Գուրգեն Ապուպելճի ձեռքը: Սրան օգնական էր Վահան Արծրունին: Իսկ երրորդ գունդը իշխանը վերցրեց իր ձեռքը: Ինքը նաև պատերազմ հարդարողն էր։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ}}
 
Անկանոն ռազմարվեստի պահանջներին հավատարիմ մնալով՝ Աշոտ Արծրունին արաբների վրա է հարձակվում այգաբացին։ Լիակատար հանկարծակիության հասնելու համար Աշոտը զինվորներին հարձակման սկզբից հրամայում է արաբների ընդառաջ վազել մեծ արագությամբ։
 
Արաբական զորքի ճամբարի շուրջը տեղակայված դիտակետերը, նկատելով հայկական զորամասերի առաջխաղացումը, տեղեկացնում են այդ մասին հրամանատարությանը, սակայն հայերի հարձակումը կազմակերպված կերպով անդրադարձել չի հաջողվում։ Թեև Ալա-Ծովափիի համար հարձակումը հանկարծակի չէր, առաջխաղացման շնորհիվ հայերը կարողանում են հասնել իրենց նպատակին։
 
{{քաղվածք|Ապա քաջաբար հարձակվեցին, արիագոչ ձայներով դիմեցին թշնամիների վրա: (Մարտն) սկսվեց այգաբացին և ընդամենը մեկ ժամում (Աշոտը) հաղթանակ տարավ և փախուստի մատնեց Ալայի զորքի բազմությանը: Այստեղ, իրարանցումի մեջ սպանվեց նաև Ալայի եղμայրը: Անհնարին չափով արյուն հեղվեց... Իսկ ինքը` Ալան փրկվեց և սակավաթիվ անձանց հետ ճողոպրեց Բերկրիի կողմերը: Հայոց զորքից սպանեցին քչերին` մի քանիսին աննշաններից և վիրավորեցին Գուրգեն իշխանին։|Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Բ, գլ. Զ}}
 
== Հետագա դեպքեր ==