«Ավետիս Ահարոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կատեգորիայի ավելացում, փոխարինվեց: → (6)
Տող 7.
1920 թվականին ստորագրել է [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիրը]], մասնակցել [[Լոնդոն]]ի (1921 թվական) և [[Լոզանի կոնֆերանս|Լոզանի]] (1922-1923 թվականներ) խորհրդաժողովներին։ Հայ դատին վերաբերող իր խորհրդածություններն ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» (1943 թվական) գրքում։
[[Պատկեր:Avetis Aharonyan (1).jpg|մինի|ձախից|Ավետիս Ահարոնյան, 1866 թվական, գ. Իգդիր Մավա, Սուրմալուի գավառ 1948 թվական, Փարիզ (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը)]]
Միջազգային չափազանց աննպաստ իրողությունների պատճառով, իհարկե, իրականություն չդարձան Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը, այն հանգրվանները, որոնց ամբողջությամբ ինքնանվիրվել էր Ավետիս Ահարոնյանը, որ 1920 թվականի օգոստոսի 10-ը հուզմունքով հայտարարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը, ով և հասկացել էր, որ միջազգային աննպաստ իրադրությոիւնից զատ հայության ամենաառաջին թշնամին անմիաբանությունն էր։
{{քաղվածք|Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ․․․ նաև մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց:|մղկտաց ու հեռացավ}}
Ցավոք, նրա այս գնահատականն իր արդիականությունը այս կամ այն չափով պահպանել է մեր օրերում ևս։
Ահարոնյանը 20-րդ դարի ամենաազդեցիկ գրողներից մեկն էր, որի ստեղծագործությունները դասավանդվում էին հայկական ուսումնական հաստատություններում, դրանցով կրթվում ու դաստիարակվում էին սերունդներ։ Նրա գրիչն ազդեցիկ էր ոչ միայն արտահայտած գաղափարների արդիականությամբ ու որակով, խորախորհուրդ սիմվոլներով, այլև անչափ պերճաշուք լեզվով։ Հայ գրողների մեջ նա առաջիններից էր, որ եվրոպական իրականությունը, գյուղական ու քաղաքային կյանքը բերեց Հայաստան, ներկայացրեց հայ ընթերցողին։ Մեծատաղանդ գրողի պատկերավորման հմտությունն այնքան մեծ էր, որ նա առաջին հայացքից հասարակ թվացող սյուժեում կարողանում է խորհրդանշորեն ներկայացնել կյանքի լայնախոհ փիլիսոփայություններ։ Այսպես, աշխարհի կյանքն ու դրա խաթարումը Ահարոնյանը փայլուն կերպով ներկայացնում է մարդկային գիտակցությունից զուրկ աքաղաղի դիտակետից։
Ահարոնյան ազգային, պետական ու քաղաքական գործիչն ու Ահարոնյան գրողը երկու կարգավիճակներում էլ ապրել և արարել է ազգի համար։ Ցավալիորեն նրա գիտական տաղանդի ներուժը լիարժեք դրսևորում չի ստացել՝ իր հասարակական-քաղաքական, պետական, դիվանագիտական բազմաբաղ գործունեության պատճառով։
 
Տող 26.
|}}
 
Առաջին պատմվածքներում («Պուտ-մը կա՜թ», «Նորածինը», «Ֆալագ վուրղունի», «Փշուր-ըմ խա՜ց», «Աքաղաղը»,« Հարևանները», «Բաշոն», «Խավարե՜ս լուսի՛ն» և այլն) գրողը պատկերում է 1894-96 թվականներին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած կոտորածներից մի կերպ փրկված և իր ծննդավայր Իդգիրմավայում ու Իդգիրում հանգրվանած հայ գաղթականների տառապանքներն ու ողբերգական վիճակը: Գաղթականների թշվառ կացությունը պատկերող վերոհիշյալ պատմվածքներում նկարագրված փոքր կենսադրվագների իրատեսական պատկերմամբ նորություն եղան արևելահայ ընթերցողների համար: Գրողն իր հերոսներին ներկայացնոււմ էր գեղարվեստական մի այնպիսի ռեալիստական պատումի մեջ և այնպիսի գաղափարամիտությամբ ու խտացումներով, ուր աստիճանաբար զգալի էր դառնում նեոռոմանտիկական գեղարվեստական մատուցման նկատմամբ որոշակի նախասիրությունը: Այս մասին են վկայում նաև «Խավարե՜ս, լուսի՛ն» (1899) «Բաշոն» (1896) և համեմատաբար արժեքավոր պատմվածքները:
 
1894 թվականին «Մշակում» լույս է տեսել Ահարոնյանի «Լուրեր սահմանի այն կողմից» խորագրով հոդվածաշարը, որը նվիրված էր արևմտահայության կյանքին։ Այնուհետև հրատարակվել են արևմտահայ գաղթականներին, ազգային-ազատագրական շարժմանը նվիրված նրա պատմվածքները («Խայ», «Ռաշիդ», «Խավարես, լուսի'ն», «Զարթի'ր, Աստվա'ծ», «Պատիվ», «Էլ մի աղոթիր», «Ջավո», «Արյունոտ թթխմոր» և այլն), որոնք ներառված են «Պատկերներ» (1899 թվական) և «Ազատության ճանապարհին» (1908 թվական) ժողովածուներում։
Տող 40.
 
== Հիշատակ ==
2016 թվականի դեկտեմբերի 15-ին [[ՀՀ սփյուռքի նախարարություն|ՀՀ սփյուռքի նախարարության]], [[Համազգային հայ կրթական և մշակութային միություն|Համազգային հայ կրթական և մշակութային միության]], [[Երևանի պետական համալսարան]]ի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի է ունեցել Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով<ref>{{Cite web|url=http://hayernaysor.am/archives/225981|title=Կայացավ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը|date=2016-12-15|website=Hayern Aysor|language=am|accessdate=2019-01-04}}</ref>: Գիտաժողովի արդյունքները, Ավետիս Ահարոնյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութերն ամփոփվել են «Ավետիս Ահարոնյան-150. գիտաժողովի նյութեր» ժողովածուում<ref>{{Cite web|url=http://www.ysu.am/gender/hy/Avetis-Aharonyan-150-conference-articles|title=ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ|website=www.ysu.am|accessdate=2019-01-04}}</ref>:
 
Երևանի [[Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան]]ում կա [[Ավետիս Ահարոնյան փողոց|Ավետիս Ահարոնյանին նվիրված փողոց]]:
Տող 153.
[[Կատեգորիա:Հայ հեղափոխականներ]]
[[Կատեգորիա:Հայ տղամարդ գրողներ]]
[[Կատեգորիա:Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ]]