«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կատեգորիայի ավելացում, փոխարինվեց: → (10)
Տող 5.
[[File:Sarah Bernhardt and her mother.jpg|thumb|Սառա Բեռնարն իր մայրիկի հետ]]
Սառա Բեռնարը ծնվել է որպես Հենրիետե Ռոսինե Բեռնար, [[Փարիզ]]ի Լատինական թաղամասում, հոկտեմբերի 22-ին կամ 23-ին<ref>
Նրա ծննդյան օրվա վերաբերյալ որոշակի անճշտություն կա: Տես [https://www.britannica.com/biography/Sarah-Bernhardt ''Encyclopedia Brittanica'' online Tierchant (2009), page 15 and Skinner (1967) page 1, and section below on birthdate]</ref>: Նա հոլանդացի-հրեա կուրտիզանուհի, բարձր դասի այցելուներ ունեցող մարմնավաճառ Հուդիթ Բեռնարի ապօրինի դուստրն էր: Նրա հոր անունը հայտնի չէ: Ըստ որոշ աղբյուրների, նա ենթադրաբար հարուստ վաճառականի որդի էր, Լա Հավրեից{{Sfn|Tierchant|2009|pages=13–14}}: Բեռնարը հետագայում գրել է, որ որ իր հայրը վճարել է իր կրթության համար, պնդել է, որ աղջիկը մկրտություն ստանա որպես կաթոլիկ և բավականին գումար է թողել նրա համար{{Sfn|Tierchant|2009|pages=13–14}}: Նրա մայրը հաճախ է ճամփորդել և քիչ է տեսել իր դստերը: Նա աղջկան դայակի հետ նախ տեղավորել է Բրիթանի շրջանում, հետո` Փարիզի Նեուիլի արվարձանում{{Sfn|Bernhardt|2000|pages=13–14}}: Երբ Սառան 7 տարեկան էր, մայրը նրան ուղարկում է երիտասարդ օրիորդների դպրոց Աութեուիլում, ուսման համար վճարում էր հոր միջոցներով: Այստեղ նա առաջին անգամ մասնակցել է թատերական ներկայացման` խաղալով «Քլովիլդ» ներկայացման մեջ Փերիների թագուհու դերը{{Sfn|Bernhardt|2000|pages=13–14}}:
 
Քանի դեռ Սառան դպրոցում էր, նրա մայրը հայտնվում է Փարիզի կուրտիզանուհիների վարկանիշի ամենաբարձր տեղերում` շփվելով քաղաքական գործիչներր, բանկիրների, գեներալների ու գրողների հետ: Նրա ընկերների մեջ էր Նապոլեոն 3-րդ կայսեր եղբայր և ֆրանսիական օրենսդրական մարմնի նախագահ Շառլ դե Մոնրին{{Sfn|Tierchant|2009|page=29}}: 10 տարեկանում, Մոնրիի հովանավորությամբ Սառան ընդունվել է [[Վերսալ]]ի մոտ գտնվող Ավգուստին կաթոլիկ դպրոց{{Sfn|Gold|Fizdale|1991|pages=17–20}}: Կաթոլիկ դպրոցում նա խաղացել է «Թոբիթը և հրեշտակը» օպերայի [[Ռաֆայել հրեշտակապետ]]ի հատվածում{{Sfn|Tierchant|2009|pages=25–26}}: Նա հայտարարել է իր` միանձնուհի դառնալու մտադրության մասին, սակայն միշտ չէ, որ հետևել է կաթոլիկ դպրոցի կանոններին: Նա մեղադրվել է սրբապղծության մեջ, երբ իր մողեսի համար կազմակերպել է քրիստոնեական թաղում` ծեսերով{{Sfn|Tierchant|2009|page=28}}:
 
1859 թվականին Սառան իմանում է, որ իր հայրը մահացել է{{Sfn|Bernhardt|2000|page=68}}: Մայրը ընտանեկան ժողով է հրավիրում` ներառյալ Մորնիին` որոշելու համար աղջկա հետագա ճակատագիրը: Մորնին աղջկան առաջարկում է դերասանուհի դառնալ, սակայն այդ միքտը սարսափեցնում է Սառային, ով երբևէ թատրոնում չէր եղել{{Sfn|Bernhardt|2000|page=77}}: Մորնին կազմակերպում է նրա առաջին այցելությունը Comedie Française թատրոն` Սառայի մայրիկի և իր ընկերոջ` [[Ալեքսանդր Դյումա]]յի հետ: Նրանք դիտում էին [[Ժան Ռասին]]ի «Բրիտանիկուս» ներկայացումը: Սառան այնքան էր տարվել ներկայացմամբ, որ սկսում է բարձր հեկեկալ` անհանգստություն պատճառելով հանդիսատեսին{{Sfn|Bernhardt|2000|page=77}}: Մոնրին և խմբի մյուս անդամները բարկանում են նրա վրա ու հեռանում, իսկ Դյուման հանգստացնում է նրան և հետո հավաստիացնում Մորնիին, որ նա ծնված է բեմի համար: Ներկայացումից հետո Դյուման նրան կոչում է «իմ փոքրիկ աստղ»{{Sfn|Skinner|1967|pages=22–24}}: Մորնին օգտագործում է իր կապերը Փարիզի կոնսերվատորիայի ղեկավար, կոմպոզիտոր Դանիել Աուբերի հետ` նրա համար տեղ ապահովելու համար: Նա սկսում է պատրաստվել, ինչպես հետագայում գրել է իր հուշերում, «ակնհայտ չափազանցությամբ, որով ես ընդունում եմ ցանկացած նոր նախաձեռնություն»{{Sfn|Bernhardt|2000|pages=78–85}}: Դյուման աշխատում էր նրա հետ: Ժյուրիի կազմում էին Աուբերն ու Comédie Française թատրոնի հինգ առաջատար դերասաններ ու դերասանուհիներ: Ենթադրվում էր, որ նա պետք է անգիր արտասաներ Ռասինի ստեղծագործություններից որևէ մեկը, սակայն նա նախօրոք չէր տեղեկացվել այդ մասին: Բեռնարն ասում է ժյուրիի անդամներին, որ դրա փոխարեն նա կարող է ասմունքել [[Ժան դը Լաֆոնտեն]]ի Երկու աղավնի առակը: Ժյուրիի անդամները կասկածանքով են նայում դրան, սակայն նրա ասմունքի պաթոսն ու խանդավառությունը հաղթում են նրանց, և նա հրավիրվում է սովորելու կոնսերվատորիայում{{Sfn|Skinner|1967|pages=25–30}}:
Տող 17.
File:Sarah Bernhardt by Félix Nadar 2.jpg|Բեռնարը. լուսանկարը` Նադարի (1865)
</gallery>
Բեռնարը սովորել է Կոնսերվատորիայում 1860-1862 թվականներին` ուսանելով Comédie Française թատրոնի երկու ականավոր դերասանների` Ժոզեֆ Իզիդոր Սամսոնի և Ժամ Բապտիստ Պրովոստի մոտ: Նա հետագայում գրել է իր հուշերում, որ Պրովոստը նրան սովորեցրել է ձայնի ճիշտ արտասանություն և ժեստեր, իսկ Սամսոնը սովորեցրել է նրան պարզության ուժը{{Sfn|Bernhardt|2000|pages=102–103}}: Բեմի համար նա փոխել է իր ազգանունը` "Bernhard"-ից դարձնելով "Bernhardt": Ուսանելու տարիներին նա նաև ստացել է ամուսնության իր առաջին առաջարկը հարուստ բիզնեսմենից, ով առաջարկել է նրան 500.000 ֆրանկ: Դերասանուհու մերժումը նա ծանր է տարել: Բեռնարը գրել է, որ ինքը «ցավ է ապրել, քանի որ այդ մարդն ինձ սիրում էր այնպես, ինչպես սիրում են թատերական ներկայացումներում»{{Sfn|Bernhardt|2000|page=96}}:
 
Ողբերգությունների դասընթացի իր առաջին քննությանը նա փորձել է ուժեղացնել իր գանգուր մազերի առատությունը, որը նրան առավել անկառավարելի է դարձրել: Մրսածությունը կոշտացրել էր նրա ձայնն այնքան, որ ինքը հազիվ էր ճանաչում այն: Ավելին, նրա ներկայացման հատվածները դասական գործեր էին և պահանջում էին մանրամասնորեն մտածված հույզեր, իսկ ինքը նախընտրում էր ռոմանտիզմն ու բնականորեն ու ամբողջապես էր արտահայտում իր հույզերը: Ուսուցիչները նրա խաղացած ողբերգությունը գնահատում են 14-րդ տեղում, իսկ կատակերգությունը` երկրորդ{{Sfn|Tierchant|2009|pages=42–44}}: Մորնին նրան ևս մեկ անգամ է փրկում: Նա բարեխոսում է Սառայի համար Կամիլ Դուսեի` Արվեստների ազգային նախարարի մոտ: Դուսեն ներկայացնում է նրան [[Կոմեդի ֆրանսեզ]] թատրոնի տնօրեն Էդուարդ Տիերիին{{Sfn|Tierchant|2009|pages=42–44}}, ով առաջարկում է Բեռնարին ընդունել թատրոն որպես «թոշակառու», նվազագույն աշխատավարձով{{Sfn|Skinner|1967|pages=34–35}}:
 
Բեռնարն այստեղ իր առաջնախաղն է ունենում 1862 թվականի օգոստոսի 31-ին, Ռասինի «Իֆիգենիան Ավլիսում» ներկայացումով{{Sfn|Tierchant|2009|pages=45–46}}<ref> Իր հուշերում Բեռնարն իր առաջնախաղի օրը նշում է Սեպտեմբերի 1-ը</ref>: Առաջնախաղը հաջողությամբ չի անցնում: Սառան հասկանում է, թե ինչ է բեմի հանդեպ վախը: Որոշ հանդիսականներ ծաղրում են նրա կերպարը: Երբ ներկայացումն ավարտվում է, Պրովոստն սպասում էր նրան կուլիսներում, և դերասանուհին նրանից ներողություն է խնդրում: Պրովոստն ասում է նրան. «Ես կարող եմ ներել քեզ, և միգուցե դու ինքդ էլ քեզ ներես, սակայն Ռասինն իր գերեզմանում երբևէ չի ների ների»{{Sfn|Skinner|1967|page=37}}: ''L'Opinion Nationale'' և''Le Temps'' թերթի թատերական ազդեցիկ քննադատ Ֆրանսիսկո Սաքրին նրա խաղի մասին գրել է. «Նա իրեն լավ է տիրապետում և հիանալի արտասանություն ունի: Սա ամենն է, որ այս պահին կարելի է ասել նրա մասին»{{Sfn|Skinner|1967|page=37}}:
 
Բեռնարը երկար չի մնում Կոմեդի Ֆրանսեզում: Նա Հենրիետայի դերն է խաղում [[Մոլիեր]]ի «Գիտնական կանայք» պիեսում և Իպոլիտի դերը ''L'Étourdi''ում` առանց մեծ տպավորություն թողնելով քննադատների կամ էլ թատրոնի անձնակազմից որևէ մեկի վրա: Շաբաթներ են անցնում, իսկ Սառան նոր դերեր չի ստանում{{Sfn|Tierchant| 2009|page=47}}: Նրան խնդիրների է առաջ է կանգնեցնում նաև իր տաքարյուն բնավորությունը: Երբ թատրոնի դռնապանը նրան անվանում է «փոքրիկ Բեռնար», նա իր անձրևանոցը կոտրում է դռնապանի գլխին: Հետո նա ներողություն է խնդրում, և երբ 20 տարի անց դռնապանը թոշակի է անցնում, նրա համար առանձնատուն է գնում Նորմանդիայում{{Sfn|Skinner|1967|page=38}}:
 
1863 թվականի հունվարի 15-ին, Մոլիերի ծննդյան օրվա միջոցառմանը Սառան հրավիրում է իր կրտսեր քրոջը` Ռեգինային, իրեն ընկերակցելու: Ռեգինան անզգուշաբար կանգնում է թատրոնի առաջատար դերասանուհու` Զաիր Նատալի Մարտելի (1816-1885, հայտնի որպես տիկին Նատալի) զգեստի վրա<ref>{{cite book |last=Monval |first=Georges |title=Comédie-française (1658–1900): Liste alphabétique des sociétaires depuis Molière jusqu'à nos jours |location=Paris |publisher=Aux Bureaux de l'Amateur d'autographes |year=1900 |page=93}}</ref>: Տիկին Նատալին հրում է Ռեգինային: Երկու կանայք սկսում են գոռալ իրար վրա, Սառան միջամտում է ու ապտակում է տիկին Նատալիին: Տարեց դերասանուհին ընկնում է մեկ այլ դերասանի վրա: Տիերին խնդրում է Սառային ներողություն խնդրել տիկին Նատալիից: Բեռնարը հրաժարվում է, պահանջելով, որ նախ տիկին Նատալին պետք է ներողություն խնդրի Ռեգինայից: Բեռնարին արդեն նոր դեր էին տվել, և ներկայացման փորձերն սկսված էին: Տինին Նատալին պահանջում է, որ Սառան պետք է զրկվի դերից, եթե ներողություն չխնդրի: Քանի որ նրանցից ոչ մեկը չէր զիջում, իսկ տիկին Նատալին թատրոնի գլխավոր մարդկանցից մեկն էր, Տիերին ստիպված էր խնդրել Բեռնարին հեռանալ{{Sfn|Gold|Fizdale|1991|page=52}}:
Տող 92.
1879 թվականի հունիսի 4-ին ներկայացման վարագույների բացումից անմիջապես առաջ, նա բեմի հանդեպ վախ է ապրում: Հետագայում նա գրել է, որ այդ օրն իր ձայնն իրեն չէր ենթարկվում. այն չափազանց բարձր էր, և ինքն անկարող էր այն իջեցնել{{Sfn|Bernhardt|2000|pages=351–353}}: Այնուամենայնիվ, ներկայացումը մեծ հաջողություն է ունենում: Չնայած հանդիսատեսի մեծ մասը չէր կարողանում հասկանալ Ռասինի դասական ֆրանսերենը, նա գրավում էր դիտողներին իր ձայնով ու ժեստերով: Հանդիսատեսներից մեկը, Սըր Ջորջ Արթուրը, գրել է, որ «նա խաղում էր իր յուրաքանչյուր նյարդով, հանդիսատեսի ամբողջ մարմինը ուժեղ բաբախում էր, և նրանք զրկվել էին խոսելու ունակությունից»{{Sfn|Skinner|1967|page=128}}:
 
Բացի Զաիր, Ֆեդրա, Էրնանի ներկայացումները, որ Սառան խաղացել է թատերախմբի հետ, նա նաև անհատական ներկայացումներ է ցուցադրել բրիտանացի ազնվականների տներում, որ կազմակերպում էր Ջարետը: Վերջինս կազմակերպել է նաև նրա քանդակների ու նկարների ցուցադրությունը, որին ներկա են եղել Ուելսի արքայազնն ու վարչապետ Գլադսթոնը: Լինելով Լոնդոնում` Սառան ավելացրել է կենդանիների իր անհատական հավաքածուն: Լոնդոնում նա ձեռք է բերել երեք շուն, մի թութակ և մի կապիկ: Մեկնելով Լիվերպուլ` նա այնտեղից բերել է մի վագրակատու, մի թութակ, մի գայլ, ինչպես նաև` նվեր է ստացել վեց քամելեոն, որոնք նա պահել է Չեսթեր Սքուերում վարձած իր տանն ու հետո իր հետ տարել Փարիզ{{Sfn|Skinner|1967|pages=130–133}}:
 
Վերադառնալով Փարիզ` նա մեծապես կտրվել է Պերինից ու Կոմդեի Ֆրանսեզի ղեկավարությունից: Վերջինս պնդում էր, որ դերասանուհին խաղա Էմիլ Օգերի նոր պիեսում, որը ինքը` Սառան, միջակություն էր համարում: Նա փորձում էր պիեսն առանց ոգևորության, հաճախ մոռանում էր տողերը, այդ պատճառով քննադատվում էր պիեսի հեղինակի կողմից: Քննադատությանը նա պատասխանել է` ասելով. «Ես գիտեմ, որ վատն եմ, բայց ոչ այնքան վատը, որքան ձեր տողերն են»: Ներկայացումը ձախողվում է: Սառան անմիջապես գրում է Պերինին. «Դու ինձ ստիպում ես խաղալ, երբ ես պատրաստ չեմ: Սա իմ առաջին և վերջին ձախողումն է Կոմեդիում»: Նա թատրոնից հեռանալու նամակ է գրում Պերինին, պատճենում դա և ուղարկում հիմնական օրաթերթերին: Պերինը մեղադրում է նրան պայմանագիրը չեղարկելու համար: Դատարանն ստիպում է դերասանուհուն 100.000 ֆրանկ վճարել, ինչպես նաև նա կորցնում է իր 43.000 ֆրանկ թոշակը{{Sfn|Tierchant|2009|page=144}}: Նա չի վճարում իր պարտքը մինչև 1900 թվականը: Այնուամենայնիվ, երբ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը գրեթե ամբողջությամբ ավերվում է հրդեհից, նա թույլ է տալիս իր հին թատերախմբին օգտագործել իր անձնական թատրոնը{{Sfn|Skinner|1967|page=142}}:
Տող 109.
Նյու Յորքից նա մեկնել է Մենլո Պարկ, որտեղ հանդիպել է [[Թոմաս Էդիսոն]]ին: Վերջինս ձայնագրել է մի փոքր հատված «''Ֆեդրայի''» նրա դերից{{Sfn|Tierchant|2009|page=166}}: ԱՄՆ-ից նա անցել է [[Կանադա]], եղել է [[Մոնրեալ]]ում ու [[Տորոնտո]]յում, հիմնականում խաղացել է ամեն երեկո և անմիջապես մեկնել է ներկայացումից հետո: Նա անհամար հարցազրույցներ է տվել մամուլին, իսկ [[Բոստոն]]ում լուսանկարվել է սատկած կետի ֆոնին: Նա քննադատվել է Մոնրեալի քահանայի կողմից, ինչը միայն ավելացրել է տոմսերի վաճառքը{{Sfn|Tierchant|2009|page=166}}:
 
Նա խաղացել է ''Ֆեդրան'' վեց անգամ, իսկ «Կամելիազարդ տիկինը»` 65 անգամ: 1881 թվականի մայիսի 3-ին նա իր հրաժեշտի «Կամելիազարդ տիկին»-ն է խաղում Նյու Յորքում: Իր ամբողջ կյանքի ընթացքում դերասանուհին նախընտրել է դրամը կանխիկ ստանալ: Ֆրանսիա վերադառնալիս Բեռնարն իր հետ $194,000 արժողությամբ ոսկե մետաղադրամներ է բերել{{Sfn|Skinner|1967|pages=188–196}}: Իր ընկերներին պատմելով շրջագայության արդյունքների մասին` նա ասել է. «Ես օվկիանոսներ անցա` իմ արվեստի երազանքն ինձ հետ տանելով, և իմ ազգի հանճարը հաղթանակեց: Ես ֆրանսերեն բայը ցանեցի օտար գրականության սրտում, և դա այն է, ինչի համար ես ամենաշատն եմ հպարտ»{{Sfn|Tierchant|2009|page=174}}:
 
==Վերադարձ Փարիզ, եվրոպական շրջագայություն, ''Ֆեդորայից'' ''Թեոդորա'' (1881-1886)==
Տող 135.
Դրանից հետո նա բեմադրում է «Համլետը», որտեղ գլխավոր դերում խաղում էր իր սիրեկան Ֆիլիպ Գարնիերը, իսկ Բեռնարը խաղում էր համեմատաբար փոքր, Օֆելիայի դերը: Քննադատներն ու հանդիսատեսը չեն տպավորվում, և ներկայացումն անհաջողության է մատնվում{{Sfn|Tierchant|2009|page=213}}: Բեռնարը բավականին մեծ ծախսեր էր արել, որի մեջ ներառվում էր իր որդուն` Մաուրիսին ամեն ամիս տրամադրվող 10.000 ֆրանկը. որդին խաղամոլ էր: Բեռնարն ստիպված է լինում վաճառել իր փոքր առանձնատունը Սեինթ Ադրեսում և իր մեծ առանձնատունը ռուի Ֆորտունիում, ինչպես նաև` իր կենդանիների հավաքածուի մի մասը: Նրա իմպրեսարիո Էդուարդ Ջարետն անմիջապես առաջարկում է նրան մեկ այլ համաշխարհային ուղևորություն, այս անգամ` դեպի [[Բրազիլիա]], [[Արգենտինա]], [[Ուրուգվայ]], [[Չիլի]], [[Պերու]], [[Պանամա]], [[Կուբա]] և [[Մեքսիկա]], հետո` [[Տեխաս]], [[Նյու Յորք]], [[Անգլիա]], [[Իռլանդիա]] և [[Շոտլանդիա]]: Նա ճամփորդել է 15 ամիս, 1886-ի սկզբից մինչև 1887 թվականի վերջ: Մեկնման նախօրերին նա ասել է ֆրանսիացի լրագրողին. «Ես շատ եմ սիրում այս արկածային կյանքը: Ես ատում եմ, եթե նախօրոք գիտեմ, թե ինչ պետք է ուտեմ ճաշին, ես ատում եմ, եթե գիտեմ, թե ինչ է պատահելու, կապ չունի` դա լավ է, թե վատ: Ես սիրում եմ անսպասելիությունը»{{Sfn|Tierchant|2009|pages=210–211}}:
 
Յուրաքանչյուր քաղաք, որ նա այցելում էր, մեծ ոգևորությամբ էր ընդունվում հանդիսատեսի կողմից: Դերասաններ Էդուարդ Անգելան և Ֆիլիպ Գարնիերը նրա ուղեկցող տղամարդիկ էին և գլխավոր դերակատարները: Բրազիլիայի կայսր Պեդրո Երկրորդը ներկա էր նրա բոլոր ներկայացումներին [[Ռիո դե Ժանեյրո]]յում և նրան նվիրել է ադամանդներով զարդարված թևնոց, որը գրեթե անմիջապես գողացել են նրա հյուրանոցից: Երկու առաջատար դերասանները հիվանդանում են [[դեղին տենդ]]ով, և նրա երկար տարիների մենեջեր Էդուարդ Ջարետը մահանում է սրտի կաթվածից: Բեռնարն, այնուամենայնիվ, չի վհատվում. նա կոկորդիլոսների որսի է ուղևորվում [[Գուայակիլ]], ինչպես նաև նոր կենդանիներ է գնում իր հավաքածուի համար: Բոլոր քաղաքներում նրա ներկայացումների տոմսերն ամբողջությամբ վաճառվում էին, և շրջագայության ավարտին նա վաստակել էր ավելի քան մեկ միլիոն ֆրանկ: Ուղևորությունը նրան հնարավորություն է տալիս գնել իր վերջին տունը, մեծ առանձնատուն Պերեր, 56 բուլվառում<ref>https://fr.m.wikipedia.org/wiki/Boulevard_Pereire</ref>, որը նա լցնում է իր նկարներով, բույսերով, հուշանվերներով և կենդանիներով{{Sfn| Tierchant| 2009| pages=214–216}}:
 
Դրանից հետո, ամեն անգամ, երբ նա գումարի կարիք էր ունենում (ինչը սովորաբար պատահում էր յուրաքանչյուր 3 կամ 4 տարին մեկ), նա գնում էր շրջագայության` խաղալով իր դասական կամ նոր դերերը: [[1888]] թվականին նա ուղևորվում է [[Իտալիա]], [[Եգիպտոս]], [[Թուրքիա]], [[Շվեդիա]], [[Նորվեգիա]] և [[Ռուսաստան]]: Նա վերադառնում է Փարիզ 1889 թվականի սկզբին` հսկայական բուի հետ, որ նրան նվիրել էր Ալեքսիս Ալեքսանդրովիչ Մեծ Դուքսը, Ցարի եղբայրը{{Sfn|Tierchant|2009|page=226}}: Նրա 1891-92 թվականների ուղևորությունն ամենաընդարձակն էր` ներառելով Եվրոպան, Ռուսաստանը, Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, [[Հավայի]]ն և Սամոան: Նրա ուղեբեռի մեջ կար 45 կոստյում` 15 տարբեր ներկայացումների համար, ինչպես նաև` նրա ոչ բեմական անձնական 75 կոստյումները և 250 զույգ կոշիկները: Նա իր հետ տանում էր նաև հսկայական ծավալի օծանելիք, կոսմետիկա, սփռոցներ և իր հինգ բարձերը: Շրջագայությունից նա վերադառնում է 3.500.000 ֆրանկով: Միևնույն ժամանակ, նա ծնկի ցավոտ վնասվածք է ստանում:
Տող 145.
File:Sarah Bernhardt as Cleopatra 1891.jpeg|Բեռնարը''Կլեոպատրայի'' դերում (1891)
</gallery>
Երբ Բեռնարը վերադառնում է 1886-1887 թվականների շրջագայությունից, նա նոր հրավեր է ստանում` Կոմեդի Ֆրանսեզ վերադառնալու համար: Թատրոնի ղեկավարությունը ցանկություն ուներ մոռանալ հին անախորժությունները և 150.000 ֆրանկ տարեկան աշխատավարձ էր առաջարկում նրան: Գումարը նրան հարմար էր, և նա սկսում է բանակցություններ վարել:
 
Այնուամենայնիվ, թատրոնի ավագ անդամները դեմ էին նրան առաջարկվող բարձր աշխատավարձին, իսկ առավել ավանդական թատրոնի կողմնակիցներն ու պահպանողականները դեմ էին նրա ներկայությանը: Բեռնարին դեմ քննադատներից մեկը, Ալբերտ Դելպիտը, գրել է. «Տիկին Սառա Բեռնարը 43 տարեկան է, նա այլևս չի կարող օգտակար լինել Կոմեդիին: Ավելին, ի՞նչ դերեր կարո՞ղ է նա խաղալ: Ես միայն կարող եմ պատկերացնել, որ նա կարող է մայրիկների դերեր խաղալ...»: Բեռնարը խորապես վիրավորված էր և անմիջապես խզում է բանակցությունները{{Sfn|Tierchant|2009|page=222}}:
 
Նա կրկին դիմել է Սարդուին, ով նրա համար գրում է նոր պիես` «Տոսկան», որի վերջում դերասանուհու մարմնավորած կերպարին երկարաձգված ու չափազանց դրամատիկ մահ էր սպասվում: Պիեսը ներկայացվել է Porte Saint-Martin թատրոնում, 1887 թվականի նոյեմբերի 24-ին: Այն չափազանց հայտնի էր և բավականին քննադատված: Բեռնարը դերը խաղացել է 29 լեփ-լեցուն դահլիճով անցած ներկայացումներում: Ներկայացման հաջողությունը թույլ է տվել Բեռնարին առյուծի նոր ձագ գնել կենդանիների իր հավաքածուի համար, որին նա կոչել է Սկարպիա, «Տոսկայում» իր ստրուկի անունով{{Sfn|Tierchant|2009|page=222}}: Ներկայացումը ներշնչում է Ջակոմո Պուչինին գրելու իր հանրահայտ օպերաներից մեկը` ''Տոսկան'' (1900)<ref>[https://www.britannica.com/topic/Tosca|Britannica online, ''Tosca'']</ref>:
Այս հաջողությունից հետո նա խաղում է մի քանի ներկայացումներում, շատ ֆրանսիացի գրողներ առաջարակում են նրան նոր դերեր: 1887 թվականին նա խաղացել է [[Էմիլ Զոլա]]յի [[Թերեզ Ռաքեն]] վիճելի դրամայում: Զոլան ի սկզբանե քննադատումների է արժանացել գրքի վիճելի բովանդակության համար: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել այդ գործը, նա հայտարարել է լրագրողներին. «Իմ երկիրն ազատության երկիր է, իսկ իմ արվեստն առանց հարկադրանքի է»{{Sfn|Tierchant|2009|page=226}}: Ներկայացումը ձախողվում է, այն ցուցադրվել է ընդամենը 38 անգամ<ref>{{cite book |last1=Gassner |first1=John |last2=Quinn |first2=Edward |title=Readers' Encyclopedia of World Drama |year=1969 |publisher=Dover Publications |page=935}}</ref>:
 
Տող 198.
File:Sarah Bernhardt Barnett.jpg|Սառա Բեռնարի դիմանկարը. հեղինակ` Հենրի Վոլտեր Բարնեթ, 1910
</gallery>
Փարիզում թատերաշրջանի ավարտից հետո Բեռնարը ներկայացրել է ''L'Aiglon''-ը Լոնդոնում, որից հետո իր վեցերորդ շրջագայությունն է կատարել դեպի Միացյալ Նահանգներ: Այս ուղևորությանը նրան ուղեկցում էր Կոնստանտ Կոքուելինը, ով այդ ժամանակվա Ֆրանսիայի առաջատար դերասաններից մեկն էր: Բեռնարը նրա «Սիրանո դե Բերժերակ» ներկայացման մեջ խաղացել է Ռոքսանայի երկրորդական դերը: Կոնստանտը Բեռնարի հետ գլխավոր դեր է խաղացել ''L'Aiglon''-ում, ինչպես նաև ընկերակցել է Բեռնարին ''Համլետ'' ներկայացման մեջ{{Sfn|Skinner|1967|pages=265-270}}:
 
Բեռնարը նաև առաջին անգամ փոխել է [[Գերմանիա]]յում և «գրավյալ» [[Էլզաս]]ում ու [[Լոթարինգիա]]յում ելույթ չունենալու որոշումը: 1902 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարի հրավերով նա մասնակցել է 1870 թվականից հետո առաջին անգամ տեղի ունեցած ֆրանս-գերմանական մշակութային փոխանակման ծրագրին: Նա 14 անգամ խաղացել է ''L'Aiglon''-ը Գերմանիայում, Գերմանիայի [[Վիլհելմ II]] կայսրը ներկա է եղել երկու ներկայացման և ի պատիվ դերասանուհու ճաշ է մատուցել [[Պոտսդամ]]ում{{Sfn|Tierchant|2009|pages=290–291}}:
Տող 211.
 
[[File:Sarah-Bernhardt-Ashton-Stevens.jpg|thumb|Բեռնարը եղել է [[Սան Ֆրանցիսկո]]յի ավերակներում 1906 թվականի երկրաշարժից ու հրդեհից հետո, նրան ուղեկցում էր քննադատ Աշթոն Սթիվենսը (ապրիլ, 1906)]]
Բեռնարն իր ամերիկյան առաջին հրաժեշտի շրջագայությունը կատարել է 1905-1906 թվականներին, առաջին հրաժեշտի շրջագայությանը նա մեկնում է ԱՄՆ, Կանադա և Լատինական Ամերիկա իր մենեջերների` Շուբերտ եղբայրների հետ: Նա գրավում է պահպանողականների ուշադրությունը, երբ 1905 թվականին Մոնրեալ այցելության ժամանակ կաթոլիկ քահանան կոչ է անում իր հետևորդներին ձու շպրտել Բեռնարի ուղղությամբ, քանի որ նա մարմնավորել էր մարմնավաճառին դրական հատկանիշներով: Շրջագայության ամերիկյան փուլն ավարտվել է Շուբերտ եղբայրների` հիմնական թատրոնները ղեկավարող հզոր սինդիկատների հետ ունեցած մրցակցության պատճառով: Սինդիկատները թույլ չէին տալիս այլ պրոդյուսերների օգտագործել իրենց բեմերը: Արդյունքում, [[Տեխաս]]ում և [[Կանզաս]]ում Բեռնարն ու իր խումբը ներկայացումները խաղացել են կրկեսի հսկայական վրանում, որը տեղավորում էր 4500 հանդիսական: Նրա անհատական գնացքն իրեն տարել է Նոքսվիլ, Դալաս, Դենվեր, Տամպա, Շատանոգ և Սալթ Լեյք Սիթի, հետո` Ուեսթ Քոսթ:
Նա չի կարողանում խաղալ Սան Ֆրանցիսկոյում այնտեղ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, բայց նա խաղում է ծովածոցում, Կալիֆորնիայի համալսարանի հունական թատրոնում, ինչպես նաև ասմունքում է Սան Քուենտինի ուղղիչ տան բնակիչների համար{{Sfn|Skinner|1967|pages=288-289}}:
Նրա շրջագայությունը շարունակվում է Հարավային Ամերիկայում, որտեղ նա լուրջ վնասվածք է ստացել. [[Ռիո դե Ժանեյրո]]յում ''Տոսկա'' ներկայացման ժամանակ նա, ինչպես միշտ, իր մահվան տեսարանում ցատկում է ամրոցի պատի վրայով: Այս անգամ, սակայն, ներքնակը, որի վրա նա պիտի իջներ, սխալ տեղ էր դրված: Նա ընկնում է իր աջ ծնկի վրա, որն արդեն վնասված էր նախորդ շրջագայություններից: Նա ուշաթափվում է և հեռացվում թատրոնից, սակայն հրաժարվում է բուժում ստանալ տեղական հիվանդանոցում: Ավելի ուշ նա նավով մի քանի ժամ նավարկում է` Ռիոյից հասնելով Նյու Յորք: Երբ նա տեղ է հասնում, նրա ոտքն այտուցված էր, և նա անշարժ մնում է իր հյուրանոցում 15 օր, նախքան Ֆրանսիա վերադառնալը{{Sfn|Tierchant|2009|pages=305–306}}:
Տող 359.
1876 թվականին Բեռնարն ընդարձակ տուն է կառուցել 35 ռուե Ֆորտունի հասցեում իր ընտանիքի, սպասավորների ու կենդանիների համար: 1885 թվականին, երբ նրա պարտքերը մեծանում էին, նա վաճառում է տունը: Երբ շրջագայություններից հետո նա գումար է վաստակել, գնել է ավելի մեծ տուն, որտեղ էլ մահացել է 1923 թվականին: Տունը քանդվել է 1960-ական թվականներին և դրա փոխարեն ժամանակակից շենք է կառուցվել: Շենքի վրայի ցուցանակը հիշատակում է Բեռնարի նախկին բնակարանը{{Sfn|Tierchant|2009|page=219}}:
1960 թվականին Բեռնարը տեղ է գտել [[Հոլիվուդի փառքի ծառուղի|Հոլիվուդի փառքի ծառուղում]], կինոյի աստղերի շարքում, Վայն փողոցում<ref>{{cite web|url=http://www.walkoffame.com/sarah-bernhardt |title=Hollywood Walk of Fame - Sarah Bernhardt |website=walkoffame.com |publisher=Hollywood Chamber of Commerce |accessdate=November 16, 2017}}</ref><ref>{{cite news|first=Barbara |last=Isenberg|url=http://projects.latimes.com/hollywood/star-walk/sarah-bernhardt|title=Sarah Bernhardt|work= [[Los Angeles Times]]|date=4 December 2005}}</ref>:
 
 
==Նշանավոր դերեր բեմում և ֆիլմերում==
Տող 409 ⟶ 408՝
* [http://archives.nypl.org/the/22445 Elie Edson press files on Sarah Bernhardt, 1910-1911], held by the Billy Rose Theatre Division, New York Public Library for the Performing Arts
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Բեռնար, Սառա}}
 
{{DEFAULTSORT:Բեռնար, Սառա}}
[[Կատեգորիա:Ֆրանսիացի թատրոնի դերասանուհիներ]]
[[Կատեգորիա:Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ]]