«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 181.
=== Առաջին աշխարհամարտ ===
{{Հիմնական|Հայկական կամավորական շարժում (1914-1918)|Կովկասյան ճակատ}}
[[1914]] թվականի [[օգոստոսի 1]]-ին սկսած [[առաջին համաշխարհային պատերազմ]]ը մղվում էր մի քանի խոշոր ճակատներով: Պատերազմում սուլթանական Թուրքիան ձգտում էր գրավել [[Կովկաս]]ը, [[Ղրիմ]]ը, [[Իրանական Ատրպատական]]ը և [[Միջին Ասիա]]ն։ Ցարական Ռուսաստանը նպատակ ուներ գրավել [[Արևմտյան Հայաստան]]ը, [[Կոստանդնուպոլիս]]ը, [[Բոսֆորի նեղուց|Բոսֆորի]] և [[Դարդանելի նեղուց]]ները։ Օսմանյան կայսրության դեմ ռուսները բացել էին [[Կովկասյան ճակատ]]ը ([[Սև ծով]]ից մինչև [[Ուրմիո լիճ]]՝ 720 կմ երկարությամբ), որտեղ մարտական գործողությունները սկսում են 1914 թվականի հոկտեմբերի 29-30-ին։ Թուրքերը կենտրոնացրել էին 300 հազար, իսկ ռուսները՝ շուրջ 200 հազար զինվոր։ Սկզբում թուրքերը գրավում են մի քանի շրջաններ և կոտորածի ենթարկում տեղի քրիստոնյա բնակչությանը: Կարճ ժամանակ անց ռուսները [[Սարիղամիշ]] քաղաքի շրջանում հակահարված են տալիս և անցնում հարձակման։
 
Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Դրանից բացի՝ ստեղծվում են նաև կամավորական ջոկատներ՝ Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար: Կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում [[Թիֆլիս]]ում գործող Հայկական ազգային բյուրոն՝ [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցության]] գլխավորությամբ։ Կազմակերպվում է չորս ջոկատ, հրամանատարներն են դառնում [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկը]], [[Դրաստամատ Կանայան|Դրոն]], [[Համազասպ Սրվանձտյան|Համազասպը]], [[Արշակ Գավաֆյան (Քեռի)|Քեռին]]։ Դրանք ուղղվում են համապատասխանաբար Խոյ-Դիլման-Վան, Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, Սարիղամիշ-էրզրում ուղղություններով։
 
1915 թվականին ռուսական զորքերը, այդ թվում՝ հայ կամավորները, մտնում են Հյուսիսային Իրան, այնտեղից՝ Արևմտյան Հայաստան՝ Վանի վիլայեթ։ Ոգևորվելով այս իրադարձություններից՝ հայերի նոր խմբեր անցնում են կամավորների շարքը. կազմվում են ևս երեք ջոկատ՝ Վարդանի ([[Սարգիս Մեհրաբյան]]), Իշխանի ([[Հովսեփ Արղության (Իշխան)|Հովսեփ Արղության]]), Գայի ([[Հայկ Բժշկյան]]) գլխավորությամբ: Հաջորդ տարում թուրքերից գրավում են [[Էրզրում]]ը, [[Տրապիզոն]]ը և այլ քաղաքներ: Այս ընթացքում 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Կասեցնելով առաջընթացը՝ ռուսական զինվորական հրամանատարությունը ուժերը կենտրոնացրեց եվրոպական ճակատ՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի դեմ: Արևմտյան Հայաստանի ազատագրումը վերջնականապես կասեցվեց 1917 թվականի [[Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխություն|հոկտեմբերյան հեղափոխությամբ]]. դեկտեմբերին ստորագրվում է [[Երզնկայի զինադադար (1917)|Երզկայի զինադադար]]ը:
 
1917 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին [[Թիֆլիս]]ում կայացավ Արևելահայերի 1-ին համագումարը, որը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի մի շարք կարևոր խնդիրներ, բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց ազգային խորհուրդ՝ [[Ավետիս Ահարոնյան]]ի գլխավորությամբ։ Այն ուներ զինվորական, գաղթականության, դպրոցական, պարենավորման, բժշկական և այլ բաժիններ։ Նման խորհուրդներ ստեղծվեցին [[Բաքվի Հայոց ազգային խորհուրդ|Բաքվում]], [[Երևանի հայոց ազգային խորհուրդ|Երևանում]], Շուշիում և այլուր։ Դրանք ազգային իշխանության մարմիններ էին, որոնք ստեղծվել էին [[Անդրկովկասյան հատուկ կոմիտե]]ի ({{lang-ru|'''О'''собый '''За'''кавказский '''Ком'''итет}}՝ ОЗаКом ՕԶաԿոմ) և դասակարգային հիմքով ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների կողքին։ [[Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը|Հոկտեմբերյան հեղափոխությունը Հայաստանում]] տվեց իր արձագանքը. վրաց մենշևիկները, հայ դաշնակցականները և ադրբեջանական մուսաֆաթականները, հեղինակազրկված ՕԶաԿոմի փոխարեն ստեղծեցին իշխանության նոր մարմին՝ [[Անդրկովկասյան կոմիսարիատ]]։ 1918 թվականի փետրվարին բազմակուսակցական սկզբունքով ձևավորվեց [[Անդրկովկասյան սեյմ]]ը (խորհրդարանը)։ Ըստ այդմ, Անդրկովկասը, այդ թվում՝ հայկական գավառները, անկախանում են խորհրդային Ռուսականից։
 
Առաջին աշխարհամարտը դեռ շարունակվում էր: Թուրքերը կարողացել էին հետ գրավել ամբողջ Արևմտյան Հայաստանը, մտել Արևելյան Հայաստան և Վրաստան: Երկար ժամանակ չկարողանալով նրանց դիմակայել՝ հայերը կենտրոնացել էին Երևանի ու Էջմիածնի շուրջ: 1918 թվականին հայերը հավաքագրվեցին թուրքական հարձակման դեմ. [[մայիսյան հերոսամարտեր]]ում ստեղծվեց [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետությունը]]: Նույն տարվա վերջին՝ առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, անգլիական բանակը վերականգնեց 1914 թվականի սահմանը և դուրս հանեց թուրքական զորքերը ՀՀ տարածքից:
 
== Հայկական մշակույթ ==