«Սատրապական Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: {{գույն|Իրան}} → {{հիմնական գույն}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
|գույն1 = {{հիմնական գույն|Իրան}}
|հայերեն անվանում = Սատրապական Հայաստան
|բնօրինակ անվանում =
Տող 80.
Դարեհի գահ բարձրանալուն որպես պատասխան ապստամբեցին պարսից տերության հպատակ բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը։ Մեծ դժվարությամբ ճնշելով տերությանը համակած ապստամբությունները՝ Դարեհ Ա-ն, ի փառաբանություն՝ իր ապստամբների դեմ տարած հաղթանակների, փորագրել տվեց Բեհիսթունյան ժայռի [[Բեհիսթունի արձանագրություն|եռալեզու արձանագրությունը]]: Վերջինիս [[պարսկերեն]] և [[էլամերեն]] մասերում Հայաստանն անվանվում է ''Արմինա,'' իսկ հայերը՝ ''արմինացի:'' Աքքադա-բաբելոներեն մասում Հայաստանն ավանդույթի ուժով շարունակում է կոչվել ''Ուրաշտու:''
[[Պատկեր:Armenia & Achaemenid Persia.tif|ձախից|մինի|Հայկական սատրապությունը Աքեմենյան տերության օրոք]]
Հայաստանը Դարեհ թագավորի զորքերին ցույց տվեց համառ ու կատաղի դիմադրություն։ Հայերի ապստամբությունը հնարավոր եղավ ճնշել միայն հինգ արյունահեղ ճակատամարտերից հետո, որոնց վայրերը հայտնի չեն։ Բանակներից մեկը ղեկավարում էր պարսից արքունիքի կողմից բարձր պատիվների արժանացած հայազգի Դադարշիշը, իսկ մյուսը՝ մի պարսիկ։ Բեհիսթունյան արձանագրությունից պարզվում է, որ և ոչ մի երկիր այնպիսի համառ դիմադրություն ցույց չի տվել պարսկական զավթիչներին, ինչպես Հայաստանը։ Պարսից զորավարները որոշակիորեն պարտություն են կրել չորս ճակատամարտերում և միայն հինգերորդ ճակատամարտից հետո երկիրը ճանաչել է Աքեմենյան Պարսկաստանի իշխանությունը։ Դատելով ամեն ինչից՝ ապստամբության պատճառներից մեկն այն էր, որ պարսից արքունիքը վերացրել էր Հայոց թագավորությունը։ Սակայն ապստամբությունը ճնշելուց հետո՝ նոր հուզումների տեղիք չտալու համար, պարսից թագավորը վերականգնում է Երվանդականների հպատակ թագավորությունը՝ որպես Աքեմենյա սատրապություն, որին ի տարբերություն մյուս սատրապությունների տրվեց որոշակի արտոնություններ՝ Հայկական սատրապության կառավարիչները համարվում էին սատրապ - թագավորներ, և այն հիմնականում ժառանգաբար իրականացնում էին Երվանդունիների արքայատան ներկայացուցիչները:
 
Բաբելոնիայում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է նույնպես հայազգի Արախան<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/60/66 Հայերի Ք.ա. 522-521 թթ. հակապարսկական ապստամբությունը]</ref>: