«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց [[Իսլամական հանրապետություն|իսլամական հանրապետութուն]]: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:
 
Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها) , նա ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մահմեդականներիմուսուլմանների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը: Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել:
 
Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:
82 200

edits