«Զաքարե Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 53.
Նույն թվականին, երբ Զաքարե Զաքարյանը դարձել է [[ամիրսպասալար]], բոլորովին այլ իրադրություն էր ստեղծվել: [[Վրաց թագավորություն|Վրաց թագավորությունը]] վերջնականապես հաղթահարել էր ներքին ճգնաժամը և պատրաստ էր մասնակցել աշխարհում կատարվող տեղաշարժերին: Նույն՝ 1191 թվականին, հաղթելով Ռուքն ադ-Դին Տուղրիլ III-ին՝ Խզիլ Արսլանը իրեն հռչակել է [[սուլթան]], բայց քիչ անց սպանվել է և սկսվել է [[Ելտկուզյանների պատություն|Ելտկուզյանների պատության]] սրընթաց անկումը: Անժառանք [[Խզիլ Արսլան|Խզիլ Արսլանի]] մահից հետո սկսվել է գահակալական կռիվները, որոնք ընթացել են Մուհամեդ Փահլավանի չորս որդիների միջը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Այս գահակալական պայքարը բացասաբար է ազդել պետության վրա, քանզի նվազել է Ելտկուզյանների դերը [[Մերձավոր Արևելք|Մերձավոր Արևելքի]] քաղաքական կյանքում, և զգալիորեն դյուրացրել է Հայաստանի կենտրոնական շրջանների՝ [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]], [[Ուտիք|Ուտիքի]] և [[Արցախ նահանգ|Արցախի]] ազատագրման գործը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>: Շամքորի ճակատամարտի ջախջախիչ հաղթանակից հետո, սուլթանական պետության առաջնորդ Աբուբաքրը (1195-1210) հարկադրված անցել է պաշտպանողական քաղաքականության, որը շարունակվել է նաև նրա եղբոր՝ Ուզբեկի (1210-1225) գահակալման ժամանակաշրջանում<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=223}}</ref>:
[[Պատկեր:Geor tamro aandersen.png|300px|մինի|աջից|Վրաց թագավորությունը Թամար թագուհու օրոք]]
[[Մերձավոր Արևելք|Մեձավոր Արևելքում]] ստեղծված իրավիճակը և [[Միջնադարյան Վրաստան|Վրաստանի]] համընթաց զարգացումը նպաստել են [[Միջնադարյան Հայաստան|Հայաստանի]] շուտափույթ ազատագրմանը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Զաքարե և [[Իվանե Ա|Իվանե]] եղբայրները, Զաքարեի գլխավորությամբ սկսել են ազատագրական կռիվները: 1196 թվականին ազատագրել են [[Ամբերդ (ամրոց)|Ամբերդ]] բերդաքաղաքը, որը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանի և Հայաստանում իշխանություն ստեղծելու համար: Դեռևս 1124 թվականից սկսած [[Անիի ազատագրում|Անիի ազատագրական կռիվները]] հաջողությամբ չեն պսակվել, մինչև Զաքարեի ամիրսպասալար դառնալը<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Նա 1199 թվականին հայ-վրացական ուժերով չորրորդ անգամ մտել է հայոց հինավուրց մայրաքաղաք և վերջանականորեն գրավել այն՝ քաղաքից վռնդելով բոլոր մահմեդականներինմուսուլմաններին<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Զաքարե Զաքարյանի կողմից Անիի վերջնական ազատագրումը]</ref>: [[Անի|Անիի]] ազատագրումից հետո անմիջապես սկսել է [[Շիրակ (գավառ)|Շիրակի գավառի]] ազատագրման գործընթացը: Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածի ազատագրական կռիվները հաջողությամբ է ավարտվել Զաքարե Բ-ի համար, վերջինս գրավված շրջանները տվել է իր ստորականներին: Թշնամուց մաքրվել են Արցախը, Սյունիքը, Արարատյան դաշտը: Որոշ պատմական աղբյուրներ վկայում են, որ մինչև 1199 թվականը, Շիրակի ամբողջ գավաթը ազատագրվել էր Զաքարեի հմուտ հրամանատարության շնորհիվ<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>: Մինչև 1200 թվականը թշնամուց ազատագրվել են Հայաստանի առավել հյուսիսում գտնվող տարածքները: 1200-1204 թվականներին ազատագրվել են [[Արագածոտն (գավառ)|Արագածոտնի գավառը]], [[Բջնի|Բջնին]], [[Դվին|Դվին քաղաքը]] և ամբողջ Արարատյան դաշտը: 1201 թվականին ազատագրվել է Բջնին, որին հաջորդել է Արարատյան դաշտի գրավում<ref>[https://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Jamkochyan.pdf Զաքարե Զաքարյանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջանների ազատարգրում]</ref>: 1203 թվականին ազատագրվել է Զաքարյանների ապագա հիմնական կենտրոնը՝ Դվինը: Զաքարեն այս ազատագրած տարածքները հանձնել է եղբորը՝ [[Իվանե Ա|Իվանե Զաքարյանին]]<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>:
 
Օգտնվելով նաև [[Շահ Արմեններ|Շահ Արմենների]] պետությունում երկար տարիներ շարունակվող ճգնաժամից՝ 1204-1205 թվականներին հայ-վրացական զորքերը երեք արշավանք են կազմակերպել դեպի [[Արաքս|Արաքսից]] հարավ ընկած շրջաններ: Այդ հարձակումները, ինչպես երևում է արաբական սկզբնաղբյուրների վկայություններից, հետախուզական և ավարառուական նպատակներ են հետապնդել<ref>{{Cite book|title=Իբն ալ-Ասիր|last=|first=|publisher=|year=|isbn=|location=|pages=283-284, 286-287}}</ref>: Դրանք էական արդյունք չեն ունեցել, և թերևս սա է պատճառը, որ Արաքս կատարած արշավանքների մասին հայկական և վրացական աղբյուրներում ոչ մի կերպ չի հիշատակվում, սակայն պարզ է դառնում, որ կայացած արշավանքները լուրջ հետևանքներ չեն ունեցել, սակայն թուլացրել են առանց այդ էլ թույլ Շահ Արմեննեի դիրքերը, և զրկել Հյուսիսարևմտյան Հայաստանում ընթացող պայքարին միջամտելու հնարավորությունից<ref>{{Cite book|title=Հայոց Պատմություն, երկրորդ հատոր|last=|first=|publisher=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ|year=2014|isbn=|location=Երևան|pages=225}}</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զաքարե_Բ» էջից