«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
("Ծովինարը_մի_բուռ_ջուր_է_խմում.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Túrelio մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Copyright violation: https://www.maria-online.us/books/article.php?lg=hy&q=%D5%8D%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1_%D5%A)
 
=== Առյուծաձև Մհեր․ Սասունի ազատումը Մըսրի հարկերից ===
Հոր պես Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։ Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։ Դրա վառ ապացույցն է երիտասարդ Մհերի և մարդակեր առյուծի մենամարտը։ Այդ առյուծը ներխուժել էր [[Սասուն|Սասնա աշխարհ]] և նստելով դեպի ջրհորները տանող ճանապարհին ժողովրդին մատնել էր սովի։ Տեսնելով այս ամենը՝ Մհերը խիզախորեն գնում է առյուծին ընդառաջ և երկու կես անում վերջինիս։ Ժողովուրդը ցնծում է այս կապակցությամբ և Սանասարի որդուն շնորհում «Առյուծաձև» կամ պարզապես «Առյուծ Մհեր» պատվանուններով։ Մարդակեր առյուծին հաղթելուց հետո Մհերը ստանում է հորը պատկանող Քուռնիկ ջալալինՋալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Այս ամենից հետո [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] դառնում է Սասնա տան ղեկավար։
 
Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և նրա փահլեվաններինփահլևաններին, իսկ չքնաղագեղ արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այս ժամանակահատվածում Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Հերթական տարում Սասուն են ժամանում Մըսրի արաբ հարկահանները, որոնց Մհերը հրաժարվում է հարկ վճարել։ Քեռի Թորոսը Մհերին հորդորում էր մեղայականով գնալ Մըսր ու Մելիքին խնդրել որպեսզի նա կրճատի հարկերը, սակայն հայոց քաջազունն անում է բուն հակառակը՝ հեծում է Քուռկիկ ջալալինՋալալին և ուղևորվում արաբական աշխարհ։ Մինչ այդ նա նաև իմացել էր այն մասին, որ Մըսրա մեծ Մելիքն իրեն ձեռնոց է նետել և հրավիրել Մոսուլ՝ կռվի։ Մըսրում Մելիքը միանգամից նկատում է Սանասարի որդու հպարտ կեցվածքն ու արիությունը և միանգամից կանչում մարտադաշտ։ Տեսնելով, որ չի կարողանա հաղթել Մհերին՝ Մըսրա Մելիքը դաշն է կնքում հայոց դյուցազնի հետ և թելադրում իր պայմանը։ Ըստ այդ պայմանի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել կռվում զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին, և իհարկե՝ երկիրը։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից և դաշնակցային կապեր պաշտպանում Սասնա աշխարհի հետ։
 
{| class="graytable"
|}
 
Ժամանակ անց Մըսրա Մելիքը վախճանվում է։ Մահից առաջ նա իր կնոջը խնդրել էր մերձենալ Մհերի հետ, որպեսզի նրանց սերունդը մեծանալով զորեղանա և պաշտպանի Մըսրը։ Հավատարիմ մնալով Մելիքին տված ուխտին՝ Մհերը պարտավորվում է մեկնել արաբական աշխարհ, որպեսզի տեսակցի Մելիքի այրիացած կնոջը։ Արմաղանն ամեն կերպ ցանկանում է կանխել ամուսնու մենկնումը Իսմիլ խանումի մոտ, սակայն վերջինս անդրդվելի էր։ Նա հեծում է Քուռկիկ ջալալինՋալալին աստվածային նժույքովնժույգով սրընթաց շարժվում Մըսր։ Շուտով նա հանդիպում է Մելիքի այրի կնոջը, որը նենգաբար գինով արբեցնում է Մհերին և վերջինս հակառակ իր կամքին հղիացնում է Իսմիլին։ Այդպես, արևելքի տիրուհին երկար ժամանակ Մհերին գինով պահում է Մըսրում և ծնվում է նրանց որդին, որ պիտի դառնար Մըսրի տիրակալը։
 
Մըսրա Մելիքի երակներում եռում է հսկա հոր արյունը, նա ժառանգել է նաև նրա ուժը, իսկ սրտում զգում է մարդկանց և բոլոր ժողովուրդների վրա իշխելու բուռն ծարավ, որը նրան ներշնչել է իր մայրը: Լույս աշխարհ բերելով իր այդ որդուն՝ Մհերը դրանով իսկ Իսմիլ խանումի հոգում ծնում է այն հույսը, թե ''«հիմա կշողշողա Մըսրա աստղը, իսկ Սասնա աստղը կխավարի»''։ Իսմիլի կողմից Մելիքին տրվող այդ խրատները, իբրև հրաշագործ հակաթույն, սթափեցնում են Մհերին, և նա իր հոր հրեղեն ձիով ՄըսըրիցՄըսրից սլանում է հայրենյաց [[Սասուն]]։ Մհերը վերադառնում է իր սիրեցյալ կնոջ մոտ, որը երդվել է քառասուն տարի հրաժարվել ամուսնական կյանքից։ Բայց Մհերը խախտել է տալիս նրան այդ երդումը, ցանկանալով վառել Սասնա ճրագը, որպեսզի վերջինիս լույսից խավարի Մըսրա աստղը, և իր ուստրերն ու դուստրերը պաշտպան ունենան այն աղետների դեպքում, որ կարող է նրանց գլխին բերել Մըսրա Մելիքը։ Սակայն հայ փափկասուն տիկնոջ երդմնազանցությունը առաջացնում է Աստծո զայրույթը և վերջիններս մնում են անժառանգ։ Աստծո հետ կապ հաստատելու նպատակով [[Մեծ Մհեր|Մեծ Մհերը]] կառուցում է [[Մարութա|Մարութա Սուրբ Աստվածածին վանքը]], որի միջոցով կապ է հաստատում տիրոջ հետ և վերջինից արու զավակ խնդրում։ Սակայն Աստված հայտնում է, որ դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ տղայի ծնվելուց անմիջապես հետո նա և իր կինը մահանան։ Անձնազոհ Մհերն ու Արմաղանը շուտով մահանում են, սակայն լույս աշխարհ է գալիս նրանց խարտյաշ որդին, որին կնքում են Դավիթ։
 
=== Սասունցի Դավթի ծնունդ և մանկապատանեկություն ===
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ [[Սասունցի Դավիթ|Դավիթը]]։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Մանկահասակ սասնեցուն կերակրելու համար վերջինս տակնուվրա է անում ողջ Սասունը՝ հավաքելով բոլոր կաթնատու մայրերին։ Սակայն Դավիթը հրաժարվում է բոլորի կաթից, և Օհանը վճռում է նրան ուղարկել Մըսր՝ Իսմիլ խանումի մոտ։ Բանն այն էր, որ Իսմիլը ժամանակին կիսել էր մահիճը Դավթի հոր՝ [[Առյուծաձև Մհեր|Առյուծաձև Մհերի]] հետ և հենց այս հանգամանքով էլ պայմանավորված էր Օհանի տրամաբանական որոշումը։ Երկար և տաժանակիր ճանապարհը ողբերգական կարող էր լինել նորածին տղայի համար, իսկ Դավթին Մըսր հասնելու լավագույն տարբերակը Քուռկիկ ջալալինՋալալին էր։ Տղային կապում են Քուռկիկ Ջալալու մեջքին, և սա մանկանը հասցնում է Իսմիլ խանումի մոտ։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով, հասակ առնում իբրև մի դյուցազուն։ Իր նախնինների պես Դավիթը ևս աճում էր ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքիՄելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է ՄսրաՄըսրա գահի հետագա հավակնորդին։ Մըսրա Մելիքը, տեսնելով Դավթի ուժն ու դյուցազնությունը, նրան փակում է մթին զնդանում՝ ցանկանալով պատժել վերջինիս։ Որպեսզի մանուկ հսկան զրկված լինի ամեն տեսակի փախչելու հնարավորությունից, նրա ճաշի միսն անգամ ոսկրահան էին անում։ Մի անգամ էլ սակայն պալատականները վիրավորում են սպասավորին և սա էլ բարկությունից Դավթին ոսկրոտ միս է տալիս։ Դավիթը ճաշն ուտում է և ոսկորը շպրտում պատի կողմն այնպիսի ուժով, որ զնդանի պատը քանդվում է։
 
Տեսնելով, որ նրան անազատության մեջ պահելն անիմաստ է՝ Մըսրա Մելիքը վճռում է ազատվել վերջինիցս։ Երկու հոգու ուղեկցությամբ Դավթին ուղարկում են դեպի Սասուն՝ նրան ճանապարհին սպանելու մտադրությամբ։ Սակայն ոչ մի դեպքում դա չի ստացվում, քանի որ սասնա փահլևանը կռահում է ուղեկիցների զազրելի մտադրության մասին և ազատվում նրանցից։ Շուտով Դավիթը ժամանում է Սասուն, ուր հանդիպելով հորեղբորը ծանոթանում է իր ընտանիքի և տոհմի պատմությանը։ Կարճ ժամանակում Դավիթը [[Սասուն|Սասունում]] մտնում է կյանքի բնականոն հունի մեջ, սակայն քանի որ նա չէր կարողանում հանգիստ շփվել իր հասակակիցների հետ, նրան կարգում են գառնարած։ Դավիթը, գառների և ուլերի հոտն առաջն արած՝ սարերն է բարձրանում։ Քնով է անցնում, գառներն ու ուլերը ցրվում են, իսկ երբ մանուկ հովիվը նրանց ուզում է հավաքել, չի տարբերում թե որոնք են իրենը, և թե որոնք են անտառի գազանները։ Դավիթը գազաններին քշում-բերում է քաղաք, ապա դիմում նաև դրանց տերերին հետևյալ խոսքերով․
Որոտաձայն մարտակոչով և սեփական արյունով գրած հրովարտակով Մըսրա Մելիքը իր հպատակ բոլոր երկրներից զորք է հավաքում և գնում Սասնա դեմ պատերազմելու։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Դավիթը մարտի դաշտ դուրս գալուս աղաղակում է այսպես․{{քաղվածք|․․․Ով քնած է` արթուն կացեք, ով արթուն է` ձիեր թամբեք,</br>
Ով թամբել է զենքեր կապեք, ով կապել է` ելեք, հեծեք,</br>
Չասեք Դավիթ գող-գող եկավ, Գող-գող գնաց․․․}}
Չասեք Դավիթ գող-գող եկավ, Գող-գող գնաց․․․}}Հայոց սակավաթիվ քաջերը սկսում են աջ ու ձախ կոտորել արաբների անծայրածիր բանակին, մինչև Մըսրա Մելիքի ճամբարից դուրս է գալիս մի ծերունի և հորդորում հարցը լուծել հավասար հարթության վրա՝ արքան ընդդեմ արքայի, քանզի նրանց տարաձայնությունների պատճառով կարող էին տուժել հազարավոր մարդիկ։ Այսպիսով նշմարվում է Դավթի և Մըսրա Մելիքի մենամարտը, որը տեղի է ունենում նույն օրը։ Քուռկիկ ջալալինՋալալին հեծնածհեծած Սասնա Դավիթը թուր կեծակիի ուժգին հարվածով երկու կես է անում Մըսրա Մելիքին և ազատ արձակում նրա բանակին՝ նախազգուշացնելով, որ այլևս երբեք չհարձակվեն Սասնա վրա։ Հաղթական պատերազմից հետո Դավիթն ամուսնանում է գեղեցկուհի Խանդութ խանումի հետ։
 
Մի հանգամանք Դավթի կյանքում ճակատագրական է լինում։ Նա անակնկալ սիրահարվում է Չմշկիկ-սուլթանին և խոստանում նրա մոտ վերադառնալ յոթ օր հետո, բայց այդ մասին հիշում է միայն յոթ տարի անց, երբ Չմշկիկից արդեն ծնված է լինում իր դուստրը։ Կյանքի վերջին տարում Դավիթը Սասուն քաղաքի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան այսպես․ «անմահ լինես և անժառանգ»։ Վերադառնալով Չմշկիկ-սուլթանի մոտ, Դավիթը սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
Անանուն մասնակից