«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Տարոնական գաղափարախոսության կարևորագույն առանցքը ցեղն է, որի հավերժացումը հանդիսանում է գլխավոր նպատակը։ Ցեղի կենսաբանական որակները՝ արյունն ու ոգին, որոնք ըստ տարոնականության գաղափարակիրների, ժառանգականության օրենքով շարունակելի են, կազմում են Տարոնական հիմքը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 7">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 7։]</ref>։
 
Տարոնականության առաջնորդները սահմանել են մի շաք չափորոշիչներ, որոնք, ըստ նրանց, պարտադիր են գաղափարախոսության կրողների համար։ Դրանք են՝ ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք, ցեղային հավիտենականի խոր զգացում, հաղթական ոգի, պատմական ճակատագրի խորը ճանաչողություն, հայրենազգացություն, օտարությունը որպես գերագույն դժբախտություն ապրելու առաքինություն, մեծագործության կամք և բարոյականություն<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ ">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ ։]</ref>։
== Տես նաև ==
* [[Ցեղակրոնություն]]
37 586

edits