«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ [[Հայ առաքելական եկեղեցի]]ն Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և [[Հայկական սփյուռք]]ում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
 
Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ [[Բուլղարիա]]յի Ցեղակրոն կազմակերպությունը [[Գարեգին Նժդեհ]]ի, [[Հայկ Ասատրյան]]ի և [[Ներսես Աստվածատուրյան]]ի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում[[Պլովդիվ]]ում սկսում են հրատարակել [[Ռազմիկ (թերթ)|«Ռազմիկ» թերթը]], որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին [[ԱՄՆ]]-ում հիմնադրված [[Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն]]ը։ Այն մեծ ազդեցություն ուներ [[Հայկական սփյուռքումսփյուռք]]ում և հայկական համայնքներում հանդիսանում էր [[Ցեղակրոնություն|Ցեղկարոն շարժման]] շարժիչ ուժը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
 
== Անվանում ==
Գաղափարախոսության հիմնադիրները այն անվանել են [[Պատմական Հայաստան]]ի [[Տարոն (գավառ)|Տարոն գավառի]] անվամբ։ Այդպիսի անվանադրման համար նրանք ներկայացրել են մի քանի պատճառ։ Դրանք են՝
* այնտեղ է եղել հեթանոսական Հայաստանի հոգևոր կենտրոնը,
* այնտեղ է ստեղծվել [[Սասնա Ծռեր]] դյուցազնավեպը,
* այնտեղ են ծնվել [[Մեսրոպ ՄաշտոցնՄաշտոց]]ն ու [[Մովսես ԽորենացինԽորենացի]]ն,
* այնտեղ է հաստատվել [[Մամիկոնյաններ|Մամիկոնյան նախարարական տոհմը]],
* այնտեղ է եղել արևմտահայ նորագույն ազատագրական մայքարիպայքարի կենտրոնը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 11"/>։
 
Վերը թվարկած պատմական իրողություններն, ըստ Տարոնականության ղեկավարների, պարզապես պատմական համընկնումներ չեն, այլ տարոնական ոգեղենության արտահայտություններ, այնտեղի հայության հավաքական ոգու արտահայտման դրվագներ<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 11"/>։
 
 
== Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում ==
37 586

edits