«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տարոնականություն}}
'''Տարոնականություն''' (նաև՝ '''Տարոնական շարժում'''), 1937 թվականին հռչակված [[Հայկական ազգայնականություն|հայկական ազգային գաղափարախոսություն]], որի նպատակն էր [[Հայկական սփյուռք]]ում հայապահպանությունը և սփյուռքահայերին [[Հայաստան|հայրենիք]] վերադարձնելը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 9">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 9։]</ref>։ Ըստ Տարոնականության գաղափարախոսներից Գարեգին Նժդեհի՝ այն համահայկականության և հատվածականության, հայկական կողմնորոշման և օտարամոլության միջև պայքար է<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 11">[https://drive.google.com/file/d/14o_XKShGdfwpLgksBcCsnV-TNTslmuQh/view «Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը» Մուշեղ Լալայան, էջ 11։]</ref>։
 
== Պատմական ակնարկ ==
Տող 17.
 
Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ [[Բուլղարիա]]յի Ցեղակրոն կազմակերպությունը [[Գարեգին Նժդեհ]]ի, [[Հայկ Ասատրյան]]ի և [[Ներսես Աստվածատուրյան]]ի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել [[Ռազմիկ (թերթ)|«Ռազմիկ» թերթը]], որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին [[ԱՄՆ]]-ում հիմնադրված [[Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն]]ը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
 
== Անվանում ==
Գաղափարախոսության հիմնադիրները այն անվանել են [[Պատմական Հայաստան]]ի [[Տարոն (գավառ)|Տարոն գավառի]] անվամբ։ Այդպիսի անվանադրման համար նրանք ներկայացրել են մի քանի պատճառ։ Դրանք են՝
* այնտեղ է եղել հեթանոսական Հայաստանի հոգևոր կենտրոնը,
* այնտեղ է ստեղծվել Սասնա Ծռեր դյուցազնավեպը,
* այնտեղ են ծնվել Մեսրոպ Մաշտոցն ու Մովսես Խորենացին,
* այնտեղ է հաստատվել Մամիկոնյան տոհմը,
* այնտեղ է եղել արևմտահայ նորագույն ազատագրական մայքարի կենտրոնը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 11"/>։
 
Վերը թվարկած պատմական իրողություններն, ըստ Տարոնականության ղեկավարների, պարզապես պատմական համընկնումներ չեն, այլ տարոնական ոգեղենության արտահայտություններ, այնտեղի հայության հավաքական ոգու արտահայտման դրվագներ<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 11"/>։
 
 
== Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում ==