«Լյարդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
[[File:2423 Microscopic Anatomy of Liver.jpg|thumb|right|240px|Լյարդի մանրադիտակային անատոմիա]]
[[File:2104 Three Major Capillary Types.jpg|thumb|left|200px|Մազանոթների տեսակներ. աջ կողմում սինուսոիդն է]]
Մանրադիտակային պատկերի վրա երևում է որ յուրաքանչյուր բիլթ կազմված է բլթակներից: Բլթակները ունեն վեցանկյան տեսկ և կազմված են հեպատոցիտների (լյարդային բջիջների) շերտերից, որոնք տարածվում են կենտրոնական երակից դեպի վեցանկյան արտաքին կողմերը<ref name="Anatomy">{{cite book|title=Human Anatomy & Physiology + New Masteringa&p With Pearson Etext|date=2012|publisher=Benjamin-Cummings Pub Co|isbn=9780321852120}}</ref>: Կենտրոնական երակներից կազմավորվում են լյարդային երակները, որոնք արյունը դուրս են տանում լյարդից: Բլթակի տարբերակիչ միավորն է պորտալ եռյակը, որը հայտնաբերվում է բլթակների վեցանկյունների անկյուններում: Պորտալ եռյակը իրականում կազմված է 5 անատոմիական կառուցվածքներից՝ լյարդային զարկերակի ճյուղից, դռներակի ճյուղից, լեղածորանից, ավշանոթներից և թափառող նյարդի ճյուղերից<ref name="Human">{{cite book|title=Human Anatomy & Physiology + New Masteringa&p With Pearson Etext|date=2012|publisher=Benjamin-Cummings Pub Co|isbn=9780321852120|page=881}}</ref>: Հեպատոցիտների շերտերի միջև գտնվում են լյարդի սինուսոիդները, որոնք մեծացած մազանոթներ են: Նրանց մեջ լցվում է արյուն պորտալ եռյակից եկող դռներակի ճյուղից և լյարդային զարկերակից, այնուհետև լցվում է կենտրոնական երակ<ref name=Anatomy/>:
 
Հյուսվածաբանորեն հայտնաբերվում են երկու տեսակի լյարդային բջիջներ՝ պարենքիմալ և ոչ պարենքիմալ բջիջներ: Լյարդի զանգվածի մոտ 70–85%-ը կազմված է պարենքիմալ հեպատոցիտներից: Ոչ պարենքիմալ բջիջները կազմում են լյարդի բջիջների ընդհանուր քանակի 40%-ը, բայց ծավալով ընդամենը 6.5%-ը<ref name="Kmieć"/>: Լյարդի սինուսոիդները կազմված են երկու տիպի բջիջներով՝ սինուսոիդների էնդոթելիալ բջիջներով և ֆագոցիտար ակտիվությամբ օժտված Կուպֆերյան բջիջներով<ref>{{cite book|last1=Pocock|first1=Gillian|title=Human Physiology|date=2006|publisher=Oxford University Press|isbn=978-0-19-856878-0|page=404|edition=Third}}</ref>: Ստելատային բջիջները ոչ պարենքիմային բջիջներ են, որոնք հայտնաբերվում են պերիսինուսոիդալ տարածքում՝ սինուսոիդի և հեպատոցիտի միջև<ref name="Kmieć">{{cite book |author=Kmieć Z |title=Cooperation of liver cells in health and disease |journal=Adv Anat Embryol Cell Biol |volume=161 |pages=iii–xiii, 1–151 |year=2001 |pmid=11729749|doi=10.1007/978-3-642-56553-3_1 |series=Advances in Anatomy Embryology and Cell Biology |isbn=978-3-540-41887-0 }}</ref>: Սինուսոիդի լուսանցքում հաճախ հայտնաբերվում են նաև ներլյարդային լիմֆոցիտներ<ref name="Kmieć"/>:
 
==Այլ կենդանիներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լյարդ» էջից