«Ախալցխա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
Տող 93.
 
== Պատմական ակնարկ ==
Սամցխեն հարևան Աճարայի ([[Աջարիա]]) հետ [[Արտաշես Ա|Արտաշես Բարեպաշտ]] արքայի օրոք մ. թ. ա. մոտ 185 թվականին միացվել է [[Մեծ Հայք]]ի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը՝ Գոդերձական անունով։ Մ. թ. 37 թվականին Սամցխեն միացվեց վրաց աշխարհին։ Փասիսի (Ռիոնի) հովտից Զեկարի լեռնանցքով դեպի [[Շիրակի մարզ|Շիրակ]] և [[Այրարատ]] տանող կարևոր մայրուղու վրա՝ Ռաբաթ կոչվող բլրին, որը գտնվում է այժմյան քաղաքի արևմտյան մասում, [[10-րդ դար|X դար]]ում Գվարամ իշխանը հիմնադրել է Լոմսիանթա ամրոցը։ Հետագայում նրա շուրջը ընդլայնվել և զարգացել է քաղաքը։ [[12-րդ դար|XII դար]]ում ամրոցը նորոգվել է և կոչվել Ախալցիխե։ Ախալցխան սերտ առևտրական և տնտեսական կապեր ուներ [[Կղարջք]]ի Արտանուջ, [[Տայք]]ի Ուղթիս և [[Բարձր Հայք]]ի [[Էրզրում|Կարին]] քաղաքների հետ, որոնք գտնվում էին [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]յից [[Հայաստան]]ով դեպի [[Վրաստան]] տանող հիմնական ցամաքային առևտրական մայրուղու վրա։ 1236 թվականին մոնղոլները, տիրելով Ախալցխային, ավերել են քաղաքը և բերդը։ Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266 թվականին մոնղոլների օգնությամբ Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությունը։ Սամցխեն Ախալցխա կենտրոնով ենթարկվել է մոնղոլների Հուլավյանների իլղանաթյանը՝ ձեռք բերելով «խաս–ինջուի» իրավունք, ըստ որի ոչ վրաց թագավորական և ոչ էլ մոնղոլական աստիճանավորները չէին կարող հայտնվել նրա սահմաններում, հարկերը հավաքում էր ինքը՝ ֆեոդալը, և հանձնում մոնղոլ կառավարիչներին։ [[14-րդ դար|XIV դար]]ում Սամցխեն արդեն աթաբեկություն էր (Սամցխեի աթաբեկություն), իսկ նրա կառավարիչները ունեին աթաբեկի տիտղոս։ Իբրև քաղաքական և տնտեսական կենտրոն Ախալցխան սկսել է բարգավաճել [[Մեսխեթ]]ի Ջաղելի ֆեոդալական հզոր տոհմի նստավայրը դառնալուց հետո։ Ախալցխայում գերիշխող դիրք է գրավել հայ առևտրականների և արհեստավորների համայնքը, զարգացել է արհեստագործությունը և առևտուրը։ Ախալցխայում գործել է դրամահատարան, որտեղ դրամներ են հատել Հուլավյանների անունով։ Ախալցխան ավերվել է 1416 թվականին Կարա–Կոյունլու ցեղապետ Կարա–Յուսուֆի կողմից, սակայն չի կորցրել իր նշանակությունը և, նորից վերաշինվելով, պահպանել է իր կարևոր դերը։ 1579 թվականին Ախալցխան ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ Տեղի վրացական իշխանական տոհմը, ընդունելով մահմեդականություն, պահպանել է իր ժառանգական իշխանությունը։ Վարչականորեն Սամցխե–Սաաթաբագոն մտնում էր [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] կազմի մեջ որպես Գյուրջիստանի վիլայեթ, ավելի ուշ՝ Ախալցխայի փաշայություն կամ Չըլդըրի վիլայեթ անունով։ 1625 թվականից Ախալցխան դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը։ [[1628 թվական]]ին վերջ է տրվել Սասցխե–Սաաթաբագոյի կիսանկախ իշխանությանը և նշանակվել են թուրք կառավարիչներ՝ Ախալցխայի փաշան կամ Չըլդըրի բեգլարբեկը։ Այս պաշտոնը հետագայում դարձել է մահմեդականություն ընդունած Սամցխեյի աթաբակների տոհմի ժառանգական իրավունքը։ [[Թուրքեր]]ը վարել են բռնի մահմեդականացման քաղաքականություն հատկապես վրացիների և քաղկեդոնական հայերի հանդեպ, որի հետևանքով տեղի է ունեցել վրաց և հայ ազգաբնակչության մասսայական գաղթ դեպի հարևան Իմերեթի և [[Քարթլիի թագավորություն]]ները։ Միևնույն ժամանակ ուժեղացել է հայ ազգաբնակչության ներգաղթը Հայաստանի հարևան գավառներից։ Ըստ 1595 թվականին [[Թուրքիա]]յի անցկացրած աշխարհագրի տվյալների, որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիյայեթի մեծ դավթար»–ում, հարկատու ծխերի ներկայացուցիչների մեծ մասը կրել է հայկական անուններ, մանավանդ Ախալցխայում, որտեղ նրանք ապրել են միջնաբերդին կից թաղամասում՝ Ռաբաթում։ Հայադավան և քաղկեդոնական հայերի փոխադարձ պայքարից օգտվել է կաթոլիկ եկեղեցին՝ աշխուժացել է ունիթորների շարժումը։ [[Թուրքիա]]յի հայահալած քաղաքականությունից ազատվելու և [[Հռոմ]]ի պապի և եվրոպական պետությունների (գլխավորապես Ֆրանսիայի) հովանավորությունը վայելելու համար Ախալցխայի հայերի մի մասն ընդունել է կաթոլիկություն։ [[1744 թվական]]ից Ախալցխայի կառավարիչներ են նշանակվել թուրքական ծագում ունեցող փաշաներ։ [[1807 թվական]]ի, [[1811 թվական]]ի անհաջող փորձերից հետո ռուսական զորքերը գեներալ [[Իվան Պասկևիչ]]ի հրամանատարությամբ [[1828 թվական]]ի [[օգոստոսի 15]]-ին վերջնականապես ազատագրեցին Ախալցխան թուրքական լծից։ Այդ մարտերի ժամանակ աչքի ընկավ հայազգի գեներալ [[Վասիլ Բեհբութով|Բարսեղ Բեհբութով]]ը: [[1829 թվական]]ի [[սեպտեմբերի 2]]-ին Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ախալցխայի գավառը միացվեց [[Ռուսաստան]]ին։ 1829–1830 թվականներին [[Էրզրում|Կարին]] (Էրզրում) քաղաքից և Կարինի վիլայեթի գյուղերից 6.000 հայ ընտանիք գաղթեց և բնակություն հաստատեց Ախալցխայում (2536 ընտանիք) և համանուն գավառի գյուղերում, [[Ախալքալաք]]ում ու շրջակա գյուղերում։ Հայ վերաբնակիչները [[Փոցխով]] գետի աջ ափին հիմնադրեցին քաղաքի նոր թաղամասը՝ ցանկանալով անվանել այն Նոր Էրզրում, սակայն Իվան Պասկևիչը մերժեց այդ առաջարկը, և թաղամասը կոչվեց Պլան։ Գաղթականներից բացի [[1833 թվական]]ին Ախալցխայում կար նաև 411 [[Հայեր|հայ]], 44 [[Վրացիներ|վրացի]], 117 [[Հրեաներ|հրեա]] և 24 [[Թուրքեր|թուրք]] ընտանիք։
''''''''''''
 
Կարինից գաղթած հայ արհեստավորները Ախալցխայում զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, բրուտությամբ, կոշկակարությամբ, կաշեգործությամբ, դերձակությամբ և առևտրով։ [[19-րդ դար|XIX դար]]ում և [[XX դար]]ի սկզբին Ախալցխայում եղել է 60 տեսակ արհեստ։ Հռչակված էին Ախալցխայի զինագործների պատրաստած զենքերը և ոսկերիչների՝ արծաթյա և ոսկյա զարդերը, որոնք արտահանվում էին։ Կարինից եկած արհեստավորները վերստեղծեցին իրենց համքարությունները։ [[1837 թվական]]ին [[Նիկոլայ I]] կայսրը եղավ Ախալցխայում, այցելեց քաղաքի ազատագրման համար զոհված ռուս զինվորների գերեզմանին և կարգադրեց կանգնեցնել նրանց հիշատակը հավերժացնող պղնձաձույլ հուշարձանը, որը կառուցվեց հետագայում (1861 թվականին)։ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու խնդրանքով Նիկոլայ I կայսրը երկու տարով երկարացրեց [[Էրզրում|Կարին]]ից Ախալցխա և [[Ախալքալաք]] քաղաքները և այդ գավառների գյուղերը գաղթած [[հայեր]]ից հարկեր չգանձելու արտոնության ժամկետը։ 1851 թվականին Ախալցխան ուներ 12.474, 1874–1876 թվականներին՝ 13.300, 1900 թվականին՝ 16.116 բնակիչ (որից 13 հազարը հայեր էին)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ախալցխա» էջից