«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 173.
=== Ռուսական հեղափոխություն ===
{{Հիմնական|Ռուսական հեղափոխություն (1905–1907)|Հայ-թաթարական ընդհարումներ}}
1905 թվականի հունվարի 9-ին (22) Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին: Այդ օրը հայտնի է դարձել որպես «[[Արյունոտ կիրակի (1905)|Արյունոտ կիրակի]]»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական [[Ռուսական հեղափոխություն (1905–1907)|առաջին հեղափոխությունը]]։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ [[Թիֆլիս]]ում և [[Բաքու|Բաքվում]]: Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին [[Ալավերդի|Ալավերդու]] հանքարդյունաբերության շրջանի բանվորները, [[Դսեղ]]ի և [[Մարց]]ի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով: Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան<ref>Svante E. Cornell. Small nations and great powers. page 55</ref>: Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ: Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։
 
Բախումներն ընդգրկեցին հայաբնակ, բայց և թուրքաշատ Ելիզավետպոլի նահանգը: Բախումներ տեղի ունեցան [[Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Բանանց)|Բանանց]], [[Հայ-թաթարական ընդհարումներ (1905-1906, Գետաբեկ-Սոգութլու)|Գետաբեկ]] և այլ գյուղերում, Գանձակ և Շուշի քաղաքներում: Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն իր վրա էր վերցրել նորաստեղծ Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ [[Նիկոլ Դուման]]ը, Վարդանը ([[Խանասորի Վարդան]]), Քեռին ([[Արշակ Գավաֆյան (Քեռի)|Արշակ Գավաֆյան]]) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։ Շուշիում տեղի ունեցան արյունալի բախումներ, որից հետո քաղաքից հեռացավ ինչպես հայ, այնպես էլ իսլամադավան բնակչության մի զգալի հատված: Ազգային բախումները հասան նաև Երևանի նահանգ. [[Նախիջևանի գավառ]]ի 52 խառը բնակչությամբ գյուղերից 47-ը ենթարկվեցին հարձակումների, որոնցից 19-ը արդյունքում լքվեցին: [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]] քաղաքում սպանվածների թիվը հասավ 239-ի: Հետագայում հայերը հարձակվեցին թաթարական մի գյուղի վրա և կազմակերպեցին 39 մարդու սպանդ<ref>Villari, Luigi. Fire and Sword in the Caucasus. London: T. F. Unwin, 1906 ISBN 0-7007-1624-6 p. 270-274.</ref>: Ավելի ուշ Բաքվում հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորեր և նավթագործարաններ։ 1905 թվականի աշնանը ընդհարումների ալիքը հասավ հայաշատ Թիֆլիս քաղաք. հայկական ինքնապաշտպանությունը գլխավորեց Արմեն Գարոն ([[Գարեգին Փաստրմաճյան]])։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան [[Հովհաննես Թումանյան]]ն ու ադրբեջանցի գրող [[Միրզա Սաբիր]]ը։
 
1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։
 
=== Առաջին աշխարհամարտ ===