«Դաղստանի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Հայերը Դաղստանում ==
{{Հիմնական|Հայերը Դաղստանում}}
Մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջից Դաղստանի ներկայիս տարածքի հարավային մասը մտել է [[Աղվանք]]ի մեջ: [[Զաքարիա Հռետոր]]ի (6-րդ դար) վկայությամբ՝ 4-5-րդ դարերում Դաղստանում քարոզչական գործունեություն են ծավալել հայ հոգևորականները:
Հայերը Դաղստանի տարածքում բնակություն են հաստատել դեռևս վաղնջական ժամանակներից։
 
5-րդ դարի սկզբին [[Մեսրոպ Մաշտոց]]ը լուսավորական իր առաքելությամբ հասել է Չող ([[Դերբենդ]]), տեղացիների համար ստեղծել գիր (զարգար ցեղի լեզվի հիման վրա), Մազքթաց Արսվադեն Արշակունի թագավորի ու Երեմիա եպիսկոպոսի օժանդակությամբ հիմնել դպրոցներ:
 
Հայաստանի ու Դաղստանի միջև գոյություն են ունեցել նաև տնտեսական սերտ կապեր: Պատմական աղբյուրների վկայությունից բացի, այդ են հաստատում նաև Հայաստանում ու Դաղստանում գտնված ոսկերչական ու պղնձագործական բազմաթիվ առարկաներ, որոնք կրում են երկու երկրների ժողովրդական արհեստների փոխազդեցության դրոշմը: 16-17-րդ դարերում հայ վաճառականները (մասնավորապես ջուղայեցիները) Դերբենդ-[[Ղզլար]] ուղիով առևտրական սերտ կապեր են հաստատել Դաղստանի ժողովուրդների հետ: Դաղստանի շուկաներում նրանք վաճառել են գորգեր, գործվածքներ, մետաքս, զենքեր, ոսկերչական իրեր, զարդեր ևն: 17-րդ դարի հոլանդացի ուղեգիր Յ. Ստրեյսը վկայում է, որ Դաղստանում հաստատված հայ վաճառականները մեծ շահույթ են ստացել մետաքսի առևտրից, կապեր հաստատել [[Հոլանդիա]]յի հետ, որտեղից ներմուծել են [[անագ]], [[սնդիկ]], [[քաթան]] և այլ ապրանքներ: Հայերն զբաղվել են նաև [[արհեստագործություն|արհեստագործությամբ]], [[երկրագործություն|երկրագործությամբ]], [[անասնապահություն|անասնապահությամբ]], [[ձիաբուծություն|ձիաբուծությամբ]]: Տեղի վերնախավի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց զավակների կրթությունն ու դաստիարակությունը վստահել են հայերին, արտոնություններ շնորհել և հովանավորել նրանց: Հայերի թիվը ստվարացել է 18-րդ դարում: Նրանք հոծ համայնքներով ապրել են Դերբենդում, Ղզլարում: Միայն 18-րդ դարի վերջին 3,5 հազար հայ Դաղստան է գաղթել [[Բաքվի խանություն|Բաքվի]], [[Ղուբայի խանություն|Ղուբայի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] խանություններից: Հետագայում նրանց զգալի մասը գաղթել է [[Նոր Նախիջևան]] և [[Սև ծով]]ի առափնյա շրջաններ:
 
Դաղստանի խորհրդային ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստել է հայազգի կոմպոզիտոր [[Սերգեյ Աղաբաբով]]ը. գրել է «Դաղստանյան սյուիտ»՝ [[լեզգիներ]]ի ժողովրդական մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), երգեր և այլ գործեր, որոնցում յուրօրինակ արտացոլել է Դաղստանի ժողովուրդների կյանքն ու կենցաղը, երաժշտական ավանդույթները, կազմել դաղստանյան ժողովրդական երգերի ու պարերի մշակումների ժողովածու (1958):
 
1956-ին բացվել է Դարգինյան ստուդիա: 1961-ին ստուդիայի շրջանավարտները դարգին ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հիմնադրել են Դարգինյան թատրոնը [[Իզբերբաշ]]ում: Այդ ստուդիան են ավարտել ռեժիսոր Ն. Ալիևը, դերասաններ Ռ. Ալխասովան, Մ. Օմարովը, Ի. Մագոմեդովան, Հ. Նովրուզովը: Ստուդիան ղեկավարել են նաև Ա. Հովսեփյանը (արժանացել է Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման), Ս. Քոչարյանը, Ռ. Ջրբաշյանը:
 
Հայաստանն օգնել է վերացնելու 1970-ին Դաղսաանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, վերականգնելու Բույնակսկ քաղաքը<ref>Հայաստանի սփյուռքի հանրագիտարան, Ե., 2003, էջ 465-466:</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 19 ⟶ 10՝
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.e-dag.ru/ Դաղստանի կառավարության պաշտոնական կայք] {{ref-ru}}
 
 
{{Ռուսաստանի վարչական բաժանում}}