«Վլադիմիր Լենին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ (7), , → , (9) oգտվելով ԱՎԲ
չ →‎Կոմունիստական ինտերնացիոնալ և համաշխարհային հեղափոխություն (1919–1920): մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց oգտվելով ԱՎԲ
Տող 204.
Արևմտյան ճակատում զինադադարի հայտարարումից հետո Լենինը հավատում էր, որ Եվրոպայում հեղափոխության առաջացումը անխուսափելի է{{sfnm|1a1=Shub|1y=1966|1p=387|2a1=Rice|2y=1990|2p=173}}։ Հենց այս նպատակով էլ Ժողկոմպորհը մեծ աջակցություն է ցույց տալիս 1919 թվականի մարտին [[Հունգարիա]]յում [[Բելա Կուն]]ի գլխավորությամբ կոմունիստական իշխանության հաստատմանը, որին հաջորդում է Բավարիայում կոմունիստական իշխանության հաստատումը, և Գերմանիայի տարբեր շրջաններում սոցիալիստական ելույթները, այդ թվում [[Սպարտակ Գերմանիա|Սպարտակի լիգայի]] խռովությունը{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=333|2a1=Shub|2y=1966|2p=388|3a1=Rice|3y=1990|3p=173|4a1=Volkogonov|4y=1994|4p=395}}։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում Կարմիր բանակը ուղարկվում է Ռուսաստանին հարակից նոր անկախացած երկրներ, այնտեղ մարքսիստներին աջակցելու և խորհրդային համակարգ հաստատելու համար{{sfn|Service|2000|pp=385–386}}։ Եվրոպայում դա հանգեցնում է նոր կոմունիստական կուսակցության կողմից առաջնորդվող Էստոնիա, Լատվիա, Լիտվիա, Բելառուս և Ուկրաինա պետությունների ստեղծմանը, որոնք բոլորն էլ պաշտոնապես Ռուսաստանից անկախ էին{{sfn|Service|2000|pp=385–386}}, իսկ արևելքում դա հանգեցրեց Վրաստանում և հետո [[Արտաքին Մոնղոլիա]]յում կոմունիստական կառավարությունների ձևավորմանը{{sfn|Fischer|1964|pp=531, 536}}։ Մի շարք բոլշևիկներ ցանկանում էին այս տարածքները տեսնել Ռուսական պետության կազմում․ Լենինը նշեց, որ այս երկրների ժողովուրդների ազգային ինքնությունը պետք է պահպանվի, բայց այս նոր Կոմունիստական կուսակցության համակարգ ունեցող երկրները դե ֆակտո արդեն Ժողկոմխորհի իշխանության տակ են{{sfn|Service|2000|p=386}}։
 
1918 թվականի վերջին Բրիտանական աշխատավորական կուսակցությունը կոչ է անում միջազգային սոցիալիստական կուսակցությունների ընդհանուր կոնֆերանս հրավիրել, որը կկոչվեր [[Աշխատավորների և Սոցիալիստների ինտերնացիոնալ]]{{sfn|Shub|1966|pp=389–390}}։ Լենինի համար սա կարծես Երկրորդ ինտերնացիոնալի վերածնունդն էր, որը ինքը արհարամրում էր, և ստեղծում է իր սեփական միջազգային սոցիալիստական համաժողովը, նախորդի չհրավիրելը փոխհատուցելու համար{{sfn|Shub|1966|p=390}} ։ Զինովևի, Տրոցկու, [[Քրիստիան Ռակովսկի|Քրիստիան Ռակովսկու]] և [[Անգելինա Բալաբանոֆֆ]]ի ջանքերով կազմակերպված{{sfn|Shub|1966|p=390}} [[կոմունիստական ինտերնացիոնալ]]ի այս Առաջին համաժողովը (Կոմինտերն) բացվում է Մոսկվայում 1919 թվականի մարտին{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=525|2a1=Shub|2y=1966|2p=390|3a1=Rice|3y=1990|3p=174|4a1=Volkogonov|4y=1994|4p=390|5a1=Service|5y=2000|5p=386|6a1=White|6y=2001|6p=160|7a1=Read|7y=2005|7p=225}}։ Այն համեստ ծավալներ ուներ․ ներկայացված 34 պատվիրակություններից 30-ը ներկայացնում էին նախկին Ռուսական կայսրության կազմում եղած ազգերին, և նրանցից շատերն էլ չէին ճանաչվել ոչ միջազգային կոմունիստական կուսակցությունների, ոչ էլ իրենց ժողովուրդների կողմից{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=525|2a1=Shub|2y=1966|2pp=390–391|3a1=Rice|3y=1990|3p=174|4a1=Service|4y=2000|4p=386|5a1=White|5y=2001|5p=160}}։ Տրամաբանական էր, որ բոլշևիկները գերակա դիրք ունեին համագումարում{{sfnm|1a1=Service|1y=2000|1p=387|2a1=White|2y=2001|2p=160}}, հետագայում Լենինը հեղինակում է մի քանի կանոններ, որոնք հայտարարում էին, որ Կոմինտերնի անդամ կարող են դառնալ միայն այն կուսակցությունները, որոնք ընդունել են Բոլշևիկյան կուսակցության տեսակետները{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=525|2a1=Shub|2y=1966|2p=398|3a1=Read|3y=2005|3pp=225–226}}։ Առաջին համագումարի ժամանակ Լենինը պատվիրակությունների համար ելույթում, քննադատելով սոցիալիզմի հասնելու պառլամենտական ճանապարհը, հիշատակելով այնպիսի մարքսիստների, ինչպիսին Կաուցկին է, ևս մեկ անգամ կոչ է արնում զինված ճանապարհով տապալել Եվրոպայի բուրժուական կառավարությունները{{sfn|Service|2000|p=387}}։ Ճիշտ է, Կոմինտերնի նախագահ դարձավ Զինովևը, բայց հիմնական ազդեցություն այդ կառույցի վրա ուներ Լենինը{{sfnm|1a1=Shub|1y=1966|1p=395|2a1=Volkogonov|2y=1994|2p=391}}։
 
[[Կոմունիստական ինտերնացիոնալի երկրորդ համագումար]]ը բացվում է 1920 թվականի հուլիսին Պետրոգրադի [[Սմոլնիի ինստիտուտ]]ում, սա վերջին դեպքն էր, երբ Լենինը այցելեց Մոսկվայից բացի ուրիշ քաղաք{{sfnm|1a1=Shub|1y=1966|1p=397|2a1=Service|2y=2000|2p=409}}։ Այստեղ նա օտարրեկրյա պատվիրակներին խրախուսում էր բոլշևիկների օրինակով գրավել իշխանությունը, այս ժամանակ է, որ հրաժարվում է իր այն տեսակետից, որ կապիտալիզմը պարտադիր աստիճան է, և կոչ է անում նոր գաղութացումից ազատված նախակապիտալիստական վիճակում գտնվող ազգերին միանգամից անցնելու սոցիալիզմի{{sfn|Service|2000|pp=409–410}}։ Այս կոնֆերանսի համար նա հեղինակում է ''[[Ձախ թև Կոմունիզմ.Մանկական խանգարում,]]'' այստեղ նա ներկայացնում էր իր քննադատությունը բրիտանական և գերմանական կոմունիստական կուսակցությունների նկատմամբ, որոնք հրաժարվել էին մուտք գործել իրենց երկրների պառլամենտական համակարգ և արհմիություններ, նա առաջարկում է նրանց տեղափոխվելու Մոսկվա, որտեղ նիստերը շարունակվելու էին մինչև օգոստոս{{sfn|Shub|1966|p=397}}։ Լենինի կանխատեսած համաշխարհային հեղափոխությունը տեղի չունեցավ, քանի որ շուտով Հունգարիայի կոմունիստական կառավարությունը տապալվում է, իսկ գերմանական մարքսիստների ելույթները ճնշվում են{{sfnm|1a1=Fischer|1y=1964|1p=341|2a1=Shub|2y=1966|2p=396|3a1=Rice|3y=1990|3p=174}}։