«Օլթիի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 69.
 
== Պատմություն ==
Գավառը կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով [[Կարսի մարզ]]ի արևմտյան՝ լեռնային հատվածը: 1881 թվականին կատարվել են սահմանային որոշ փոփոություններ: Օլթին հայկական գավառներից տարածքով ամենափոքրն էր՝ 2,960 կմ<sup>2</sup>: Քաղաքի ու գավառի հայերի մի մասը դեռ 50 տարի առաջ արտագաղթել էր Ախալցխա և Ախալքալաք, նրանց փոխարեն այստեղ ստվարացել էր թուրք բնակչությունը:

1918-1920 թվականներին գավառը փաստացի եղել է Թուրքիայի, ապա՝ Անգլիայի վերահսկողության տակ, թեև իրավաբանության տեսանկյունից մտել է [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]] կազմ: Անգլիայի հետաքրքրվածությունը բացատրվում էր տեղի քարածխի հանքերի առկայությամբ: Բացի այդ, գավառի հանդեպ հավակնություններ ուներ նաև Վրաստանը<ref>Թորոսյան Շ., [http://lraber.asj-oa.am/6638/1/72.pdf Արդահանի խնդիրը հայ-վրացական հարաբերություններում 1920 թ. աշնանը]</ref>: Վրացական վերնախավը ձգտում էր միավորել [[Բագրատիոնիներ]]ի նախորդների՝ Բագրատունիների կալվածքները՝ Տայք-Կղարջքը ([[Արդվինի գավառ|Արդվին]], [[Արդահանի գավառ|Արդահան]], Օլթի): Գավառի տարածքում տեղի են ունեցել քուրդ-թաթարական խռովություններ<ref>[[Էդիկ Արտեմի Զոհրաբյան|Էդիկ Զոհրաբյան]], [http://ysu.am/files/01E_Zohrabyan-1360065650-.pdf Քուրդ-թաթարական (ադրբեջանական) հակահայկական շարժումները Կարսի մարզում]</ref>, Օլթին ազատագրվել է հայկական զորքերի կողմից<ref>[[Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն]], [http://www.aniarc.am/2019/06/24/haraj-june-25-1920-olti-editorial/ Օլթին գրաւելով՝ բացւում են Արեւմտեան Հայաստանի ճանապարհները․ 25 Յունիս, 1920]</ref>: 1920 թվականի Ալեքսանդրապոլի հաշտությունից հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մտել է [[Էրզրումի նահանգ]]ի կազմ<ref>Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, [https://akunq.net/am/?p=8922 Օլթի]</ref>:
 
== Բնակչություն ==