«Արդահանի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 71.
Գավառն այդպիսի սահմաններով կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում<ref group="Ն">1639 թվականի [[Հայաստանի չորրորդ բաժանում|Ղասրե Շիրինի հաշտությամբ]] Հայաստանը չորրորդ անգամ բաժանվում է երկու հարևան տերությունների միջև. Կարսը, Արդահանը և Վանը անջատվում են Արևելյան Հայաստանից: [[Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում|Օսմանյան]] տիրապետության շրջանում Արդահանը մտնում է Ախալցխայի էյալեթի մեջ: 1828-29 թվականների [[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|ռուս-թուրքական պատերազմի]] հետևանքով Ախալցխան և Ախալքալաքը անցնում են Ռուսական կայսրությանը. այստեղ են տեղափոխվում Արդահանի գյուղերի հայերը: 1865 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքների մեծ մասը միավորվում են Էրզրումի էյալեթի (1867 թվականից՝ վիլայեթի) մեջ: 1875 թվականին այն բաժանվում է վեց վիլայեթի՝ [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], Կարս-Չըլդըրի, [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]], [[Վանի վիլայեթ|Վանի]], Հաքարիի, Դերսիմի: [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմից]] (1877-1878) տասը տարի անց, երբ Կարսի վիլայեթը միացվել էր Ռուսաստանին, Հաքարին կցվում է Վանի վիլայեթի մեջ՝ որպես գավառ, իսկ Դերսիմը՝ [[Խարբերդի վիլայեթ|Խարբերդի]]:</ref>։ Այդ ժամանակ ամբողջ [[Անդրկովկաս]]ը բաժանված էր վեց նահանգի՝ [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], [[Քութայիսի նահանգ|Քութայիսի]], [[Բաքվի նահանգ|Բաքվի]], [[Դաղստանի մարզ|Դաղստանի]], [[Երևանի նահանգ|Երևանի]] և [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]]։ Հայկական գավառները կենտրոնացած էին գերազանցապես վերջին երկուսում, ևս երեքը ([[Ախալքալաքի գավառ|Ախալքալաք]], [[Ախալցխայի գավառ|Ախալցխա]] և [[Բորչալուի գավառ|Բորչալու]])՝ Թիֆլիսի նահանգի կազմում:
 
1878 թվականին կազմվում են [[Կարսի մարզ|Կարսի]] և [[Բաթումի մարզ|Բաթումի]] մարզերը՝ համապատասխանաբար 4 և 2 գավառներով։ Դրանք ներառում էր 1877-78 թվականներին գրավված օսմանահպատակ հայկական և վրացական տարածքները: 1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է [[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն|Վրաստանի դեմոկրատական հանրապետության]]<ref>Թորոսյան Շ., [http://lraber.asj-oa.am/6638/1/72.pdf Արդահանի խնդիրը հայ-վրացական հարաբերություններում 1920 թ. աշնանը]</ref>: Արդահանը հայկական գավառներից ամենասակավաթիվն էր հայերի քանակով. նրանց ընդհանուր թվաքանակը չէր հասնում 2 հազարի, որոնցից 1315-ը՝ [[Արդահան]] քաղաքում: 1921 թվականի [[Կարսի պայմանագիր|Կարսի պայմանագրից]] հետո՝ Թուրքիայի կազմ, որում որպես վարչատարածքային միավոր մնացել է գրեթե անփոփոխ:
 
== Բնակչություն ==