«Արդվինի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

 
== Պատմություն ==
Գավառն կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով [[Բաթումի մարզ]]ի հարավային՝ [[Ճորոխ]] գետի հովտի հատվածը: 1883 թվականին Բաթումի մարզը վերացել է, [[Բաթումի գավառ|Բաթումի]] և Արդվինի գավառներն անցել են Քութայիսի նահանգի կազմ: Արդվինի գավառը համապատասխանել է պատմական [[Տայք]] աշխարհի [[Ճակք]] գավառին: Դեռ միջնադարում տեղի հայ բնակչության մեծ մասը ձուլվել է ուղղափառ հույներին և վրացիներին, արտագաղթել: Այստեղ բնակվելու են եկել մեծաքանակ այլազգիներ, որոնք օսմանյան տիրապետության շրջանում կրոնափոխ են եղել և կորցրել սեփական լեզուն: Ամբողջ գավառում առաքելական հայերի թիվը չէր անցնում 8 հազարից՝ գրեթե նույնքան, որքան վրացիները: Հայերի մեծ մասը բնակվում էր [[Արդվին]] քաղաքումբերդաքաղաքում (4646 մարդ) և [[Արտանուջ]] ավանում (960 մարդ), խոսում հիմնականում [[արևմտահայերեն]]: Արդվինում 20-րդ դարի սկզբներին կար 5 եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Խաչ և առաքելական սուրբ Աստվածածին։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կար դպրոց<ref>Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, [https://akunq.net/am/?p=61459 Արդվինի միջնադարյան ամրոցը կբացվի զբոսաշրջիկների համար]</ref>։
 
1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է [[Վրաստանի դեմոկրատական հանրապետություն|Վրաստանի դեմոկրատական հանրապետության]] կազմ: 1921 թվականի [[Կարսի պայմանագիր|Կարսի պայմանագր]]ից հետո՝ անցել է Թուրքիային, որում որպես վարչատարածքային միավոր մտել է [[Արդվինի նահանգ]]ի: Վերջինիս կազմ է մտել նաև պատմական [[Համամշեն]] գավառը, որը կիսվել է [[Ռիզեի նահանգ|Ռիզե]] և Արդվին նահանգների միջև: Համամշենի միացումով նոր վարչական միավորում են հայտնվել հազարավոր [[համշենահայեր]]:
 
== Բնակչություն ==
82 200

edits