«Ջովաննի Բոկաչչո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ջովանի Բոկաչո''' ({{lang-it|Giovanni Boccaccio}} {{IPA|[bokˈkattʃo]}}, {{ԱԾ}}), իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ։ Անտիկ դիցաբանության սյուժեների հիման վրա գրված պոեմների, «Ֆիամետա» հոգեբանական պատմվածքի ([[1343]], հրատարակվել է [[1472]] թ.թվական), հովվերգությունների և սոնետների հեղինակ։
 
Նրա գլխավոր ստեղծագործությունը «[[Դեկամերոն]]» ([[1350]] - [[1353]], հրատարակվել է [[1470]] թ.թվական) նովելների ժողովածուն է (թարգմանվել է հայերեն<ref>Դեկամերոն։ [Նովելներ] / Ջ. Բոկաչչո; Թարգմ.՝ Ս. Վահունի; Առաջաբ.՝ Ս. Սողոմոնյան; Խմբ.՝ Խ. Հրաչյան. - Երևան։ Հայպետհրատ , 1960. - 759 էջ։</ref>)։
 
Ջովաննի Բոկկաչոն մանկությունն ու հասուն տարիներն անցկացրել է Ֆլորենցիայում։ Իրավունք է ուսումնասիրել Նեապոլում։ Նրա աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել է նեապոլյան ազնվականական մշակույթը։
Տող 10.
Լատիներեն գրել է գիտական աշխատություններ. մոտ 20 տարի աշխատել է «Աստվածների ծագումնաբանությունը» գրքի վրա։ Գրել է նաև «Նշանավոր կանանց մասին», «Նշանավոր մարդկանց դժբախտությունների մասին» գրքերը։
 
Բոկաչչոյի գրական ժառանգության մեջ ամենաարժեքավորը գեղարվեստական գործերն են։ Նա ստեղծագործական ուղին սկսել է ասպետական գրականությամբ, որը նրան հրապուրել էր ազնվական, անտիկ գրականության ու դիցաբանական թեմաներով և հումանիզմով։ Գրել է «[[Ֆիլոկոլո]]» ([[1336]] թ.թվական, հրատարակվել է 1472 թ-ինթվականին), «Ամետո» ([[1341]] թ.թվական, հրատարակվել է 1478 թ-ինթվականին) վեպերը և «Ֆիլոստրատո» (1338 թ.թվական, հրատարակվել է 1498 թ-ինթվականին), «Թեզեիդա» (1339 թ.թվական, հրատարակվել է 1475 թ-ինթվականին), «Սիրային տեսիլք» (1342 թ.թվական, հրատարակվել է 1521 թ-ինթվականին) պոեմները, որտեղ միջնադարյան քրիստոնեական դիցաբանությունը փոխարինված է դասական հնադարի նյութով, կրոնամիստիկական մտածողությունը՝ ռեալիստական պատկերներով։ Մարդասիրական գաղափարներն առավել ցայտուն արտահայտվել են նրա «Ֆյամետա» (1343 թ.թվական, հրատարակվել է 1472 թ-ինթվականին) վիպակում, «Ֆիեզոլայի հավերժահարսները» (1345 թ.թվական, հրատարակվել է 1477 թ-ինթվականին) պոեմում, որտեղ Բոկաչչոն գովերգել է երկրային սերը, քննադատել միջնադարյան ճգնակեցական բարոյականությունը, դասային անհավասարությունը։
 
Նա գրել է նաև պատմաբանասիրական աշխատություններ («Դանտե Ալիգիերիի կյանքը», մոտ 1360 թ.թվական, հրատարակվել է 1477 թ-ինթվականին), կարդացել հրապարակային դասախոսություններ։
 
== Դեկամերոն ==
Բոկաչչոյի ստեղծագործության գլուխգործոցը «Դեկամերոն» (1350– 1353 թթ.թթվական, հրատարակվել է 1471 թ-ինթվականին) ժողովածուն է, որի 100 նովելներն ունեն կառուցվածքային, թեմատիկ և գաղափարական կապ։ Նրա հերոսների մեծ մասն իրական դեմքեր են, օրինակ՝ նկարիչ Ջոտտոն, բանաստեղծ Գվիդո Կավալկանտին, օրենսգետ Ֆորեզե դե Ռաբատտան և ուրիշներ։ Գիրքն սկսվում է 1348 թ-ինթվականին Ֆլորենցիային պատուհասած ժանտախտի նկարագրությամբ։ 7 երիտասարդ կին և 3 պատանի՝ բոլորն էլ մեծահարուստ ընտանիքներից, փախչում են քաղաքից և պատսպարվում Ֆլորենցիայի մերձակա ամառանոցներից մեկում։ 10 օրվա ընթացքում (այստեղից էլ՝ գրքի անվանումը. հունարեն «դեկամերոն» նշանակում է տասնօրյակ) խմբի անդամները զվարճանում են, երգում, պարում, իսկ երեկոյան նրանցից մեկը պատմում է որևէ պատմություն։ Նրանք սիրում են մարդկանց և հավատում, որ յուրաքանչյուր մարդ էլ ունի լավագույն հատկանիշներ։ Նովելներում մեծ տեղ է տրված անհատի ազատագրմանը ավանդական, կեղծ բարեպաշտական կապանքներից։ Բոկաչչոն կնոջը համարել է հիասքանչ էակ, իսկ սերը՝ բարձրագույն պարգև. նա համոզված էր, որ միայն իսկական սերն է մարդուն ոգևորում և նրա մեջ արթնացնում ամենանվիրական զգացումները։ Բոկաչչոն ճշմարտացիորեն է բնութագրել իր հերոսներին և բացահայտել նրանց ներաշխարհը։ Լինելով իտալացի մեծ գրողներ [[Դանտե|Ալիգիերի Դանտե]]ի և [[Ֆրանչեսկո Պետրարկա]]յի գաղափարների ժառանգորդը՝ Բոկաչչոն շարունակել է զարգացնել իտալական ազգային գրականությունը՝ օգտագործելով Ֆլորենցիայի բարբառը։
 
«Դեկամերոնը» հայերեն թարգմանվել և առաջին անգամ հրատարակվել է 1876 թ-ինթվականին Զմյուռնիայում։
 
== Ծանոթագրություններ ==