«Ֆրանկլին Դ. Ռուզվելտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-եւ +և)
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ (4), , → , (2) oգտվելով ԱՎԲ
Տող 26.
'''Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ''' ({{lang-en|Franklin Delano Roosevelt}}, {{ԱԾ}}), [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի 32-րդ [[ԱՄՆ Նախագահ|նախագահը]]։ Պաշտոնին ընտրվել է չորս անգամ՝ նախագահելով [[1933]] թվականից [[1945]] թվականներին և [[ԱՄՆ]]-ի միակ նախագահն է, որն իր պաշտոնում ծառայել է երկուսից ավել անգամ։ Նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1933 թվականի մարտից մինչ իր մահը՝ 1945 թվականի ապրիլը։ Լինելով իր կուսակցության առաջնորդը՝ ստեղծել է Նոր գործարք կոալիցիան, որի արդյունքում ամերիկյան քաղաքականության մեջ սկսեց գործել հինգ կուսակցություն։ Նրա նախագահության երրորդ և չորրորդ շրջաններին զուգահեռ տեղի ունեցավ [[Երկրորդ համաշխարհային պատերազմը Բասկերի Երկրում|Երկրորդ համաշխարհային պատերազմը]]։ Մի շարք փորձագետների կարծիքով Ռուզվելտը [[Ջորջ Վաշինգտոն]]ի և [[Աբրահամ Լինքոլն]]ի հետ միասին համարվում է ԱՄՆ-ի երեք խոշոր նախագահներից մեկը։
 
Ռուզվելտը ծնվել է Հայդ Փարկում ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի ընտանիքում։ Սովորել է Գրոթոնի դպրոցում, այնուհետև Հարվարդի քոլեջում, իսկ ավարտելով Կոլումբիայի իրավաբանական դպրոցը՝ Նյու Յորքում իրավաբանական գործունեություն է ծավալել։ 1905 թվականին ամուսնացել է իր բարեկամուհու՝ Էլեոնոր Ռուզվելտի հետ և ունեցել վեց երեխա։ 1910 թվականին հաղթանակ է տարել [[Նյու Յորք]]ի սենատորական ընտրությունների ժամանակ, այնուհետև [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին՝ [[Վուդրո Վիլսոն]]ի նախագահության ժամանակ, ստանձնել է ռազմածովային ուժերի օգնականի պաշտոնը։ 1920 թվականին Ռուզվելտը եղել է [[Ջեյմս Քոքս|Ջեյմս Քոքսի]]ի օգնականը։ 1921 թվականին Ռուզվելտի մոտ ախտորոշվել է լուծանք, որն այդ ժամանակ հայտնի էր [[պոլիոմիելիտ]] անվամբ։ Հիվանդության հետևանքով Ռուզվելտի ոտքերը վերջնականապես կաթվածահար են լինում։ Նա ամեն կերպ փորձել է վերականգնել իր առողջությունը և այդ նպատակով Ջորջիա նահանգում հիմնել է առողջապահական կենտրոն, որտեղ կարող էին բուժում ստանալ նմանատիպ հիվանդությամբ տառապող մարդիկ։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուզվելտն առանց կողմնակի օգնության չի կարողացել տեղաշարժվել, 1928 թվականին կրկին վերադարձել է հանրային պաշտոնի՝ հաղթելով Նյու Յորքի նահանգապետի ընտրություններում։ 1929-1933 թվականներին զբաղեցնելով նահանգապետի պաշտոնը՝ տվյալ ժամանակաշրջանի տնտեսական ճգնաժամից ԱՄՆ-ին դուրս բերելու համար իրականացնում է մի շարք բարեփոխումներ։
 
1936 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը պարտության է մատնել հանրապետական [[Հերբերտ Հուվեր]]ին և նախագահել ԱՄՆ-ի պատմության ամենաուժեղ տնտեսական ճգնաժամի տարիներին։ Միացյալ Նահանգների 73-րդ [[Կոնգրես]]ի առաջին 100 օրերի ընթացքում մշակել է աննախադեպ դաշնային օրենսդրություն և հաստատել նոր գործառույթներ, որոնք հիմք են հանդիսացել նոր կուրսի համար։ Տնտեսությունը վերականգնելու նպատակով Ազգային վերականգնողական վարչակազմի հետ միասին գործազուրկներին և գյուղատնտեսներին օգնելու բազմաթիվ ծրագրեր է մշակել։ Հիմնադիր կարգավորիչ բարեփոխումներ է իրականացրել ֆինանսական, աշխատանքային, կապի ոլորտում։ Նրա նախագահության տարիներին ուժը կորցրել է [[Ոգելից խմիչքներն արգելող օրենք ԱՄՆ-ում|ոգելից խմիչքներն արգելող օրենքը]]։ 1933-1936 թվականներին ԱՄՆ-ի տնտեսությունն արագորեն վերականգնվում է։ 1936 թվականին Ռուզվելտը վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Այդուհանդերձ, 1937-1938 թվականներին տնտեսությունը կրկին խորը անկում է ապրել։ 1936 թվականի ընտրություններում հաղթելով ընդդիմությանը՝ դատական համակարգի վերակազմավորման մասին օրինագիծ է մշակում, որի շնորհիվ ընդլայնվում է [[ԱՄՆ-ի Գերագույն դատարան]]ի լիազորությունները։ 1937 թվականին ձևավորված երկկուսակցական Պահպանողական կոալիցիան կարողացավ կանխել այդ օրինագծի ընդունումը։ Ռուզվելտի կողմից իրականացրած ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերվում էին [[Բորսաների և արժեթղթերի հանձնաժողով]]ին, Աշխատանքային հարաբերությունների մասին ազգային օրենքին, Ավանդների ապահովագրության դաշնային կորպորացիային և սոցիալական ապահովագրությանը։
 
1940 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը կրկին հաջողություն է ունեցել։ Այս հաղթանակի շնորհիվ ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել է առաջին նախագահը, որը 2 անգամից ավել վերընտրվել է որպես նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո իր չեզոքությանը զուգահեռ ԱՄՆ-ն դիվանագիտական և ֆինանսական մեծ աջակցություն է ցույց տալիս ինչպես [[Չինաստան]]ին, այնպես էլ [[Միացյալ Թագավորություն|Միացյալ Թագավորությանը]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ-ին]]։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին [[Փերլ-Հարբոր]]ի վրա Ճապոնիայի հարձակումից հետո ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային, Գերմանիային և Իտալիային։ Ռուզվելտն ունեցել է իր գլխավոր խորհրդական [[Հարրի Հոփկինս|Հարրի Հոփկինսի]]ի և ժողովրդի հզոր աջակցությունը։ Սերտ համագործակցել է Բրիտանիայի վարչապետ [[Ուինսթոն Չերչիլ]]ի, սոցիալիստական ճամբարի առաջնորդ [[Իոսիֆ Ստալին]]ի և Չինաստանի գեներալիսիմուս [[Չիան Կայշեկ|Չիան Կայշեկի]]ի հետ։ Ռուզվելտն անձամբ է վերահսկել ԱՄՆ-ի տնտեսության մոբիլիզացիան, որը նպատակ էր հետապնդում աջակցել պատերազմական գործողություններին, ինչպես նաև իրականացնել Եվրոպայի առջև դրված ռազմավարությունը՝ նախապատվությունը տալով Գերմանիայի պարտությանը։ Նա նաև ձեռնամուխ է եղել առաջին ատոմային ռումբի ստեղծմանը։ 1944 թվականին Ռուզվելտը չորրորդ անգամ վերընտրվում է նախագահի պաշտոնում, սակայն իր առողջական և ֆիզիկական լուրջ խնդիրների պատճառով 1945 թվականի ապրիլին մահանում է։  
 
== Վաղ տարիների կյանք և ամուսնություն ==
Տող 62.
Կենսագիր [[Ջեյմս ՄաքԳրեգոր Բըրնսը]] պատմել է, որ երիտասարդ Ռուզվելտը բավական ինքնավստահ էր և անկաշկանդ{{Sfn|Burns|1956|pp=77–79}}։ Ի տարբերություն նրան, Էլեոնորը ամաչկոտ էր և չէր սիրում հասարակական կյանքը․ նա նախընտրում էր մնալ տանը և դաստիարակել երեխաներին։ Նրանք ունեցան վեց երեխա։ Աննան, Ջեյմսը և Էլիոտը ծնվել են համապատասխանաբար 1906, 1907, 1910 թվականներին։ Զույգի երկրորդ տղան՝ Ֆրանկլինը, 1909 թվականին մանուկ հասակում մահացավ։ Մյուս որդին՝ Ֆրանկլինը, ծնվեց 1914 թվականին, իսկ Ջոնը՝ 1916 թվականին<ref>{{cite book|url=https://books.google.am/books?id=6xxYAgAAQBAJ&pg=PA329|title=The Oxford Desk Dictionary of People and Places|last=Abate|first=Frank R.|publisher=Oxford University Press|year=1999|isbn=978-0-19-513872-6|page=329}}</ref>։
 
Ռուզվելտը արտամուսնական կապի մեջ է եղել Էլեոնորի սոցիալական հարցերով քարտուղար [[Լյուսի Մերկերի]] հետ, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ նա աշխատանքի անցավ տվյալ պաշտոնում{{sfn|Smith|2007|p=153}}։ 1918 թվականի սեպտեմբերին Էլեոնորը Ռուզվելտի ուղեբեռում այդ կապը բացահայտող նամակ է գտնում։ Ֆրանկլինն ուներ ամուսնալուծվելու մտադրություն, սակայն Սառան կտրականապես դեմ էր, իսկ Լյուսին համաձայն չէր ամուսնանալ ամուսնալուծված և հինգ երեխա ունեցող տղամարդու հետ{{Sfn|Smith|2007|p=160}}։ [[Ամուսնալուծություն սեփական ցանկությամբ|Ամուսնալուծություն]] այդպես էլ չեղավ, և Ռուզվելտը խոստացավ այլևս չհանդիպել Լյուսիի հետ։ Միևնույն է, Էլեոնորը երբեք էլ չներեց Ռուզվելտին, և այդ միջադեպից հետո նրանց ամուսնությունը դարձավ զուտ քաղաքական համագործակցություն{{Sfn|Winkler|2006|pp=28, 38, 48–49}}։ Շուտով Էլեոնորը հեռանում է տնից և բնակվում Վալ Քիլում։ Նրանց միջև հարաբերություններն այնքան էին սառել, որ երբ առողջական խնդիրների պատճառով Ռուզվելտը Էլեոնորին խնդրեց վերադառնալ տուն և շարունակել համատեղ կյանքը, վերջինս կտրականապես մերժեց{{Sfn|Winkler|2006|pp=202–03}}: Իրավիճակն այնպիսին էր, որ նա այլևս տեղյակ չէր լինում, թե երբ է Էլեոնորը գալիս Սպիտակ տուն: [[Ֆալա|Ֆալան]]ն, որը Ռուզվելտի հայտնի շունն էր և Սպիտակ Տանը եղած ժամանակ նրա ուղեկիցներից մեկը, «աշխարհում ամենաշատ լուսանկարված» շունը անվանումն էր ստացել։
 
Ֆրանկլինը դրժում է իր խոստումը և վերականգնում սիրավեպը Լյուսիի հետ<ref>{{cite news|url=https://www.nytimes.com/2008/04/20/weekinreview/20mcgrath.html|title=No End of the Affair|last=McGrath|first=Charles|date=April 20, 2008|work=The New York Times}}</ref><ref>{{cite web|url=http://www.nps.gov/archive/elro/glossary/mercer-lucy.htm|title=Lucy Page Mercer Rutherfurd|publisher=Eleanor Roosevelt Papers|archiveurl=https://web.archive.org/web/20100304022555/http://www.nps.gov/archive/elro/glossary/mercer-lucy.htm|archivedate=March 4, 2010|accessdate=February 7, 2010|deadurl=yes|df=}}</ref>: Հենց նա էլ լինում է Ռուզվելտի կողքին մահվան ժամանակ: Ռուզվելտի որդի Էլիոտը պնդում էր, որ իր հայրը քսանամյա սիրավեպ է ունեցել իր քարտուղարուհու` Մարգարիտ Լեհանդի հետ{{sfn|Tully|2005|p=340}}: Մյուս որդին` Ջեյմսը, հայտարարում է, որ իր հայրը սիրավեպ կարող էր ունենալ նաև Շվեդիայի արքայադուստր Մարթայի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակվել է Սպիտակ տանը:
Տող 110.
Զբաղեցնելով պաշտոնը` Ռուզվելտն առաջարկում է կառուցել մի շարք [[հիդրոէլեկտրակայան]]ներ և հաղթահարել 1920-ական թվականների ֆերմերային ճգնաժամը{{sfn|Smith|2007|pp=237–238}}: Ռուզվելտ և Էլեոնորը եկել էին քաղաքական համաձայնության, որը շարունակվելու էր մինչև նրա քաղաքական կարիերայի ավարտը. Էլեոնորը ուենալով նահանգապետի կնոջ պարտականություններ` ազատ էր իր սեփական օրակարգն ու հետաքրքրությունները մշակելու հարցում{{sfn|Smith|2007|pp=235–237}}: Նրա պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցավ [[Ուոլ Սթրիթ]]ի բախումը և երկիրն ընկավ [[Մեծ ճգնաժամ]]ի մեջ{{sfn|Smith|2007|pp=240–241}}: Մինչ նախագահ [[Հերբերտ Հուվեր|Հուվերը]] և շատ նահանգապետեր կարծում էին, որ տնտեսական ճգնաժամը գնալով թուլանում է, Ռուզվելտը հասկանում էր իրավիճակի լրջությունը և ստեղծում է Զբաղվածության պետական հանձնաժողով: Նա նաև դարձավ առաջին նահանգապետը, ով հրապարակայնորեն հաստատեց գործազրկության ապահովագրության գաղափարը{{sfn|Smith|2007|pp=242–243}}:
 
Արդեն [[1930]] թվականի մայիսին նա երկրորդ անգամ է առաջադրվում որպես թեկնածու և վերընտրվում ։վերընտրվում։ Քանի որ Հուվերի վարչակազմը չէր ցանկանում ուղղակիորեն պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ, Ռուզվելտն առաջարկեց տնտեսական օգնության փաթեթ և ստեղծել ժամանակավոր արտակարգ օգնության վարչություն{{sfn|Smith|2007|pp=243–244}}: Վարչության շնորհիվ 1932 և 1938 թվականներին Նյու Յորքի բնակչության մեկ երրորդը ստացավ օգնություն{{sfn|Smith|2007|pp=250–252}}:
 
== Նախագահական ընտրություններ, 1932 ==
Տող 118.
1932 թվականի ընտրություններին ընդառաջ Ռուզվելտը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել հասարակական քաղաքականությանը։ Հոուի և Ֆառլիի գլխավորությամբ ստեղծում է քարոզչական թիմ{{sfn|Smith|2007|pp=261–263}}։ Տնտեսական ծանր իրավիճակում շատ դեմոկրատներ հույս ունեին, որ 1932 թվականի ընտրությունների արդյունքում նրանք [[Վուդրո Վիլսոն]]ից հետո կտեսնեն առաջին դեմոկրատ նախագահին։ Ռուզվելտի վերընտրվելը նպաստեց նրան, որ 1932 թվականին դեմոկրատական ընտրական ցուցակներում լինի առաջատար։ Ռուզվելտը կարողացավ միավորել ոչ միայն Վիլսոնի վարչակազմի առաջատար ներկայացուցիչների, այլ նաև համոզել մի շարք պահպանողականների, որ նա առաջատար թեկնածու է հարավում և արևմուտքում։ Ռուզվելտի թեկնածության գլխավոր ընդդիմությունը հյուսիսարևմտյան պահպանողականներն էին, մասնավորապես 1928 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ դեմոկրատական թեկնածու [[Ալ Սմիթ]]ը։ Նա հույս ուներ, որ 1932 թվականին Չիկագոյում անցկացվող Դեմոկրատական ազգային կոնվենցիայում կկարողանար ձայների 2/3 պարտության մատնել Ռուզվելտին։ 1932 թվականին դեմոկրատական սկզբունքների նկատմամբ ունեցած հաջողությունների շնորհիվ Ռուզվելտը միացավ կոնվենցիային։ Կոնվենցիայի առաջին նախագահական ընտրությունների ժամանակ Ռուզվելտը ստանում է ձայների մեծամասնությունը, բայց ոչ 2/3-ը, իսկ Սմիթը զբաղեցնում է երկրորդ տեղը։ Սպիտակ տան խոսնակ [[Ջոն Նանսի Գարներ]]ը, ով վերահսկում էր [[Տեխաս]]ի և [[Կալիֆոռնիա]]յի ձայները, երրորդ ընտրությունից հետո աջակցություն ցույց տվեց Ռուզվելտին և վերջինս առաջադրեց իր թեկնածությունը չորրորդ ընտրության ժամանակ։ Ռուզվելտի փոքր աջակցության շնորհիվ Գարները ստանձնեց փոխնախագահի պաշտոնը։
 
Ռուզվելտն իր ողջույնի խոսքում հայտարարում է․«Ես խոստանում եմ ձեզ, ես խոստանում եմ նոր գործարք ամերիկյան ժողովրդի համար․․․Սա ավելին է, քան քաղաքական քարոզարշավը։ Սա կոչ Է զինվորներին»{{Sfn|Burns|1956|p=139}}։ Ռուզվելտը խոստացավ բարեփոխումներ անվտանգության ոլորտում, տարիֆային նվազեցում, օգնություն ֆերմերներին և Մեծ ճգնաժամից դուրս գալու համար այլ կառավարական որոշումներ{{sfn|Smith|2007|pp=276–277}}։ Կոնվենցիայից հետո Ռուզվելտը հաղթանակ է տանում է մի քանի առաջատար հանրապետականների, այդ թվում Ջորջ Նորիսի , Հիրամ Ջոնսոնի և Ռոբերտ լա Ֆոլլետտեի նկատմամբ{{sfn|Smith|2007|p=278}}։ Նա նաև հաշտվում է կուսակցության պահպանողական թևի հետ և նույնիսկ Ալ Սմիթն էր համոզված, որ անհրաժեշտ է աջակցել դեմոկրատական կողմին{{sfn|Smith|2007|p=279}}։ Հուվերի բանակի վերակազմավորման մասին որոշումը հետագայում վնասեց գործող նախագահի ժողովրդավարությանը, քանի որ երկրում թերթերը քննադատում էին վետերաններին ցրելու համար ուժի կիրառումը{{sfn|Smith|2007|pp=282–284}}։
 
Ռուզվելտը ձայների 57% հաղթանակ է տոնում բոլոր նահանգներում, բացառությամբ վեցի: Պատմաբաններն ու քաղաքագետները 1932-1936 թվականների ընտրությունները համարում են քաղաքական համակարգի կտրուկ փոփոխության պատճառ հանդիսացող ընտրություններ: Ռուզվելտի հաղթանակը պատճառ հանդիսացավ [[Նոր գործարք կոալիցիա]]յի ստեղծման համար, որի մեջ մտան փոքր ֆերմերներ, հարավի գիտնականներ, կաթոլիկներ, արհեստակցական միություններ, հյուսիսաֆրիկյան ամերիկացիներ (հարավայինները դեռ անտարբեր էին), հրեաներ, մտավորականներ, քաղաքական լիբերալներ{{sfn|Leuchtenburg|1963|pp=183–96}}: Նոր գործարք կոալիցիայի ստեղծումը վերափոխեց ամերիկյան քաղաքականությունը և սկսվեց այն, ինչ քաղաքագետներն անվանում են «<nowiki/>[[Նոր գործարք քաղաքական համակարգ]]<nowiki/>»{{sfn|Sternsher|1975|pp=127–49}}: 1932 թվականից մինչև 1979 թվականը դեմոկրատները տասներկու նախագահական ընտրություններից ութում հաղթանակ են ունենում{{sfn|Campbell|2006|pp=127–49}}:
 
1932 թվականի նորեմբերի Ռուզվելտն ընտրվում է, սակայն ինչպես և իր նախորդները, չէր կարող պաշտոնավարել մինչև հաջորդ մարտ ամիսը: Ընտրություններից հետո Հուվերը փորձում էր համոզել Ռուզվելտին հրաժարվել քարոզարշավի մեծ մասից և ընդունել հուվերի վարչակազմի քաղաքականությունը{{sfn|Smith|2007|pp=290–291}}: Ռուզվելտը հրաժարվեց ընդունել միացյալ ծրագիր ստեղծելու Հուվերի առաջարկից, որպեսզի վերացնեն տնտեսության ցածր մակարդակը` պնդելով, որ այն կկապի իր ձեռքերը{{Sfn|Burns|1956|p=146}}: Տնտեսությունը գնալով քայքայվում էր{{Sfn|Burns|1956|p=148}}: Ռուզվելտն օգտագործեց անցումային ժամանակաշրջանը ընտրելու համար իր ապագա վարչակազմի անդամներին և ընտրեց Հուվերին որպես աշխատակազմի ղեկավար, Ֆարլիին` գլխավոր փոստատար, [[Ֆրանչես Պերկինս]]ին` քարտուղար: [[Ուիլյամ Հ. Վուդին]]ը , ով Ռուզվելտի մոտ հանրապետական էր, ընտրվեց գանձապետարանի քարտուղար, իսկ [[Թենեսի]] սենատոր [[Կորդել Հալլ]]ը` պետքարտուղար: Երկու առաջատար հանրապետականներ [[Հարոլդ Լ. Իկես]]ը և [[Հենրի Ա. Ուոլաս]]ը նշանակվեցին համապատասխանաբար ներքին գործերի և գյուղատնտեսության նախարարներ{{sfn|Smith|2007|pp=292–295}}: 1933 թվականի փետրվարին Ջուզեպպե Զանգարին, ով ատում էր բոլոր իշխանավորներին, մահափորձ է կատարում: Մահացու գնդակը Ռուզվելտի փոխարեն դիպում է Չիկագոյի քաղաքապետ Անտոն Չերմակը, ով նստած էր Ռուզվելտի կողքին{{Sfn|Burns|1956|p=147}}<ref>{{cite news|url=http://www.newyorker.com/online/blogs/closeread/2012/05/the-fdr-new-yorker-cover-that-never-ran.html|title=The FDR New Yorker cover that never ran|last=Davidson|first=Amy|date=May 5, 2012|newspaper=The New Yorker}}</ref>:
 
== Նախագահություն, 1933-1945 ==
Տող 138.
}}
Երբ 1933 թվականի մարտին տեղի ունեցավ Ռուզվելտի երդմնակալության արարողակարգը, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] գտնվում էր իր պատմության ամենածայրահեղ վատ վիճակում: Աշխատուժի մեկ քառորդը գործազուրկ էր: Ֆերմերները խորը մտահոգության մեջ էին, քանի որ գները նվազել էին 60%-ով: Սկսած 1929 թվականից արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին նվազել էր: Երկու միլիոն մարդ անօթևան էր: Մարտի 4-ի երեկոյան 48 նահանգներից 32-ը, ինչպես նաև [[Կոլումբիայի շրջան]]ը, փակեցին իրենց բանկերը{{sfn|Alter|2006|p=190}}:
 
 
Պատմաբանները Ռուզվելտի ծրագրերը դասակարգեցին որպես "Օգնություն, վերականգնում և բարեփոխումներ": Տասնյակ միլիոնավոր գործազուրկներ օգնության կարիք ունեին: Բարեփոխումների տակ հասկանում էին երկարաժամկետ փոփոխություններ, հատկապես ֆինանսական և բանկային համակարգերում: Ռուզվելտի, [[ռադիո]]յով հնչող անընդմեջ ելույթների ընթացքում, որոնք հայտնի են «[[Զրույցներ բուխարու մոտ]]», ուղղակիորեն ներկայացնում էր իր առաջարկները ամերիկյան հասարակությանը{{Sfn|Burns|1956|pp=157, 167-68}}: Ազգային ոգու նորացման համար նա ապավինում էր իր համառ լավատեսությանը և ակտիվությանը{{sfn|Tobin|2013|pp=4–7}}:
Տող 174 ⟶ 173՝
Չնայած 1932 թվականից ի վեր տնտեսական պայմանները բարելավվել էին, 1936 թվականին 8 միլիոն աշխատավոր մնաց գործազուրկ, իսկ Ռուզվելտը բավականին հայտնի էր։ [[Հյուի Լոնգի]] և մյուս անհատների կողմից [[Դեմոկրատական կուսակցություն|Դեմոկրատական կուսակցության]] ձախակողմյան այլընտրանքը կազմակերպելու փորձը ձախողվեց 1935 թվականին նրա մահից հետո{{Sfn|Smith|2007|pp=360–361}}։ 1936 թվականին Ռուզվելտը կրկին փոքր ընդդիմությամբ առաջադրվում է Դեմոկրատական ազգային կոնվենցիայում, այն ժամանակ, երբ նրա դաշնակիցները հաղթահարեցին Հարավի ընդդիմությանը՝ հաղթահարելով երկարատև գործող այն օրենքը, ըստ որի Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուները պետք է ստանային պատվիրակների ձայների 2/3-ը, այլ ոչ թե պարզ մեծամասնությունը{{Sfn|Smith|2007|p=366}}։ Հանրապետականները թեկնածու առաջադրեցին [[Կանզաս]] նահանգի կառավարիչ [[Ալֆ Լանդոն]]ին, հստակ թեկնածուի, ում շանսերը բավական թուլացել էին դեռ ոչ այնքան հայտնի [[Հերբերտ Հուվեր]]ի պատճառով{{Sfn|Smith|2007|pp=364–366}}։ Մինչ Ռուզվելտը իրականացնում էր իր «Նոր Գործարք» ծրագրերը և հակազդում Հուվերին, Լանդոնը ձգտում էր հաղթել նրանց, ովքեր հավանություն էին տալիս «Նոր Գործարքի» նպատակներին, սակայն դեմ դրա իրականացման{{Sfn|Smith|2007|pp=371–372}}։
 
1936 թվականին նախագահական ընտրությունների ժամանակ ընդդեմ հանրապետական Ալֆ Լանդոնի և երրորդ կողմի թեկնածուի Ռուզվելտը ձայների 60.8 % հաղթանակ տարավ՝ բոլոր նահանգներում, բացառությամբ [[Մեն]]ի և [[Վերմոնտ]]ի{{sfn|Burns|1956|p=284}}։ Դեմոկրատները ստացան ժողովրդական քվեարկության ամենաբարձր մասնաբաժինը{{Efn|The [[United States presidential election, 1964|1964]] Democratic ticket of [[Lyndon B. Johnson]] and [[Hubert Humphrey]] would later set a new record, taking 61.1% of the popular vote}}։ Դեմոկրատները նաև մեծացրեցին իրենց թվաքանակը [[Կոնգրես]]ում՝ հաղթահարելով երկուսում էլ տեղերի շուրջ 2/3-ը։ Ընտրություններում երևաց Նոր գործարք կոալիցիայի համախմբումը. մինչ դեմոկրատները կորցրել էին իրենց մշտական դաշնակիցներին խոշոր բիզնեսում, նրանց փոխարինել կազմակերպված աշխատանքայի խմբերի և աֆրիկյան ամերիկացիների հետ, որոնցից վերջինները քաղաքացիական պատերազմի ավարտից հետո առաջին անգամ քվեարկեցին դեմոկրատների օգտին{{Sfn|Smith|2007|pp=373–375}} ։ Ռուզվելտը կորցրեց բարձր եկամուտ ունեցող ընտրողների, հատկապես գործարարների և մասնագետների, սակայն ունեցավ մեծ ձեռքբերումներ ունեցավ աղքատների և փոքրամասնությունների շրջանում։ Նա ստացավ հրեաների քվեների 86 %, կաթոլիկների՝ 81 %, միության անդամների՝ 80 %, հարավայինների՝ 76 %, հյուսիսային քաղաքների սևամորթների՝ 76 %։
 
====Գերագույն դատարանի պայքարը և պաշտոնավարման երկրորդ շրջանը====
 
Ռուզվելտի պաշտոնավարման երկրորդ ժամկետում [[Գերագույն դատարան]]ը գտնվում էր նրա ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ դադարեցրեց նրա ծրագրերից շատերը, այդ թվում ԱԱՎԱ-ն։ Դատարանի առավել պահպանողական անդամները կողմ էին [[Լոքների դարաշրջան]]ի սկզբունքներին, որոնց արդյունքում Ազատության մասին պայմանագրի հիման վրա տնտեսական ոլորտի բազմաթիվ կանոնակարգեր չեղյալ հայտարարվեցին<ref>{{cite journal|last1=Kalman|first1=Laura|title=The Constitution, the Supreme Court, and the New Deal|journal=The American Historical Review|date=October 2005|volume=110|issue=4|pages=1052–1080|doi=10.1086/ahr.110.4.1052}}</ref> ։ 1937 թվականին Ռուզվելտն առաջարկում է Դատական ընթացակարգերի բարեփոխումների մասին օրինագիծ, որը թույլ էր տալիս նախագահին ստուգել յուրաքանչյուր 70 տարին լրացած [[դատական մարմին]]ների արդարության աստիճանը. 1937 թվականին կար վեց 70 տարին լրացած [[վճռաբեկ դատարան]]։ 1869 թվականին Դատական մարմինների մասին ակտի ընդունումից հետո դատավորների թիվը սահմանվեց ինը և ԱՄՆ-ի պատմության մեջ [[Կոնգրես]]ը դատավորների թվաքանակը փոխել է վեց անգամ{{sfn |Smith|2007|pp= 379–382}}։ Ռուզվելտի «Դատական փաթեթավորում» ծրագիրը իր իսկ կուսակցության կողմից՝ փոխնախագահ Գառների գլխավորությամբ, հանդիպեց ընդդիմության{{sfn|Burns|1956|p=312}}։ [[Լիբերալ]]ների և [[պահպանողական]]ների երկկուսակցական կոալիցիան դեմ է քվեարկում օրինագծին և գլխավոր դատախազ [[Չարլզ Էվանս Հյուզ]]ը, խախտելով [[նախադեպ]]ը, հրապարակային չեղարկում է օրենքը։ Օրինագծի ընդունման ցանկացած հնարավորություն վերջնականապես վերացավ 1937 թվականի հուլիսին [[Սենատ]]ում մեծամասնության ղեկավար [[Ժոզեվ Թեյլորի Ռոբինս]]ի մահից հետո{{sfn |Smith|2007|pp= 384–389}}։
 
Սկսած 1937 թվականի [[Վեսթ Քոսթ Հոթել Քո]]ն ընդդեմ Փարիշի գործից դատարանը սկսեց առավել բարենպաստ դիրքորոշում ունենալ տնտեսական կանոնակարգերի վերաբերյալ։ Նույն տարում Ռուզվելտը նշանակում է Գերագույն դատարանի անդամներին և սկսած 1941 թվականից ինը դատավորներից յոթին նշանակում էր Ռուզվելտը{{Efn |The two Justices who Roosevelt did not originally appoint to the Court were [[Harlan Fiske Stone]] and [[Owen Roberts]] However, in 1941, Roosevelt elevated Stone to the position of Chief Justice.}}<ref name="leuch">{{cite news|last1=Leuchtenburg|first1=William E.|title=When Franklin Roosevelt Clashed with the Supreme Court – and Lost|url=http://www.smithsonianmag.com/history/when-franklin-roosevelt-clashed-with-the-supreme-court-and-lost-78497994/?all|accessdate=1 March 2016|publisher=Smithsonian Magazine|date=May 2005}}</ref>.։ Փարիշի գործից հետո դատարանը իր ուշադրությունը կենտրոնացրեց այն տնտեսական կանոնակարգերի վրա, որոնք ուղղված էին քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը<ref>Leuchtenburg, E. (1996). The Supreme Court Reborn: The Constitutional Revolution in the Age of Roosevelt. Oxford University Press. {{ISBN|0-19-511131-1}}</ref>։ Ռուզվելտի կողմից Գերագույն դատարանում նշանակված դատավորներից չորսը՝ [[Ֆելիքս Ֆրենկֆուրտ]]ը, [[Ռոբերտ Հ. Ջեքսոն]]ը, [[Ուգո Բլեք]]ը, [[Ուիլյամ Օ.Դուգլաս]]ը պետք է մեծ ազդեցություն ունենային դատական իրավասության վերակազմակերպման մեջ<ref name="jblake1">{{cite news|last1=Blake|first1=John|title=How FDR unleashed his Supreme Court 'scorpions'|url=http://www.cnn.com/2010/POLITICS/12/14/FDR.supremecourt/index.html|accessdate=10 October 2017|publisher=CNN|date=14 December 2010}}</ref><ref name="belknap">{{cite book|last1=Belknap|first1=Michal|title=The Vinson Court: Justices, Rulings, and Legacy|date=2004|publisher=ABC-CLIO|pages=162–163|url=https://books.google.am/books?id=oeFRJj8dVAUC&dq=vinson+court&source=gbs_navlinks_s|accessdate=3 March 2016}}</ref>։
Տող 189 ⟶ 188՝
Ռուզվելտի պաշտոնավարման առաջին շրջանի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնությունը Լավ հարևանության քաղաքականությունն էր, ըստ որի [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] վերանայում էր իր քաղաքականությունը [[Լատինական Ամերիկա]]յի նկատմամբ։ 1923 թվականին [[Մոնրոյի դոկտրին]]ի ընդունումից հետո ԱՄՆ-ը հաճախ էր միջամտում Լատինական Ամերիկայի ներքին գործերին, իսկ 1898 թվականին [[Իսպանա-ամերիկյան պատերազմ (1898)|Իսպանա-ամերիկյան պատերազմի]] ավարտից հետո սկսված [[«Բանանային պատերազմ»|«Բանանային պատերազմի»]] ընթացքում ԱՄՆ-ն շրջափակում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Այն բանից հետո, երբ Ռուզվելտը զբաղեցնում է պաշտոնը, նա դուրս է բերում ամերիկյան զորքերը [[Հայիթի|Հաիթիից]], իսկ [[Կուբա]]յի և [[Պանամա]]յի հետ կնքում նոր պայմանագրեր։ 1933 թվականի դեկտեմբերին Ռուզվելտը ստորագրում է պետությունների իրավունքների և պարտականությունների մասին [[Մոնտեվիդեոյի կոնվենցիա]]ն՝ հրաժարվելով Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին միակողմանիորեն միջամտելու իրավունքից{{Sfn|Leuchtenburg|1963|pp=203–10}}։ Ռուզվելտը նաև կարգավորեց հարաբերությունները Խորհրդային Միության հետ, որին Նահանգները հրաժարվել էր ճանաչել 1920 թվականին{{sfn|Smith|2007|pp=341–343}}։ Ռուզվելտը հույս է հայտնում վերանայել [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի արդյունքում ձևավորված [[Ռուսաստան]]ի ռազմական պարտքը և հաստատում է առևտրային հարաբերություններ, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվում և «շուտով երկու ժողովուրդները հիասթափվում են այդ համաձայնությունից»{{sfn|Doenecke|Stoler|2005|p=18}}։
 
[[Վուդրո Վիլսոն]]ի վարչակազմի կողմից [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան պայմանագրի]] չվավերացումը պայմանավորված էր արտաքին քաղաքականությունում մեկուսացվածության գերակայությամբ։ Ռուզվելտը և պետքարտուղար [[Քորդել Հուլ]]ը գործում էին մեծ զգուշավորությամբ՝ ավելի չսրելու համար մեկուսացվածությունը։ 1930-ական թվականների կեսերին անջատողական շարժումը աջակցություն ստացավ սենատոր [[Ջերալդ Նա]]յի և ուրիշների կողմից, որոնց հաջողվեց կանգնեցնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս զենքի վաճառքը{{sfn|Burns|1956|p=254}}։ Այս ամենը վերածվեց Չեզոքության մասին ակտի. նախագահը խնդրեց, սակայն մերժվեց այն դրույթը, որով նախագահն իրավասություն կունենար զենք վաճառել ագրեսիայի ենթարկվածներին{{sfn|Burns|1956|p=255}}։ Կենտրոնանալով ներքին քաղաքականության վրա՝ 1930-ական թվականների կեսերին Ռուզվելտը մեծապես համաձայնվեց Կոնգրեսի չմիջամտելու քաղաքականության հետ{{sfn|Smith|2007|pp=417–418}}։ Այդ նույն ժամանակ, [[Բենիտո Մուսոլինի]]ի ղեկավարությամբ [[Ֆաշիստական Իտալիա]]ն պարտության է մատնում [[Եթովպիա]]յին և միավորվում [[Ադոլֆ Հիտլեր]]ի կողմից ղեկավարվող [[Նացիստական Գերմանիա]]յին աջակցելու համար գեներալ [[Ֆրանցիսկո Ֆրանկո]]յին և իսպանական քաղաքացիական պատերազմում ազգայնական շարժմանը{{Sfn|Dallek|1995|p=180}}։ Երբ 1937 թվականին [[Ճապոնիա]]ն ներխուժեց [[Չինաստան]], վերջինիս Ռուզվելտը անհրաժեշտ օգնություն չկարողացավ տրամադրել{{Sfn|Dallek|1995|pp=146–147}}, չնայած նախկինի կոտորածի{{sfn|Leuchtenburg|2015|pp=188–90}} ։
[[File:FDR-George-VI-Potomac-June-9-1939-2-detail-crop.jpg|thumb|Ռուզվելտը Թագավոր Ջորջ VI-i և թագուհի Ելիզավետի հետ (1939 թվականի հունիսի 9)]]