«Վարդանակերտի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 28.
}}
 
'''Վարդանակերտի ճակատամարտ''', արաբական զորքի կրած ամենածանր պարտություններից մեկն է։ Հայերը, ցանկանալով ապստամբություն բարձրացնել, դիմում են [[Բյուզանդիա]]յի օգնությանը։ Սակայն ճանապարհին նրանց հետաապնդում էր արաբական պատժիչ զորքը։ 702 թվականին, Վարդանակերտ ավանում, հայերը բանակ դրեցին։ Ցուրտ ձմռան գիշեր էր, երբ հայերը հարձակվեցին արաբական զորքի վրա, որը ցրտից կորցրել էր իր մարտունակությունը։ Սարսափահար արաբական զորքը ցանկացավ սառցակալած [[Արաքս]] գետի վրայով փախուստի դիմել, բայց սառույցը կոտրվեց՝ խեղդելով արաբական զորքին, ինչն էլ ավելի կատարյա դարձրեց կոտորածի տեսարանը։ Միայն 300 հոգի փրկվեցին՝ Սյունյաց Շուշանիկ իշխանուհու բարեհոգության շնորհիվ։շնորհիվ<ref name="ՄՀ2—1">{{Cite book|title=«Մեր հաղթանակները», հատոր Բ|last=|first=|publisher=«Նորավանք» հրատարակչություն|year=2009|isbn=|location=Երևան|pages=141-144}}</ref>։
 
== Նախապատմություն ==
Թեոդորոս Ռշտունուն հաջորդել են [[Համազասպ Դ Մամիկոնյան|Համազասպ]] և [[Գրիգոր Ա Մամիկոնյան|Գրիգոր Մամիկոնյանները]], որոնց կառավարման տարիներին Հայաստանն ապրել է ինքնավար և խաղաղ ստեղծագործական կյանքով։ Հայոց իշխան [[Աշոտ Բ Բագրատունի|Աշոտ Բագրատունին]] (իշխել է [[685]]-[[689]]) զոհվել է արաբ-բյուզանդական նվաճողների դեմ մարտում։ Նրան հաջորդել են նախ [[Ներսեհ Կամսարական]]ը ([[689]]-[[693]]), ապա՝ [[Սմբատ Զ Բագրատունի|Սմբատ Բյուրատյան Բագրատունին]] ([[693]]-[[726]])։ [[695]] թվականին ներխուժելով Հայաստան՝ արաբական զորքերը Սմբատ Բագրատունուն հարկադրել են ճանաչել խալիֆայության գերիշխանությունը։ [[701]] թվականին արաբները վերջնականապես նվաճել են [[Հայաստան]]ը, [[Վիրք]]ը և [[Աղվանք]]ը՝ դրանցից կազմելով Արմինիա վարչամիավորը՝ արաբ ոստիկանի գլխավորությամբ։ Սա վարել է հայ նախարարներին պետական և քաղաքական կյանքից արտամղելու բռնի քաղաքականություն։ Հայ ազնվականները, չհամակերպվելով, համառ պայքարել են Հայաստանի ինքնիշխանության և իրենց ավանդական իրավունքների վերականգնման համար։
 
Նորաստեղծ Արմինիա կուսակալության առաջին ոստիկան Աբդուլլահը հարկային ճնշումներ և կրոնական հալածանքներ է սկսում, ինչպես նաև մեր նախարարական տոհմերը ոչնչացման ծրագիր մշակում: Արաբ ոստիկանի այս նպատակաները հայտնի են դառնում հայերին, և սպարապետ Սմբատ Բագրատունին նախարարների ժողով է հրավիրավում, որը ընթացքում քննվում էին ոստիկանի նպատակաները կասեցնոլւ միջոցները:
 
{{քաղվածք|Երբ Մահմետ զորավարը Ասորիք գնաց, Հայոց աշխարհի վրա իրեն փոխարեն իշխան թողեց իսմայելացի մեկին: Սա վատ խորհուրդ հղացավ` Հայոց աշխարհից նախարարական ազատախումբ տոհմերը, իրենց հեծյալներով հանդերձ, մեջտեղից վերացնել: Նրա նենգ խորհուրդն անմիջապես հայտնի դարձավ Սմբատին, որը Բագրատունի տոհմից էր, և այլ նախարարների ու նրանց հեծյալներին: Երբ նա իմացավ դավադրությունը, իր մոտ կանչեց ազատանի դասից տոհմակիցներին՝ Աշոտ իշխանի որդի Սմբատին, Թեոդորոս իշխանի որդի Վարդին, իր եղբորը՝ Աշոտին և այլ նախարարների: Խորհում էր հնար գտնել, որով կարելի կդառնար իրենց անձերը փրկել: Վերջապես խորհրդաժողովը որոշեց հեռանալ երկրից և գնալ հունաց թագավորի մոտ։|Ղևոնդ, Պատմություն, գլուխ Է}}
 
Գաղտնի ժողովից հետո Վասպուրականի նախարարներից մի քանիսը մեկնում են իրենց տեղերը, իսկ Սմբատ սպարապետն իր 2 հազար հեծյալներով ուղևորվում է դեպի [[Ակոռի]]։ Աբդուլլահն այս ամենը նկատելով՝ Նախիջևանում գտնվող ավելի քան 5 հազարանոց կայազորի գլուխն անցած` սկսում է հետապնդել հայոց սպարապետի զորքին:
 
== Ճակատամարտ ==
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
* [https://drive.google.com/open?id=1Z9qoDzO7pbKNTNIVZ6tubPpdqffQr2zs Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1967։ էջ 371-375]
* [https://drive.google.com/open?id=1q2KqKV0rR5ac3VxxdaA_VxjTQiV0wSDd Հ․ Գ․ Ժամկոչյան, Ա․ Գ․ Աբրահամյան, Ս․ Տ․ Մելիք-Բախշյան, Ս․ Պ․ Պողոսյան «Հայ ժողովրդի պատմություն․ սկզբից մինչև XVIII դարի վերջ», էջ 387-390]
 
[[Կատեգորիա:Ճակատամարտեր Հայաստանում]]