«Նարինջ (պտուղ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}} '''Նարինջ''' նարնջի ծառի պտուղ<ref name="ЭСБЕ">{{ВТ-ЭСБЕ|Апельсин}}</ref><ref>Апельс...»:
(Տարբերություն չկա)

18:21, 20 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Նարինջ (պտուղ)

Նարինջ նարնջի ծառի պտուղ[1][2]։ Իրենից ներկայացնում է բազմափունջ պտուղ։ Ծածկված է թչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ[1]։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից[3]։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար հումք է հանդիսանում։ Պարունակում է մինչև 12% շաքարավազ, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50— 65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։ Կեղևը պարունակում է շուրջ 2% եթերայուղեր[3] ։ Մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Апельсин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Апельсин // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Большая Советская Энциклопедия. Под ред. А. Ф. Ахабадзе, А. Л. Грекулова. 1976.
  3. 3,0 3,1 Апельсин // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գրականություն

  • Артюшенко З. Т., Фёдоров Ал. А. Атлас по описательной морфологии высших растений. Плод / АН СССР; Бот. ин-т им. В. Л. Комарова. — Л.: Наука (Лен. отд.), 1986. — С. 81, 97. — 392 с.