«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.

=== Հայկական գավառներ ===
19-րդ դարի ընթացքում Ռուսական կայսրությանը գերազանցապես միացել էին Արևելյան Հայաստանի գավառները: Թեև ռուսները 1828-29 և 1877-78 թվականներին հաջող հաղթանակներ կարողացան տանել Արևմտյան Հայաստանում, սակայն Էրզրումը, Վանը, Մուշը և Բայազետը շարունակեցին մնալ Օսմանյան կայսրության տարածքում: Էրզրումի վիլայեթը մասամբ ընդգրկում էր Այրարատ նահանգի որոշ գավառներ:

Պատմական Հայաստանի արևելյան նահանգները 8-ն էին՝ [[Տայք]]ը, [[Գուգարք նահանգ|Գուգարքը]], [[Ուտիք]]ը, [[Արցախ նահանգ|Արցախը]], [[Սյունիք (նահանգ)|Սյունիքը]], [[Այրարատ]]ը, [[Փայտակարան]]ը, [[Պարսկահայք]]ը: Վերջին երկուսը Մեծ Հայքից վերջնականապես անջատվել էին դեռ [[Հայաստանի առաջին բաժանում|387 թվականի բաժանման]] ժամանակ, և այլևս չէին ընդգրկվել հայկական պետականությունների կազմում. դրա պատճառը տեղի՝ խիստ սակավաթիվ հայ բնակչությունն էր: 17-րդ դարի ընթացքում հայերի մի ստվար զանգված Արարատյան դաշտից վերաբնակեցվում է Պարսկահայքի տարածքում՝ Ուրմիո լճի արևմտյան ափերին, սակայն դա մինչ օրս մնում է Իրանի կազմում: Փայտակարանի մեծագույն մասն ամփոփված էր [[Բաքվի նահանգ]]ում: Մյուս վեց նահանգ-աշխարհները տեղաբաշխված էին վարչաքաղաքական հետևյալ միավորների մեջ՝

{| class="wikitable"

! Պատմական Հայաստանի «աշխարհներ» !! Ռուսական կայսրության նահանգներ !! Գավառների անուններ

| [[Այրարատ]] (22 գավառ) || [[Երևանի նահանգ]]
[[Կարսի մարզ]] || [[Ալեքսանդրապոլի գավառ|Ալեքսանդրապոլի]], [[Երևանի գավառ|Երևանի]], [[Էջմիածնի գավառ|Էջմիածնի]], [[Սուրմալուի գավառ|Սուրմալուի]]
[[Կաղզվանի գավառ|Կաղզվանի]], [[Կարսի գավառ|Կարսի]]

| [[Արցախ նահանգ|Արցախ]] (12 գավառ) || [[Ելիզավետպոլի նահանգ]] || [[Շուշիի գավառ|Շուշիի]], [[Ջաբրայիլի գավառ|Ջաբրայիլի]], [[Ջևանշիրի գավառ|Ջևանշիրի]]

| [[Գուգարք նահանգ|Գուգարք]] (13 գավառ) || [[Կարսի մարզ]]
[[Թիֆլիսի նահանգ]] || [[Արդահանի գավառ|Արդահանի]]
[[Ախալցխայի գավառ|Ախալցխայի]], [[Ախալքալաքի գավառ|Ախալքալաքի]], [[Բորչալուի գավառ|Բորչալուի]]

| [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] (12 գավառ) || [[Երևանի նահանգ]]
[[Ելիզավետպոլի նահանգ]] || [[Նոր Բայազետի գավառ|Նոր Բայազետի]], [[Շարուր-Դարալագյազի գավառ|Շարուր-Դարալագյազի]]
[[Զանգեզուրի գավառ|Զանգեզուրի]]

| [[Տայք]] (8 գավառ) || [[Կարսի մարզ]]
[[Բաթումի մարզ]]|| [[Օլթիի գավառ|Օլթիի]]
[[Արդվինի գավառ|Արդվինի]]

| [[Ուտիք]] (8 գավառ) || [[Ելիզավետպոլի նահանգ]] || [[Ելիզավետպոլի գավառ|Ելիզավետպոլի]], [[Ղազախի գավառ|Ղազախի]], [[Շուշիի գավառ|Շուշիի]], [[Ջաբրայիլի գավառ|Ջաբրայիլի]], [[Ջևանշիրի գավառ|Ջևանշիրի]]

== Բնակչություն ==
1897 թվականին Ռուսական կայսրությունում անցկացվեց մարդահամար, որի արդյունքները տպագրվեցին 1905 թվականին<ref>[http://www.demoscope.ru/weekly/ssp/emp_lan_97_uezd.php?reg=0 Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России]</ref>: