«Ձկնավաճառի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
Վասպուրականի անջատումից առաջ Յուսուֆը խալիֆից հարկերը հավաքելու իրավունք էր ձեռք բերել, որը Հայաստանի ներքին գործերին միջամտելու առիթ էր։ Յուսուֆն այդ իրավունքն ստանալուց հետո գալիս է Հայաստան և սպառնում հայոց [[Սմբատ Ա Բագրատունի|Սմբատ Ա]] թագավորին պատերազմով, եթե նա չտա խալիֆին տրվող հարկերը։ Սմբատը, որը պատրաստ չէր պատերազմ սկսել [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] դեմ, համաձայնվում է Յուսուֆի հետ և կաթողիկոս [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցուն]] ուղարկում Յուսուֆի մոտ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Սակայն կաթողիկոսի միջնորդությունը հայերի համար անօգուտ է լինում, և Յուսուֆը նրան շղթայակապ բանտ է գցում։
 
{{քավածքքաղվածք|Ատրպատականի թագավորը շատ կարևոր էր համարում Աշոտ սպարապետի անձնատուրությունը՝ Սմբատին հարվածելու տեսակետից։ Գուցե հենց այս դեպքի ազդած բավարարության զգացմունքի տակ էր, որ նա բանտից ու կապանքից ազատեց Հովհաննես կաթողիկոսին։ Տառապագիր հոգևոր պետը չմնաց Դվինում, ուր իր աթոռն էր, այլ հալածական գնաց թափառելու քաղաքից քաղաք, մինչև որ հասավ Աղվանից երկրի հյուսիսարևելյան մասը, Կովկասյան լեռների մոռտ, ուր հյուրընկալություն գտավ Սահակ իշխանի և Ատրներսեհ թագավորի մոտ, «զի,- ասում է նա,- և նոքա ի ժողովրդենէ մերմէ և խաշն արօտի մերոյ էին»<ref>Յովհ. կաթողիկոս, եր. 273-274</ref>։|Լեո «Հայոց Պատմություն» երկրորդ հատոր, էջ 543}}
 
 
 
== Ճակատամարտ ==