«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 99.
=== Արդյունաբերություն ===
{{Հիմնական|Կապիտալիզմի զարգացումն Անդրկովկասում}}
Ալեքսանդր II կայսեր իշխանության շրջանում (1855-1881) սկսեցին զարգանալ բուրժուական հարաբերությունները։ Կապիտալիզմը զարգանում էր նաև Անդրկովկասում։ Ձեռքի աշխատանքն աստիճանաբար սկսել էր մեքենայացվել, կարգավորվել էին խճուղային ճանապարհներ, նորույթ էր երկաթուղիների կառուցումը։ 1883 թվականին սկսեց գործել Բաքու-Թիֆլիս-Բաթում, իսկ 1899 թվականին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղին։ 1901 թվականին Ալեքսանդրապոլը կապվեց Երևանի հետ։ Դրա շնորհիվ Ռուսաստանից ներմուծվում էր արդյունաբերական արտադրանք, իսկ Անդրկովկասից ու Հայաստանից տարվում էր գյուղատնտեսական ապրանք. Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքների առևտրական շրջանառությունը դարի վերջին տասնամյակներին 1860-ական թվականների համեմատությամբ աճեց ավելի քան երեք անգամ։ Աճեց նաև հացահատիկի, բամբակի, գինու, կոնյակի, մետաքսի, ծխախոտի, բրդի, չոր մրգի առևտուրն ու արտահանումը։
 
Լեռնային ռելիեֆ ունեցող Հայաստանում արդյունաբերության գլխավոր ճյուղը պղնձի և աղի արտադրությունն էր։ Առաջինի կենտրոններն էին Լոռու հյուսիսն ([[Բորչալուի գավառ]]) ու Սյունիքի հարավը ([[Զանգեզուրի գավառ]])։ Միայն վերջինում եթե 1870-1900 թվականներին պղնձի արտադրությունը 13 000 փութից հասավ 71 000-ի։ Հետագայում՝ [[առաջին աշխարհամարտ]]ի նախօրյակին, այդ թիվը հասցվեց համառուսաստանյան պղնձի պահանջարկի 17 տոկոսը (մոտ 350 հազար փութ)։ Աճեց նաև աղի արտադրությունը. մշակվում էին նաև Երևանի նահանգի ([[Կողբ (Թուրքիա)|Կողբ]]-Սուրմալու, [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]]) և Կարսի մարզի ([[Կաղզվան]]ի) աղահանքերը։ [[Արարատյան դաշտ]]ում բացվեցին բամբակի, [[Շուշի]]ում և [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանում]] մետաքսի, [[Երևան]]ում՝ գինու, կոնյակի, [[Ալեքսանդրապոլ]]ում՝ կաշվի մշակման և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։ [[Թիֆլիս]]ի թեթև և սննդի արդյունաբերության մեջ մեծ էր հայ ձեռնարկատերերի տեսակարար կշիռը։
 
Անդրկովկասի հայաշատ և հայկական քաղաքներ (1897 թվական).
{| class="wikitable sortable"
|-
! Քաղաք !! Հայերի թիվը !! Տոկոսներով !! Ընդհանուր թիվը !! Քաղաք !! Հայերի թիվը !! Տոկոսներով !! Ընդհանուր թիվը
|-
| [[Թիֆլիս]] || 47,133 ||29.5% || 159,590 || [[Սիղնաղ]] || 2,536 ||28.2% || 8,994
|-
| [[Բաքու]] || 19,099 ||17.1% || 111,904 || [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևան]] || 2,263 ||25.7% || 8,790
|-
| [[Ելիզավետպոլ]] || 12,055 ||35.9% || 33,625 || [[Նոր Բայազետ]] || 8,094 ||95.4% || 8,486
|-
| [[Ալեքսանդրապոլ]] || 21,771 ||71.1% || 30,616 || [[Արդվին]] || 4,646 ||65.5% || 7,091
|-
| [[Երևան]] || 12,523 ||43.2% || 29,006 || [[Ախալքալաք]] || 4,136 ||76.1% || 5,440
|-
| [[Բաթում]] || 6,839 ||24.0% || 28,508 || [[Վաղարշապատ]] || 4,996 ||94.9% || 5,267
|-
| [[Շուշի]] || 14,420 ||55.7% || 25,881 || [[Շուլավեր (Շահումյան)|Շուլավեր]] || 4,045 ||88.9% || 4,553
|-
| [[Շաքի (քաղաք)|Նուխի]] || 4,186 ||16.9% || 24,734 || [[Իգդիր]] || 3,934 ||84.1% || 4,680
|-
| [[Կարս]] || 10,332 ||49.7% || 20,805 || [[Արդահան]] || 1,315 ||31.7% || 4,142
|-
| [[Շամախի]] || 2,515 ||12.6% || 20,007 || [[Օլթի]] || 1,056 ||44.5% || 2,373
|-
| [[Ախալցխա]] || 9,035 ||58.8% || 15,357 || [[Ղազախ (քաղաք)|Ղազախ]] || 802 ||45.4% || 1,769
|-
| [[Թելավ]] || 3,465 ||24.9% || 13,929 || [[Գորիս]] || 1,082 ||74.6% || 1,450
|-
| [[Կաղզվան]] || 3,913 ||37.2% || 10,518 || [[Թարթառ (քաղաք)|Թարթառ]] || 120 ||16.0% || 752
|-
| [[Գորի]] || 2,084 ||20.3% || 10,269 || [[Ջաբրայիլ]] || 228 ||43.9% || 520
|}
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի նախօրյակին խոշորացան հայկական քաղաքները. Երևանի բնակչությունը հասավ 32 հազարի, Ալեքսանդրապոլում՝ 35 հազարի, Շուշիում՝ 43 հազարի, Կարսում՝ 30 հազարի։ 1920-ական թվականներին Թբիլիսիի բնակչությունն անցավ 300 հազարը (այդ թվում՝ 100 հազար հայ)<ref>[http://www.ethno-kavkaz.narod.ru/rngeorgia.html Ethno-Caucasus, население Кавказа, республика Грузия, население Грузии]</ref>, Բաքվինը՝ 450 հազարը (այդ թվում՝ 167 հազար հայ)<ref>Всесоюзная перепись населения 1926 года, т. 14, Закавказская СФСР, г. Москва, 1929</ref>, իսկ Երևանինը՝ 67121, այդ թվում՝ 59838 հայ<ref>[http://www.ethno-kavkaz.narod.ru/rnarmenia.html Ethno-Caucasus: Армения ]</ref>:
 
== Զինանշաններ ==