«Ատոմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 37.186.99.72 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ԱշբոտՏՆՂ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Տարրական մասնիկ}}
Չկաաաաա
 
'''Ատոմ''', քիմիական տարրի հատկություններ ունեցող փոքրագույն մասնիկ։ Ցանկացած [[պինդ մարմին]], [[հեղուկ]], [[գազ]] կամ [[Պլազմա (ֆիզիկա)|պլազմա]] կազմված է չեզոք կամ [[Իոնացում|իոնացված]] ատոմներից։ Ատոմները շատ փոքր են. սովորաբար մոտ 100 [[պիկոմետր]] (մեկ մետրի տասը միլիարդերորդը)։
 
[[Դը Բրոյլի ալիք|Փոքր չափերի]] պատճառով ատոմների վաքագծի վերաբերյալ [[դասական ֆիզիկա]]յի կանխատեսումները նկատելիորեն սխալ են, ինչը պայմանավորված է [[Քվանտային մեխանիկա|քվանտային էֆեկտներով]]։ Ֆիզիկայի զարգմացման ընթացքում ատոմային մոդելները հիմնվել են քվանտային սկզբունքների վրա՝ ատոմի վարքագիծն ավելի լավ կանխատեսելու և բացատրելու համար։
 
Ցանկացած ատոմ կազմված է մեկ [[Միջուկ (ատոմ)|միջուկից]] և մեկ կամ ավելի [[էլեկտրոն]]ներից։ Միջուկը կառուցված է մեկ կամ ավել պրոտոններից և սովորաբար գրեթե նույն քանակությամբ [[նեյտրոն]]ներից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են [[նուկլոն]]ները։ Ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկն է։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները՝ չեզոք [[էլեկտրական լիցք]]։ Եթե ատոմում էլեկտրոնների և պրոտոնների թիվը հավասար է, ուրեմն այն էլեկտրականապես չեզոք է։ Եթե ատոմում պրոտոնների համեմատ կան ավել կամ պակաս էլեկտրոններ, ուրեմն այն համապատասխանաբար բացասական կամ դրական լիցք ունի և կոչվում է [[իոն]]։
 
Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են [[էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] ուժի միջոցով։ Պրոտոնները և նեյտրոնները միջուկում կապված են [[միջուկային ուժեր]]ով, որոնք սովորաբար ավելի ուժեղ են էլեկտրամագնիսական ուժերից և չեզոքացնում են դրական լիցք ունեցող պրոտոնների միջև եղած վանող ուժերին։ Որոշակի պայմաններում վանող էլեկտրամագնիսական ուժը կարող է միջուկային ուժերից ուժեղ դառնալ, ինչի հետևանքով միջուկից կարող են նուկլոններ հեռանալ (այս [[Ռադիոակտիվություն|միջուկային տրոհման]] արդյունքում առաջանում է այլ քիմիական տարր)։
 
Ատոմում պրոտոնների քանակով է պայմանավորված թե ինչ քիմիական տարրի ատոմ է այն. օրինակ՝ [[պղինձ|պղնձի]] բոլոր ատոմները ունեն 29 պրոտոն, իսկ նեյտրոնների թվով պայմանավորված է թե քիմիական տարիի որ իզոտոպից է ատոմը։ Էլեկտրոնների քանակը ազդեցություն ունի ատոմի էլեկտրամագնիսական հատկությունների վրա։ [[Քիմիական կապ]]երի միջոցով ատոմները կարող են [[քիմիական միացություններ]] կազմել, ինչպես օրինակ [[մոլեկուլ]]ները։
 
== Ատոմային տեսության պատմություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ատոմ» էջից