«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
{{main|Վահանանց պատերազմ}}
 
482-484 թվականերին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացրացնում [[Սասանյան Պարսկաստան]]ի ու նրա կրոնափոխության քաղաքականության դեմ: Հայ նախարարները [[Դվին]]ում կառավարություն են կազմում, մարզպան է նշանակվում [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]], նրան կոչելով «Տանուտեր Հայոց», իսկ սպարապետ է նշանակվում [[Վահան Մամիկոնյան (պետական գործիչ)|Վահան ՄամիկոնյանինՄամիկոնյանը]]: Նրանց է միանում Վաղարշապատում գտնվող [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Մանդակունի]] կաթողիկոսը: Առաջին կարևոր գործն է լինում Դվինում զրադաշտական համայնքի վերացումը, որից հետո այն դարձնում են Մեծ Հայքի մայրաքաղաք: Այստեղ է տեղափոխվում նաև հայոց կաթողիկոսարանը: Հայերի կողմից փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-անոց զորքով կրկին ներխուժում է Հայաստան, բայց հայ ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ 400 հեծյալներով, Մասիս լեռան ստորոտում գտնվող [[Ակոռի]] գյուղի մոտ [[Ակոռիի ճակատամարտ (481)|հաղթում են պարսիկներին]], իսկ Ատրվշնասպ մարզպանը սպանվում է: Գարնանը պարսից [[Պերոզ]] արքան Հայաստան մեծ բանակ է ուղարկում: Սպարապետ Վահան Մամիկոնյանը հայկական 30.000 հոգուց կազմված զորքով Արտազ գավառի [[Ներսեհապատի ճակատամարտ|Ներսեհապատ]] գյուղի մոտ հաղթանակ է տանում պարսկական բանակի նկատմամբ: Տիզբոնում պատանդութունից Հայաստան է փախչում Վահան Մամիկոնանի կրտսեր եղբայր [[Վարդ Մամիկոնյան]]ը: Հայերը օգնության են դիմում վրաց Վախթանգ թագավորից: Հայ-վրացական միասնական բանակը զորապետ Միհրանի դեմ կռվում պարտություն է կրում: Այս ճակատամարտում զոհվում են [[Սահակ Բագրատունի (Հայոց մարզպան)|Սահակ Բագրատունին]]ին, [[Վասակ Մամիկոնյան]]ը և ուրիշներ: Վահան Մամիկոնյանը մնացյալ զորքով ամրանում է [[Տայք]]ում: Հայաստան եկած Միհրանը հաշտություն է առաջարկում, սակայն նրան շուտով ետ են կանչում Պարսկաստան: Վահան Մամիկոնյանը զորքով վերադառնում է [[Այրարատ]], գնում Դվին, հռչակվում Հայոց մարզպան և «Տանուտեր Հայոց»: 483 թվականի գարնանը պարսկական բանակն [[Ատրպատական]]ից ներխուժում է Հայաստան՝ հասնելով [[Արտաշատ]]: Վահան Մամիկոնյանի զորքը կրկին ապաստանում է [[Տայք]]ում և [[Խաղտիք]]ում: Պարսից բանակը հասնում է Վահանի ետևից, սակայն հեփթաղների հարձակման պատճառով, թողնում են Տայքն ու ուղևորվում Վրաստան՝ Շապուհ զորավարին թողնելով Հայաստանում որպես մարզպան: Հայերն Արշամունիրք գավառի Երեզ գյուղի մոտ պարտության են մատնում պարսիկներին: 484 թվականին Միջին Ասիայում հոներն ու հեփթաղները հաղթում են պարսիկներին, որի արդյունքում Պերոզը սպանվում է: Դրանից հետո Վահան Մամիկոնյան վերադառնում է [[Այրարատ]]՝ բարելավելով և հզորացնելով հայկական բանակը:
 
== Պայմանագրի կնքում ==