«Ջևանշիրի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 417 բայտ ,  1 տարի առաջ
Removed redirect to Ջիվանշիրի գավառ
(Վերահղվում է դեպի Ջիվանշիրի գավառ)
Պիտակ: Նոր վերահղում
 
(Removed redirect to Ջիվանշիրի գավառ)
Պիտակ: Վերահղման վերացում
{{Տեղեկաքարտ Վարչական միավոր
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ջիվանշիրի գավառ]]
|գույն1 = {{գույն|Ռուսական կայսրություն}}
|հայերեն անվանում = Ջևանշիրի գավառ
|բնօրինակ անվանում = Джеванширский уезд
|զինանշան = Coat of Arms of Yelizavetpol Governorate.png
|զինանշանի նկարագրում = [[Ելիզավետպոլի նահանգի զինանշան]]ը
|դրոշ =
|դրոշի նկարագրում =
|երկիր = Ռուսական կայսրություն
|հիմն =
|կարգավիճակ = [[Գավառ (վարչական միավոր)|գավառ]]
|մտնում է = [[Ելիզավետպոլի նահանգ]]
|ներառում է = 35 համայնք
|վարչական կենտրոն = [[Թարթառ (քաղաք)|Թարթառ]]
|խոշորագույն քաղաք =
|խոշոր քաղաքներ =
|կազմավորման թվական = 1869
|ղեկավար =
|ղեկավարի պաշտոն =
|ղեկավար2 =
|ղեկավարի պաշտոն2 =
|ՀՆԱ =
|ՀՆԱ-ի թվական =
|տեղը ըստ ՀՆԱ-ի =
|ՀՆԱ մեկ շնչի հաշվով =
|տեղը ըստ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով =
|լեզու = [[Հայերեն]], [[Ադրբեջաներեն|թաթարերեն]], [[ռուսերեն]]
|լեզուներ =
|բնակչություն = 72 719
|մարդահամարի թվական = 1897
|տոկոսը բնակչությունից =
|տեղը ըստ բնակչության =
|խտություն =
|տեղը ըստ խտության =
|ազգային կազմ = [[հայեր]] (27 %), [[կովկասյան թաթարներ]], [[թուրքեր]] և [[քրդեր]] (73 %)
|կրոնական կազմ = {{Դրոշ|Հայ առաքելական եկեղեցի}}
|տարածք = 5,483
|տոկոսը տարածքից =
|տեղը ըստ տարածքի =
|առավելագույն բարձրություն =
|միջին բարձրություն =
|նվազագույն բարձրություն =
|լայնք =
|երկայնք =
|միավորը երկրի քարտեզին = Elisabethpol Governorate Dzhevanshirsky uezd.svg
|քարտեզի չափ =
|վարչական միավորի քարտեզ =
|պատմական շրջան = [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ]]<br>([[Մարտակերտի շրջան|Մարտակերտ]] և [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյան]])<br> [[Ուտի Առանձնակ]]<br>([[Բարդայի շրջան|Բարդա]] և [[Թարթառի շրջան|Թարթառ]])
|ժամային գոտի =
|հապավում =
|ISO =
|FIPS =
|հեռախոսային կոդ =
|փոստային ինդեքսներ =
|Ինտերնետ-դոմեն =
|ավտոմոբիլային կոդ =
|կայք =
|վիքիպահեստում =
|ծանոթագրություններ =
}}
'''Ջևանշիրի գավառ''', վարչաքաղաքական միավոր [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կազմում։ Ձևավորվել է 1869 թվականին՝ [[Շուշիի գավառ]]ի բաժանմամբ՝ նորաստեղծ [[Ելիզավետպոլի նահանգ]]ի կազմում։ Գավառի կենտրոնը [[Թարթառ (քաղաք)|Թարթառ]] երկաթուղային կայարանն էր։
 
Ջևանշիրի գավառը հյուսիսից սահմանակցում էր [[Ելիզավետպոլի գավառ|Ելիզավետպոլի]], հարավից՝ [[Շուշիի գավառ|Շուշիի]], հյուսիս-արևելքից՝ [[Արեշի գավառ|Արեշի]] գավառներին: Արևմուտքում գավառը սահմանակցում էր [[Երևանի նահանգ]]ին:
 
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի]] և [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի]], ինչպես նաև՝ Ադրբեջանի [[Բարդայի շրջան|Բարդա]]յի և [[Թարթառի շրջան|Թարթառ]]ի շրջանները:
 
== Անվանում ==
«[[Ջիվանշիր]]» անվանումը հասնում է մինչև վաղ միջնադարյան շրջան, երբ [[Գարդման (գավառ)|Գարդմանը]], [[Արցախ նահանգ|Արցախն]] ու [[Առան]]ը կառավարվում էին աղվանից միապետերի կողմից: Արքաներից մեկի անունը եղել է [[Ջիվանշիր]] (637/642-683): [[Միջին պարսկերեն]]ից թարգմանվում է իբրև «երիտասարդ առյուծ»: Իրականում «Ջևանշիր» անունը երևէ կապ չունի միջնադարյան Աղվանքի արքայի հետ, այլ այդպես է կոչվել թյուրքալեզու ցեղը, որի ներկայացուցիչներից երկուսը՝ Փանահ-Ալին (1747-1763) և Իբրահիմը (1763-1806), եղել են [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] խաները: Ավելի ուշ այդպես կոչվել է Թարթառ գետի դաշտավայրային հատվածը: Նույն գետի լեռնային հովիտը հայտնի էր «Ջրաբերդ» անվամբ, որտեղ ուշ միջնադարում ձևավորվել էր [[Ջրաբերդի մելիքություն|համանուն մելիքություն]]:
 
== Պատմություն ==
Գավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով [[Շուշիի գավառ]]ից (1806-1840)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] (1747-1806), ապա [[Ղարաբաղի գավառ|Ղարաբաղի (Շուշիի) գավառ]]ի մեջ: Այդպիսով, Արցախը [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]] միացել էր ավելի քան 20 տարի [[Թուրքմենչայի պայմանագիր|Թուրքմենչայի պայմանագրից]] առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի:
 
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ: 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]] և [[Կասպիական մարզ]]: Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին: 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են [[Շամախիի նահանգ|Շամախու]] (1846-1859) և [[Դերբենդի նահանգ|Դերբենդի]] (1846-1860) նահանգները: 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ [[Բաքվի նահանգ]]ը (1859-1918) և [[Դաղստանի մարզ]]ը (1860-1918): Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ [[Ելիզավետպոլի նահանգ]]ը (1868-1918), որի մեջ են միավորվում [[Ղազախի գավառ|Ղազախի]] և [[Ելիզավետպոլի գավառ|Ելիզավետպոլի]] գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից: 1873 թվականին Շուշիի գավառից անջատվում է նաև [[Ջաբրայիլի գավառ]]ը:
 
1918-1920 թվականներին Ջիվանշիրի գավառը համարվել է վիճելի տարածք [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]] և [[Մուսավաթական Ադրբեջան]]ի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է [[Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանի]] կազմ, մեջտեղի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում:
 
== Բնակչություն ==
1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 72,719 մարդ էր, որի ավելի քան 27 տոկոսը հայեր էին (19,551 մարդ), իսկ 73 տոկոսը՝ մուսուլմաններ՝ [[Ադրբեջանցիներ|թաթարներ]], [[քրդեր]], [[թուրքեր]] (52,041 մարդ)<ref>[http://www.demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=63 Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.]</ref>։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում: [[Թարթառ (քաղաք)|Թարթառ]] քաղաքի բնակչությունը 1897 թվականին 752 մարդ էր<ref>[http://www.demoscope.ru/weekly/ssp/rus_gub_97.php?reg=63 Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния]</ref>:
 
1921 թվականից Ջիվանշիրի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից [[Բարդայի շրջան|Բարդա]]յի և [[Թարթառի շրջան|Թարթառ]]ի շրջանները, իսկ մնացած տարածքները կիսվում են [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]]ի և [[Կարմիր Քրդստան]]ի միջև:
 
== Վարչական բաժանում ==
1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև<ref>{{գիրք|հեղինակ = |մաս = |վերնագիր = Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія |բնօրինակ = |հղում = http://www.prlib.ru/Lib/pages/item.aspx?itemid=391|հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = Кіевъ |հրատարակչություն = Изд-во Т-ва Л. М. Фишъ|թվական = 113|հատոր = |էջերի թիվ = |մեջբերվող էջեր = |սերիա = |isbn = |տպաքանակ = }}</ref>՝
{{Սյուն|4}}
* Ալփաութի
* Աղալուի
* Այրիջայի
* Այրումի
* Ավրայանի
* [[Բարդա]]յի
* Բարսունլուի
* Գեռավենդի
* Գերանայի
* Դովշանլուի ([[Առաջաձոր (Մարտակերտի շրջան)|Առաջաձոր]])
* Դորբաթլուի
* [[Թալիշ (գյուղ)|Թալիշի]]
* Լաքի
* Խան-Արաբի
* Խորուզլուի
* Կարակոյունլու-Խանի
* [[Կուսապատ]]ի
* Հասանռիզոյի ([[Հաթերք (Արցախ)|Հաթերք]])
* Շիհավենդի ([[Նոր Ղազանչի]])
* Շիրվանլուի
* Ղանթաղի (Ֆարահղանլու)
* Ղարաբարթայի
* Ղարադաղլուի
* Ղարամանլուի
* [[Մարաղա (գյուղ)|Մարաղայի]]
* Մոմիրլուի (Էվ-Օղլի)
* Նալիգրուի (Ղազիան)
* Նամիրլուի (Իլխիչիլար-Խանա)
* Չիրախլուի
* Ջան-Աթաղի
* Սահլաբադի
* Սարովի
* Քոթուռլուի
* Քոչարլուի
* Քուչեք-Ղարաբեյի ([[Մոխրաթաղ]])
{{Սյունակ ավարտ}}
 
== Տես նաև ==
* [[Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
{{Արևելյան Հայաստանի գավառներ}}
 
[[Կատեգորիա:Ելիզավետպոլի նահանգի գավառներ]]
[[Կատեգորիա:Արցախի պատմություն]]
[[Կատեգորիա:Շահումյանի շրջան]]
[[Կատեգորիա:Մարտակերտի շրջան]]
82 200

edits