«Տարոնականություն»–ի խմբագրումների տարբերություն

 
Տարոնականության հիմնադրման անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ցեղակրոնությունը խորապես չէր հստակեցնում մի շարք առանցքային հարցեր, ինչպիսիք են արարչագործության և ոգու վերաբեյալ հարցերը։ Միևնույն ժամանակ [[Հայ առաքելական եկեղեցի]]ն Ցեղակրոնության նկատմամբ որոշակի բացասական վերաբերմունք ուներ և [[Հայկական սփյուռք]]ում հանդիսանում էր բավականին ազդեցիկ ուժ։ Այս հանգամանքը նույնպես խնդիրներ էր ստեղծում Ցեղակրոնության տարածման գործում<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
 
Տարոնականության հիմնադրման գործում առանցքային դեր ունեցավ [[Բուլղարիա]]յի Ցեղակրոն կազմակերպությունը [[Գարեգին Նժդեհ]]ի, [[Հայկ Ասատրյան]]ի և [[Ներսես Աստվածատուրյան]]ի ղեկավարությամբ։ 1937 թվականի փետրվարի 7-ից Պլովդիվում սկսում են հրատարակել [[Ռազմիկ (թերթ)|«Ռազմիկ» թերթը]], որի էջերում նույն թվականից սկսեցին տպագրվել Տարոնական շարժման մասին տեղեկություններ։ Նոր ստեղծված շարժման հենարանը հանդիսացավ 1917 թվականին [[ԱՄՆ]]-ում հիմնադրված [[Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միություն]]ը։ Այն մեծ ազդեցություն ուներ Հայկական սփյուռքում և հայկական համայնքներում հանդիսանում էր Ցեղկարոն շարժման շարժիչ ուժը<ref name="Հայկ Ասատրյան․ Տարոնական շարժումը, էջ 3"/>։
 
== Գաղափարախոսության էություն և աշխարհընկալում ==
37 586

edits