«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
16-րդ դարի սկզբներից [[Հայկական լեռնաշխարհ]]ը բաժանվում է իսլամադավան երկու տերությունների՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև: Տասնամյակներ շարունակ տեղի էին ունենում բազմաթիվ պատերազմներ ([[Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)|1532-1555]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|1578-1590]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618)|1603-1618]], [[Թուրք-պարսկական պատերազմ (1623-1639)|1623-1639]]), որի արդյունքում Հայաստանը երկու անգամ ([[Հայաստանի երրորդ բաժանում|1555]], [[Հայաստանի չորրորդ բաժանում|1639]]) բաժանվեց նրանց միջև: Թեև հայ բնակչությունը շարունակում էր ստվար մնալ օսմանահպատակ [[Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում|Արևմտյան Հայաստանում]], սակայն քաղաքական տեսանկյունից առավել ակտիվ էր արևելահայությունը. այստեղ շարունակում էին իշխել Սյունիքի և Արցախի մելիքները, ազդեցիկ էին Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսները: Արևելահայերը սերտ կապեր ունեին նաև վրացական [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]], ապա՝ [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի]] թագավորությունների հետ:
 
Պարսկա-թուրքական հերթական պատերազմի ժամանակ՝ 1603-1604 թվականներին, պարսից շահ [[Աբբաս I Սեֆի|Աբբասը]] Արարատյան դաշտի հայության մեծ մասին՝ մոտ 300 հազար մարդ, [[Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)|գաղթեցրեց]] երկրի խորքը: Հայաստանի քաղաքների և գյուղերի ավերակների վրա պարսից արքունիքը սկսեց բնակեցնել մուսուլմանների՝ թյուրքական և քրդական քոչվոր ցեղերի: [[Երևանի կուսակալություն]]ում հայերն աստիճանաբար նոսրացան, իսկ [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղ-Զանգեզուրում]] շարունակվեց պայքարը պարսիկների դեմ: 1677 թվականին հայ ժողովրդի առաջնորդները գաղտնի հավաքվեցին [[Վաղարշապատ]]ում: [[Էջմիածնի եկեղեցական ժողով (1677)|Ժողովին]] որոշվեց սկսել պայքարը հայերի [[Հայ ազատագրական լեգենդ|արտաքին ճնշումից ազատագրելու]] համար: [[Կոստանդնուպոլիս]] մեկնած կաթողիկոս [[Հակոբ Դ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեցու]] պատվիրակությունը նրա մահից հետո վերադարձավ, իսկ սյունեցի իշխանազն [[Իսրայել Օրի]]ն ճանապարհորդեց եվրոպական շատ քաղաքներ: Ի վերջո նրա ընտրությունը կանգ առավ հզորացող [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] վրա:
[[Պատկեր:Israel Ory.JPG|ձախից|մինի|[[Իսրայել Օրի]]]]
1720-ական թվականներին, աֆղանցիների ներխուժման պատճառով, վերջ տրվեց [[Սեֆյաններ]]ի իշխանությանը Պարսկաստանում: Օգտվելով առիթից՝ Քարթլիի թագավոր [[Վախթանգ VI]]-ը, օգնության համար դիմեց Ռուսաստանին: Շվեդների դեմ մղվող [[հյուսիսային պատերազմ]]ը հաղթական ավարտելուց հետո [[Պետրոս I]]-ը կազմակերպեց [[Կասպիական արշավանք]] (1722-1723) Պարսկաստանի դեմ: Հայերը ազատագրական կռիվներ մղեցին Սյունիքում ([[1722-1730 թվականների ազատագրական պայքարը Սյունիքում|1722-1730]]) և Արցախում ([[1724-1731 թվականների ազատագրական պայքարը Արցախում|1724-1731]])՝ նախ պարսկական լուծը թոթափելու, ապա թուլացած Պարսկաստանի վրա հարձակված օսմանցիներին դիմակայելու համար: Մինչդեռ թուրքերի դեմ պատերազմել չցանկանալով՝ ռուսաց կայսրը դադարեցրեց արշավանքը՝ բավարարվելով Կասպից ծովի առափնյա շրջաններով. ռուսներն արդեն մեկ անգամ ([[Պրուտի արշավանք|1710-1713]]) անհաջող պատերազմ մղել էին Օսմանյան կայսրության դեմ: Թուրք-պարսկական պատերազմն ([[Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)|1723-1727]]) ավարտվեց օսմանցիների հաղթանակով և ամբողջ Արևելյան Հայաստանի գրավումով: