«Յուսիֆ Էյվազով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Յուսիֆ Էյվազով''' ({{lang-az|Yusif Eyvazov}}, {{ԱԾ}}), ադրբեջանցի օպերային երգիչ (դրամատի...»:
(Տարբերություն չկա)

13:08, 17 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Յուսիֆ Էյվազով (ադրբ.՝ Yusif Eyvazov, մայիսի 2, 1977(1977-05-02), Ալժիր, Ալժիր[1]), ադրբեջանցի օպերային երգիչ (դրամատիկ տենոր), Ադրբեջանի վաստակավոր արտիստ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2018)[3][4];

Յուսիֆ Էյվազով
Ծնվել էմայիսի 2, 1977(1977-05-02) (46 տարեկան)
Ալժիր, Ալժիր[1]
Երկիր Ադրբեջան
Մասնագիտությունօպերային երգիչ և tenor
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԱմուսինԱննա Նետրեբկո[2]
Պարգևներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ, Ադրբեջանի վաստակավոր արտիստ և Ոսկե դիմակ
Կայքyusifeyvazov.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Yusif Eyvazov Վիքիպահեստում

Էյվազովը ելույթ է ունենում աշխարհահռչակ օպերային վայրերում, ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերան, Լա Սկալան, Վիեննայի պետական օպերան, Մեծ թատրոնը, Փարիզի ազգային օպերան և այլք: Իտալիայի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր և Գրան պրիի հաղթող: Ջանանդրեա Գավացենի անունով պատվավոր մեդալի դափնեկիր: 2012 թվականին նա հաղթել է վոկալիստների Բյուլ-բյուլի անվան 6-րդ միջազգային մրցույթում ՛ Բաքվում:

Կենսագրություն

Յուսիֆ Էյվազովը ծնվել է 1977 թվականին Ալժիրում՝ ադրբեջանցի ուսուցիչների ընտանիքում: Նրա հայրը՝ մետալուրգիայի պրոֆեսոր, այդ ժամանակ աշխատել է Ալժիրում: Յուսիֆի երաժշտական կրթությունը սկսել է Բաքվի երաժշտական ակադեմիայում: 1998 թվականին ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Իտալիա, բնակություն հաստատել է Միլանում: Նա կատարելագործվել է Ֆրանկո Կորելլիի, Մակդա Օլիվերոյի, Պլասիդո Դոմինգոյի, Ջանանդրեա Գավացենու և Անտոնիո Ֆոլյանիի վարպետության դասընթացներում[5]:

Նա իր կարիերան սկսել է Իտալիայի փոքրիկ թատրոնների օպերային ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Սլովենիայի բեմերում: 2012 թվականին նա հաղթել է Բաքվում անցկացվող VI միջազգային մրցույթում:

Վիեննայում բնակվում է կնոջ՝ Աննա Նետրեբկոյի և որդու հետ[6]:

Ծանոթագրություններ